Վերլուծական աշխատանք:Էկոխնդիրներ
1.
Նշել այն բնապահպանական խնդիրները, որոնք առավել ակտուալ
են: Բերել օրինակներ:
Հայաստանում առկա են լուրջ բնապահպանական խնդիրներ: Երկիրը
միացել է շրջակա միջավայրի պաշտպանությանը վերաբերող միջազգային կոնվենցիաների մեծ
մասին: Միջազգային կազմակերպությունների կողմից բնապահպանական նպատակներով Հայաստանը
շարունակաբար ստացել է տեխնիկական և ֆինանսական աջակցություն, որի դրամային արժեքը
կարելի է հաշվել միլիոնավոր դոլարներով: Այնուամենայնիվ, բնությունը շարունակում է
լուրջ վնասներ կրել: Կա բնապահպանական համարժեք քաղաքականությունների և իրավակիրարկման
պրակտիկայի պակաս: Կոռուպցիայի մակարդակն ահագնացող է, իսկ բնական ռեսուրսների շահագործումը`
անխնա:
Բնապահպանները ահազանգում են Հայաստանում բնապահպանական բազմաթիվ
խնդիրների մասին. Թեղուտի, Քաջարանի, Ջերմուկի հանքերի շահագործում, անտառների ոչնչացում,
Երևանի անապատացում և այլն:
2.
Որպես Երևանի բնակիչներ,
որ էկոլոգիական խնդիրներին եք առավել շատ հանգում:
Ես ապրում եմ Երևանում արդեն 15 տարի է, և այդ տարիներից բանակնան կյանքի ընթացքում ես միշտ էկոլոգիական լուրջ խնդիր եմ համարել շենքերի ոչ սեյսմակայուն վիճակը, բակերում աղբը տանելու խնդիրը, օդի աղտոտումը:
3. Արդյոք էկոխնդիրները և մարդու առողջությունը փոխկապակցված են:
Մարդու
առողջությունը և էկոխնդիրները անշուշտ փոխկապակցված են:Վերեվում բերեցի մի օրինակ՝
աղբի հիմնախնդիրը բակերում: Աղբի կուտակումներից տվյալ բնակավայրում կարող են առաջանալ ծանր հիվանդության՝ քաղցկեղի հարուցիչներ:
4. Դուք ինչպես կարող եք ազդել կրտսեր դպրոցների սովորողների վրա բարձրացնելու էկոկրթությունը:
Կրտսեր
դպրոցների իմ կրտսեր ընկերներին ցույց կտամ կատարած նախագծերը էկոխնդիրների վերաբերյալ:Կսովորոցնեմ
աղբը թափել աղբամանի մեջ, այլ ոչ թե ուր պատատահի, և եթե աղբ են տեսնում ամոթալի չէ
այն վերցնել և գցել աղբամանի մեջ:
Комментариев нет:
Отправить комментарий