понедельник, 27 января 2014 г.

Դիջիպատում

Դիջիպատում

2013 թվականի սեպտեմբերից ես համարվում եմ սեբաստացի: Առաջին իսկ շաբաթից հասկանալի էր, որ դասընթացները անցնելու են շատ հետաքրքիր, և որ ամենակարևորն է դպրոցում միանգամից զգացվում է ազատության շունչը,որը այդքան էլ շատ չէր իմ հին դպրոցում:
Դպրոցի առօրյային հարմարվելը այդքան էլ հեշտ չէր:Սկզբնական շրջանում խառնաշփոթ էր`չէի հասկանում, թե ինչ է կատարվում թե՛  աշակերտների, թե՛ դասվանդողների շրջանում:Ամեն բան անծանոթ էր, չեի կարողանում և գրեթե անհնար էի համարում համակարգչով դաս սովորելը:Բայց մի քանի շաբաթ անց ամեն բան դարձավ սովորական:
Այս դպրոցում ինձ շատ հաճելի զբաղմունքներից մեկը ճամփորդություններին մասնակցելն է՝ ուսումնական նախագծերը իրականացնելու համար,որոնք այնքան շատ են: Մի փոքր բարդ, սակայն բավականին հետաքրքիր են բլոգային աշխատանքները, հրաշալի է երբ գիտես, թե ինչպես համացանցը ճիշտ ու օգտավետ օգտագործել:Շնորհիվ ակումբային  աշխատանքի հիմնովին համոզվեցի , որ ճիշտ ընտրություն եմ կատարել ապագա մասնագիտության հարցում, ու դեռ ավելի շատ սկսեցի սիրել ու հետաքրքրվել դրանով:
Այս ամենից բացի շատ հավանեցի այն փաստը, որ դպրոցում տեղի ունեցող միջոցառումներն ու դասավանդող-աշակերտ ազատ շփումը, ազատ արտահայտվելու իրավունքը, որ տրվում է յուրաքանչյուր աշակերտի, ինձ դարձրեցին ավելի համարձակ ու անկաշկանդ ամեն պարագայում:Այժմ վստահ կարող եմ ասել, որ ես սիրում եմ իմ դպրոցը:


Комментариев нет:

Отправить комментарий