вторник, 21 января 2014 г.

Աուտոֆոբիա

Աուտոֆոբիա



  Վախ մենակությունից-պատալոգիկ անհանգստություն, որին հետևում է ուժեղ վախ մենակությունից:Այն բավականին տարածված, բայց բավական նուրբ հոգեբանական խնդիր է: Վերահսկողության տակ գտնվող աուտոֆոբիան թվում է բավականին անվնաս, սակայն աստիճանաբար այն դուրս է գալիս կյանքի համար վտանգավոր աստիճան: Փորձենք ուսումնասիրել այս ֆոբիան իրական օրինակով:

  << Կիրան սովորական աղջիկ էր: Նա ուներ ընկերներ և սիրող ընտանիք: Նա ըմբռնող էր, խելացի և շատ գրավիչ: Նա հայտնի էր դպրոցում և դպրոցի թերթի խմբագիրն էր: Տասնհինգ տարեկան հասակում,  Կիրան դժբախտ պատահարի արդյունքում կորցրեց եղբորը` Սաշային:Նրանք իրար հետ շատ մոտ էին: Նրանք մի տարիքի էին և համարվում էին լավագույն ընկերներ: Եղբոր մահից հետո ժամանակի ընթացքում Կիրան ուշքի, բայց չդառձավ այնպիսին ինչպիսին էր մինջև այդ: Նա սկսեց վախենալ, որ մարդիկ կարող են հեռանալ իրենից: Նա սկսեց խանդել իր ընկերներին և պահանջել նրանցից միշտ իր կողքին գտնվել: Նա չեր սիրում մնալ տանը մենակ, և մի օր տանը մենակ մնալով անգամ իրքնասպանության փորձ էր կատարել>>:
  Կիրան արուոֆոբիայի զոհի դասակն օրինակ է: Ֆոբիայի առաջացման պատճառները բավականին պարզ են.
1.      Ամենատարածված պատճառը- սիրելի մարդու հեռանալն է:Հեռանալը կարող է լինել կանխամտածված և ոչ կանխամտածված: Օրինակ մահվան արդյունք: Բայց այդպիսի կորուստը անպատճառ ցանում է աուտոֆոբիայի սերմեր
2.      Երեխային թողնելը մենակ սենյակում, որպես պատիժ կամ հաճույքի համր, նույնպես կարող է նպաստել երեխայի մոտ աուտոֆոբիայի զարգացման:
3.      Եվ վերջապես աուտոֆոբիայի զարգացման պատճառ կարող է ծառայել, անհանգստության հիշողություն, որն առաջանում է մենակ ժամանակ:
  Ներկայացված պատճառներից և ոչ մեկը չի կարող հանդիսանալ 100 տոկոս էֆեկտիվ: Վախ մենակությունից կարող է առաջանալ նաև ուրիշ պատճառներից: Սակայն ներկայացվածները ամենատարածված պատճառներն են:
  Աուտոֆոբիայի ախտանիշները Կիրայի մոտ այդքան էլ նկատելի չէին իր ընտանիքի համար, այդ իսկ պատճառով չձեռնարկվեցին միջոցներ ժամանակին: Աուտոֆոբիան սովորաբար ընթանում է հետևյալ ախտանիշներով:
1.      Աուտոֆոբիայի առաջին և երավացող ախտանիշը – ձգտում դեպի մարդիկ: Այդ ձգտումը կարող է մարդուն դարձնել արտասովոր ընկերասեր: Սակայն դա կարող է լինել նշան այն բանի, որ մարդ չի ուզում մնալ մենակ: Այդ ախտանիշը արտահայտվում է նաև ծայրահեղ նվիրվածությամբ մարդկանց, որը շատ հաճախ ընդհակառակը վախեցնում է մարդկանց:
2.      Խուճապ- աուտոֆոբիայի ևս մեկ ախտանիշ: Մարդ սկսում է խուճապի մեջ ընկնել չնչին հարցերում, օրինակ, երբ ինչ-որ մեկը չի պատասխանում հեռախոսազանգերին , կամ հաղորդագրություններին: Նա անմիջապես մտածում է, թե իրենից հեռացել են, իրեն չեն սիրում, այդ պատճառով էլ չեն ցանկանում իր հետ շփվել:
3.      Ավելորդ համապատասխանություն- աուտոֆոբերը պատրաստ են ամեն ինչի, որպեսզի մարդուն պահեն իրենց կողքին: Նրանք անգամ պատրաստ են անել որևէ գործողություն, որը երբեկ չէին անի որևէ այլ իրավիճակում: Դա վտանգավոր ախտանիշ է, որից հարկավոր է խուսափել:
4.      Հարաբերությունների փոփոխումը- աուտոֆոբիայի պարզ ախտանիշ: Մարդ միշտ խզում է հարաբերությունները առաջինը, վախենալով , որ իրենից կհեռանան: Այս կերպ նա փորձում է խուսափել էմոցիոնալ կապից:
5.      Կարիք որ իրեն հարազատ և սիրելի մարդիկ միշտ խոսեն իրենց զգացմունքներից: Այդ է պատճառը, որ աուտոֆոբերը միշտ հարցնում են իրենց սիրելի մարդկանց.<< Ինչ՞ու էս դու ինձ սիրում>>, կամ <<  Ինչ՞ու եմ ես քո համար այդքան թանկ>> : Այդ ամենը միայն նրա համր, որպեսզի վստահ լինեն որ իրենց սիրում են:
6.      Շատ ցածր ինքնագնահատական: Աուտոֆոբերը միշտ կասկածում են իրենց ուժերի վրա և հենվում ուրիշի ունակությունների վրա:Աուտոֆոբերը չեն վստահում իրենց սեփական կարծիքին և ոչ վճռականորեն են մոտենում կարևոր հարցերին, սպասում են, մինջև ինչ-որ մեկը հուշում չտա:
Այս ախտանիշները չեն կարող 100 տոկոսով աուտոֆոբիայի երաշխիք հանդիսանալ: Փոխարենը մարդ ով ունի այս ախտանիշները ենթակա է աուտոֆոբիայի բարձր հավանականության:

Մարդ ով տառապում է աուտոֆոբիայով, կարիք ունի հոգեբանի օգնության և իրեն մտերիմ մարդկանց հոգատարության:

Комментариев нет:

Отправить комментарий