Մարդ, անհատ, անձ, անձնավորություն...
Առօրյա կյանքում մենք հաճախ «անհատ», անձնավորություն» և «մարդ» հասկացությունները նույնացնում ենք, քանի որ «մարդ» ասելով ընկալում ենք անձնավորություն: Իրականում այդ հասկացությունները տարբեր բնութագրեր ունեն հոգեբանության մեջ։
Փիլիսոփայության մեջ անձնավորությունը հասարակական անհատ (ինդիվիդ) է նրա սոցիալական որակների տեսանկյունով, որոնք ձևավորվում են պատմականորեն կոնկրետ գործունեության ձևերի, հասարակական հարաբերությունների գործընթացում։
Անձը դինամիկ է, որովհետև նա անընդհատ զարգացում, հասունացում է ապրում: Սոցիոլոգիայում անձը բնութագրվում է որպես անհատին (ինդիվիդին) բնութագրող սոցիալական արժեքավոր գծերի կայուն համակարգ, որպես հասարակական զարգացման և սոցիալական հարաբերությունների արդյունք, որոնք ձևավորվում են ակտիվ առարկայական գործունեության և շփման միջոցով։
Անհատը անձնավորություն է դառնում միայն մարդկային միջավայրում հաղորդակցման շնորհիվ, որը բացառելու դեպքում նա սոցիալական էակ չի դառնա։
Որպես սոցիալական հարաբերությունների սուբյեկտ (կատարող)՝ անձը բնութագրվում է ակտիվ և ստեղծագործական գործունեությամբ, որը հնարավոր և արդյունավետ է դառնում նախորդ սերունդներից ժառանգված մշակույթի տիրապետման, յուրացման շնորհիվ։
Ընդհանուր հոգեբանությունը տալիս է անձի ընդհանուր հոգեբանական նկարագիրը՝ որպես վարքի ու գործունեության սուբյեկտի։
Անձը հասարակական և պատմական պրոցեսի և՛ օբյեկտ է, և՛ սուբյեկտ։ Բայց հոգեբանական օրինաչափությունը մեկն է. մարդ արարածը սկզբից միայն դաստիարակության, զարգացման և կրթության օբյեկտ է լինում (ասենք՝ անմիջական նորածինը, մանուկը), որից հետո նա աստիճանաբար ձեռք է բերում սուբյեկտ (գործող անձ) դառնալու հոգեբանական և ֆիզիկական նախադրյալներ։ Այնուհետև հասունացման հետ նա լինում է և՛ օբյեկտ ու ընդունում ուրիշի ներգործությունը, և՛ սուբյեկտ ու ուրիշին ուղղում իր ներգործությունը, այսինքն` մարդը ծնվում է անհատ, անձնավորություն դառնում են, անհատականությունը պաշտպանում։
Մարդկային այն անհատը, որն ունի գիտակցություն, ինքնագիտակցություն, սոցիալական դիրքեր, դերեր, հաղորդակցում այլ մարդկանց, խմբերի ու մշակույթների հետ, անձնավորությունն է:
Յուրաքանչյուր մարդ ոչ միայն անհատ է իր առանձնահատկություններով, այլև անձնավորություն, որը միավորում է հասարակական էթնիկ առանձնահատկությունների սոցիալական առանձին խմբերի տիպական առանձին գծերը:
Անձն այն հոգեկան առանձնահատկություններով օժտված էակն է, որն ունի գիտակցություն, ենթագիտակցություն և ինքնագիտակցություն:

Комментариев нет:
Отправить комментарий