вторник, 21 января 2014 г.

Կոմիտաս

Կոմիտաս


<< Կոմիտասը մեր ժողովրդի հպարտությունն էՆրա գործըմեր ազգային անսպառ հարստությունը:
 Ինչո՞վ է արժանացել նա մեր ժողովրդի այս բարձր գնահատանքին:Նա ո՛չ օպերաներ է գրելո՛չ օրատորիաներթերևս մի քանի արիաներ կամ ռոմանսներ միայնԲայց ավելի մեծ գործ է կատարելքան այդ բոլորըՆա հայտնագործել է մեր ազգային երգըհայկական երաժշտությունըազգային մելոսըինքնուրույնինքնատիպ և անաղարտՆա հիմն է դրել ազգային երաժշտական կուլտուրայի:
Մարդիկ կայինհայեր և օտարներորոնք պնդում էինթե հայ ժողովուրդը ազգային երաժշտություն չունիթե նրա երգը նմանողություն է եվրոպականինթրքականինքրդականին
Կոմիտասը անխոնջ աշխատությամբիր հանճարի ուժովիր զարմանալի ինտուիցիայի շնորհիվնաև իր տեսական լուրջ պատրաստությամբ ապացուցեց հակառակըապացուցեց հայ երաժշտության ինքնուրույն գոյությունըբխած հայ ժողովրդի հոգուց և դարերի միջով մեզ հասածՆա դիմեց հայ երգի ակունքինհայ շինականիգեղջուկիաշխատավորի երգինԱրարատյան դաշտիՄուշիՇիրակիՎանի ժողովրդական երգերինՆա ուզեց հայկական երկրի բնակության մեջհայ   գղջուկի շրթունքներից լսել հայ եղանակներն ու երգի խոսքերը:
Նա խառնվեց այդ երգերը ստեղծող ժողովրդի հետներձուլվեց նրա հետներապրեց նրա երգերը և սրտով հասկացավոր հայ երգի ոճը թաքնված է ժողովրդի այդ երգերի մեջմիայն պետք է մաքրել այդ երգերը օտարամուտ ժարգոնից ու անտեղի զարդերիցորոնք աղարտել էին հայ երգըԵվ ցույց տվեց աշխարհին մեր ազգային երգըմաքրվածինքնուրույն և անաղարտ>>:
Ահա այսպիսի բարձր գնահատական ունի Կոմիտասը Ավետիք Իսահակյանի աչքերում:

  Կոմիտասի մեծագույն վաստակը ազգային վերածննդի դարաշրջանի գեղարվեստական գաղափարների կուտակումն էրդրանց մարմնավորման կենսունակ ձևերի հայտնաբերումըՄշակելով իր գեղագիտական իդեալներըհիմնվելով հայ երաժշտության խոր և բազմակողմանի ուսումնասիրության վրա՝ նա առաջ քաշեց հայ երաժշտության ինքնուրույնության կարևոր թեզը և իր բազմաբնույթ գործունեությամբ հիմնադրեց ազգային դասական երաժշտությունըկանխանշեց նրա հետագա զարգացման ուղիները:
Կոմիտասը հայ երաժիշտներից առաջինը հայտնաբերեց ազգային արվեստի ինքնատիպության հուսալի ակունքներըգիտնականին հատուկ հետևողականությամբ հետազոտեց և բացահայտեց այդ ինքնատիպության օրինաչափություններըԿոմիտասը հրապարակախոսին հատուկ կրքոտությամբ պաշտպանեց հայ երաժշտության ինքնուրույնության գաղափարը:
Դեմոկրատ արվեստագետը հայ գեղջուկի ստեղծագործությունը բնորոշեց որպես ազգի հոգևոր հարստությունների շտեմարանԱզգայինի հավատարիմ ջատագովը չսահմանափակվեց ազգային նեղ շրջանակներումմեզանում առաջինը խորությամբ ուսումնասիրեց Մերձավոր Արևելքի ժողովուրդների երաժշտությունըհանրաճանաչ դարձրեց քրդական ժողովրդական երգը:
Հայրենասեր արվեստագետ Կոմիտասը հոգատարությամբ հավաքեց հայ գեղջուկի երգերըմշակեց և իր ոգեշունչ կատարմամբ խթանեց ազգային հոգևոր արժեքների տարածումն ու ճանաչումը:
Հայ ժողովրդի գեղարվեստական գանձարանի հարստությունն արժեքավորող Կոմիտասը ավանդապահ էրԻր ժողովրդի ապագայի մասին մեծագույն կրքոտությամբ հոգացող արվեստագետն ավանդախախտ էրՊահպանելով անցյալի արժեքները՝ նա պատմականորեն կոչված էր զարգացնելհայտնաբերել դրանց կենսունակությունընորին ծառայեցնելու ուղիներն ու ձևերըԱյդ ճանապարհին նրան վիճակվեց կերտել ազգային ոճի բարձր չափանիշները:

Комментариев нет:

Отправить комментарий