Ճանաչիր ինքդ քեզ
Ավանդության համաձայն՝ Սոկրատեսը երիտասարդ տարիքում տպավորվել է Դելփյան տաճարինփորագրված հույն իմաստուն Քիլոնին վերագրվող «Ճանաչիր ինքդ քեզ» («Ծանիր զքեզ») ասույթից,այն ընդունել է որպես մարդու էության, բնույթի, նրա կյանքի իմաստի ու նպատակի ճանաչման կոչ,որպես փիլիսոփայական խորհրդածությունների ելակետ:
Մարդն Աստծո արարչագործության արդյունքն է` օժտված անմահ հոգով, ազատ կամքով ևբանականությամբ:Մարդու կյանքը ժամանակի անսահմանության մեջ մի ակնթարթ է:Բայց այնպեսպետք է ապրել այդ ակնթարթը, որ նա արժան լինի մարդ կոչվելուն:Միևնույն ժամանակ մարդըհասարակական էակ է:Ցանկանում է, թե ոչ, յուրաքանչյուր մարդ պարտավոր է հաշվի առնել այնիրականությունը, որը տիրում է տվյալ հասարակության մեջ:Սրանով հանդերձ, նա նույն այդհասարակության մեջ չպիտի դառնա մի կույր ու կամազուրկ էակ:Յուրաքանչյուր մարդ անհատ է ևունի իր ուրույն տեղն ու դերը:Դրա համար նա պետք է հստակ պատկերացնի իր իրավունքներն ուպարտականությունները:Երբ մարդը չի պատկերացնում իր պարտականությունները, սկսում էվտանգավոր դառնալ իր շրջապատի համար` ցանկանալով միայն վերցնել և ոչինչ չտալ:Վատ էնաև, երբ մարդը չի գիտակցում իր իրավունքները:Այդ ժամանակ նա դառնում է կամազուրկ, բոլորդեպքերում ենթակա և ոչ մի դեպքում չպայքարող մի մարդ:
Մարդը միշտ պետք է հիշի, որ կյանք կոչվող ճանապարհը շատ բարդ է ու դժվարություններովլի:Երբեք չպետք է վախենալ խոչընդոտներից, այլ ապրել դրանք հաղթահարելու հավատքով:Հենցայստեղ էլ մարդն իրեն տրված ազատ կամքով կատարում է ընտրություն:Նպատակին հասնելուճանապարհները շատ են, բայց բոլորը չեն ճիշտ ու գեղեցիկ:Մարդու ներսում միշտ տեղի է ունենումպայքար:Նրա հոգին միշտ ձգտում է լուսավոր ու վեհ արարքների, իսկ մարմինը ապրում է ուգոհանում նյութականով:Այս պահին էլ տեղի է ունենում բախումը, և մարդը ստիպված է լինումընտրության:Միշտ էլ գեղեցիկը, բարձրը, վսեմը պահանջում են գին, զոհաբերություն, որին քչերն ենպատրաստ:Բայց միայն այսպես է մարդը կարող բարիք գործել ու գեղեցկացնել և իմաստավորելկյանքը:
Комментариев нет:
Отправить комментарий