пятница, 24 октября 2014 г.

Ցուցիչային ֆունկցիա

Ցուցիչային  ֆունկցիա


 
Ցուցչային ֆունկցիան կոչվում է f(x)= ax ֆունկցիան, որտեղ a-ն 1-ից տարբեր դրական թիվ է:

  1. Ֆունկցիայի որոշման տիրույթն է իրական թվերի բազմությունը՝ D(f) = (-∞,∞):
  2. Ֆունկցիան դրական է ամբողջ թվային առանցքի վրա:
  3. Ֆունկցիան մոնոտոն է մաբողջ թվային առանցքի վրա: Ընդ որում այն աճող է, եթե a>1 և նվազող՝ եթե 0<a<1:
  4. Ֆունկցիայի արժեքների կազմությունն է դրական կիսաառանցքը՝ E(f)= (0, ∞):
  5. Ֆունկցիան չունի 0-ներ, մեծագույն և փոքրագույն արժեքներ:
  6. Ֆունկցիայի գրաֆիկը հատում է օրդինատների առանցքը՝ (0,1) կետում, քանի որ а0= 1:


f(x)= 3x

Աստիճանային ֆունկցիա.

Աստիճանային ֆունկցիա

 f (x)= x, երբ n- ը կենտ է:

1.      Ֆունկցիայի որոշման տիրույթը ամբողջ թվային առանցքն է՝ D( f ) = (− ∞,∞):

2.      Ֆունկցիան կենտ է,քանի որ կենտ n-ի դեպքում  f(-x)=(-x)^n=-x^n=-f(x):

Հետևաբար՝ ֆունկցիայի գրաֆիկը համաչափ է կոորդինատների սկզբնակետի նկատմամբ:

3.      Ֆունկցիան ունի մեկ զրո՝ f (0)= 0 :

4.      Ֆունկցիան դրական է երբ՝  x (0,∞) և բացասական է,երբ՝ x (− ∞,0):Ֆունկղիայի գրաֆիկը գտնվում է առաջին և երրորդ քառորդներում:

5.      Ֆունկցիայի արժեքների բազմությունն ամբողջ թվային առանցքն է՝ 
E( f ) = (− ∞,∞),քանի որ ֆունկցիան ընդունում է կամայական իրական արժեք: Հետևաբար՝ ֆունկցիան անսահմանափակ է և չունի մեծագույն և փոքրագույն արժեքներ:


F (x) = x3



Այժմ քննարկենք երբ f (x)= xn  , երբ n- ը զույգ է:


  1. Ֆունկցիայի որոշման տիրութն ամբողջ թվային առնցքն է` D(f )= (− ∞,∞):
  2. Ֆունկցիան զույգ է:
  3. Ֆունկցիան ունի մեկ զրո` f (0) = 0
  4. Ֆունցիան դրական է երբ x-ը հավասար չէ 0-ի:
  5. Ֆունցիան նվազում է (-○○ , 0] միջակայքում, և աճում է [0, +○○]:
  6. Ֆունկցիայի փոքրագույն արժեքը 0-ն է, մեծագույն արժեք չունի:
  7. Ֆունկցիայի արժեքբերի բազմությունը ոչ բացասական թվերի բազմությունն է` E(f) = [0, +○○) :

Մասնագիտական կողմնորոշում



Դառնալու եմ հոգեբան, լավ հոգեբան...




Ես կողմնորոշվել եմ իմ ապագա մասնագիտության մեջ: Ամենայն հավանականությամբ ապագա հոգեբան եմ: Մասնագիտական կողմնորոշում դասընթացին քննարկեցինք արդյոք ես ճիշտ ընտրություն եմ կատարել, արդյոք իմ հատկանիշներով և բնավորությամբ կարող եմ դառնալ լավ հոգեբան: Քննարկման ժամանակ դասընկերներիցս յուրաքանչյուրը արտահայտեց իր կարծիքը իմ և իմ կատարած ընտրության մասին: Վահեն ասեց,որ հոգեբանը պիտի նյարդային չլինի,  պիտի քիչ թե շատ ապրումակցի կողքիններին, պիտի ասի այն, ինչ դիմացինը ուզում է լսել։ Ըստ Կարինեի հոգեբանություն մասնագիտության տեր մարդը պիտի ազատ մտածելակերպ ունենա, որպեսզի կարողանա պատկերացնել բոլորի աշխարահայացքը, պետք է հավասարակշված լինի: Գասպարի կարծիքով հոգեբանը պիտի ճարտար լեզու ունենա, որպեսզի դիմացինին հասկացնի այն ինչ ուզում է՝ ճիշտ խոսքերով։ Իսկ ընկեր Լիլիթը ասեց, որ հոգեբանը պիտի փորձի տարբեր տակտիկաներով անի այնպես, որպեսզի դիմացինը տեսնի իրավիճակը հազար տարբեր կողմերից։ Քննարկումներից, բազմաթիվ կարծիքներ լսելուց հետո պարզվեց, որ ես կկարողանամ դառնալ լավ հոգեբան:
Իսկ իմ մասնագիտության ընտրության հարցում ինձ օգնեց իմ ընկերներից մեկը: Նա արդեն սովորում է Երևանի պետական համալսարանի <<Հեգեբանության և փիլիսիփայության>> ֆակուլտետի երրորդ կուրսում: Մենք հաճախ հանդիպում էինք, զրուցում: Նա պատմում էր, թե ինչքան բարդ բայց միևնույն ժամանակ հետաքրքիր են այն առարկաները, որոնք նա սովորում է: Ժամանակի ընթացքում ինձ էլ սկսեց հետաքրքրել այդ ամենը: Համարյա որոշում կայացրաց ավարտեցի հիմնական կրթությունս ու սկսեցի սովորել ավագ դպրոցում: Ունեի ակումբային ժամեր, որոնք անցկացնում էի հոգեբանի ամումբում: Ընդամենը մեկ-երկու դասից հետո հասկացա … ես դառնալու եմ հոգեբան, լավ հոգեբան:






