Իմ իդեալական պետությունը
Իդեալական պետություն … կյանքում ոչինչ չի կարող լինել իդեալական, սակայն պիտի խոստոնեվանեմ, որ ես մեծ երազող եմ և դեմ չեմ պատկերացնել, թե ինչպիսին կլիներ իմ պատկերացրած իդեալական պետությունը: Երկրում տիրող իրականությունը փոխելու համար պարտավոր է գործել յուրաքանչյուր քաղաքացի, սակայն այս խնդրում առավել մեծ դերակատարություն ունի երկրի նախագահը:Եվ այդ դերում ինձ պատկերացնելով, կփորձեմ ներկայացնել իմ երազած երկիրը:
Եթե ես նախագահ լինեի, շատ բան կփոխեի այս կյանքում: Իմ Հայաստան երկիրը կդարձնեի կարգպահ, օրինապաշտ, արդարությամբ ընթացող երկիր: Մարդկանց համար սիրո և պարզապես բարություն անելու նպատակով` մարդկանց հոգսը թեթևացնելու, նրանց սրտերը սիրով մխիթարելու համար, կմտնեի հասարակ մարդկանց տներն և բարի խոսքեր կասեի նրանց: Հաճախակի դուրս կգայի քաղաք շրջելու, տեսնելու և շտկելու այն, ինչը անտեսանելի է նախագահական պատերից այն կողմ: Կհուսադրեի իմ հայրենակիցներին ապագայի հանդեպ իմ խոստումներով: Ձեռք կմեկնեի աղքատներին, կհուսայի նրանց կարիքները: Օրհնանքի խոսքեր կասեի Երկրորդ աշխարհամարտից մնացած մի բուռ մասնակիցներին: Մեկիկ առ մեկիկ կհատուցեի Ղարաբաղյան պատերազմում զոհվածների ընտանիքներին: Ճիշտ է, իմ կյանքը շատ քիչ կլիներ նրանց կյանքերի դիաց, բայց փոխարենը ես կհոգայի նրանց ընտանիքների կարիքները:
Ես կպայքարեի, որ ոչ մի հայ չհեռանար մեր երկրից, որովհետև չեմ ուզում, որ Հայաստանը լինի առանց իմ ազգակիցների: Ես բարեկեցիկ կյանք կապահովեի ամեն մի հայի համար` կրթություն, ապահովություն, արդարություն, խաղաղություն: Կձգտեի, որ խաղաղ և ուրախ լինի իմ փոքրիկ հայրենակիցների մանկությունը: Ես այնպես կանեի, որ փողոցներում հանդիպող սիրող զույգերը մշտապես ժպտային, որ մարդկանց աչքերում ոչ թե հոգս ու դժգոհություն լիներ, այլ սեր ու բարություն: Կձգտեի այնպիսի բարեփոխումներ անել, որ մարդիկ ուրախ ու երջանիկ ապրեին: Ոչ թե կռանային հոգսի ծանրությունից, այլ օրվա աշխատանքից բվարարված` քայլեին հպարտ մեր լեռների պես:
Եթե ես նախագահ լինեի, կգոչեի ի լուր ամենքի. << Սիրեք ու բարիք արեք միմյանց, որովհետև միայն սիրո ու բարության շնորհը կարող է երջանկություն պարգևել>>:
Սա է իմ կարծիքով իդեալական պետությունը, ուր տիրում է արդարություն, բարություն և ուր չկան պատերազմներ ու խավային խտրականություններ:
Комментариев нет:
Отправить комментарий