Ռուս-թուրքական պատերազմ


1806-1812 թթ. ռուս-թուրքական պատերազմը և Հայաստանը



Ներածություն
Այս աշխատանքի նպատակն է առավել մոտիկից ծանոթանալ 1806-1812թթ. ռուս-թուրքական պատերազմին, դրա առանցքային խնդիրներին և ռազմական գործողությունների ընթացքին:
Աշխատանքի մեջ առանձին ներկայացվում է նաև հայերի մասնակցությունը ռազմական գործողություններին և ունեցած ավանդին: Հիմնական նպատակն է, նոր լույսի ներքո ներկայացնել մեզանից շուրջ երկու դար առաջ տեղի ունեցած իրադարձությունները:
Աշխատանքը գրելիս ունեցել եմ մի շարք խնդիրներ: Դրանցից թերևս կառանձնացնեի առկա գրականության մեջ եղած միակողմանի ներկայացումը և լուսաբանումն ընտրված պատմական անցքերի:
Օգտվել եմ Հայ ժողովրդի պատմության ակադեմիական հատորյակներից, Լեո աշխատությունից և համացանցում առկա նյութերից:

Հիմնական մաս
        Եկատերինա Բ-ի (1762-1796թթ.) ժամանակ տեղի ունեցած երկու երկարատև ռուս-թուրքական պատերազմները(I`1767-1774թթ., II` 1787-1792թթ.) քաղաքական տկարության և տնտեսական քայքայման էին հասցրել Թուրքիային: XIX դարի սկզբում երկիրը ծվատվում էր անիշխանությունից, և նրա գրեթե բոլոր ծայրամասերն ապստամբական դրության մեջ էին գտնվում, մի քանիսն էլ արդեն անկախություն էին ստեղծել:Ռուսաստանը Պավել կայսեր ժամանակ ոչ միայն չօգտվեց իր դարավոր թշնամու օրհասական դրությունից, այլև երբ ֆրանսիական զորքերը Նապոլեոն Բուոնապարտի(1804-1814 թթ.) գլխավորությամբ արշավեցին Եգիպտոս, որ Թուրքիային էր պատկանում, դաշնակցեց սուլթան Սելիմի(1789-1807 թթ.) հետ՝ ֆրանսիացիներին դիմադրելու համար: Իր այս օգնությամբ Ռուսաստանը շատ ազդեցիկ դիրք է ստանում Պոլսում, մի հանգամանք, որ, իհարկե, պիտի հարկադրեր Նապոլեոնին մրցելու այս բացառիկ տիրության դեմ՝ գործի դնելով իր ամբողջ խարդախ դիվանագիտությունը: Պավելին(1796-1801 թթ.) նա կարողանում է հրապուրել՝ խոստանալով նրան, թե Թուրքիան կբաժանվի երկու պետությունների միջև, եթե Ռուսաստանը զորքեր ուղարկի Հնդկաստան՝ այդ երկիրն անգլիացիներից խլելու համար:
            Կազմվում է ռուս-ֆրանսիական դաշինք, բայց քանի որ Անգլիան այդ ժամանակ տնտեսական մեծ նշանակություն ուներ ռուս ազնվականության համար, ուստի այդ հակաանգլիական քայլը դարձավ պատճառներից մեկը, որ կայսրը սպանվի իր դրանիկների ձեռքով: Նոր կայսրը՝ Ալեքսանդր Ա-ն(1801-1825 թթ.), խզեց ֆրանս- ռուսական դաշնակցությունը և գնաց Անգլիայի հետ՝ Ֆրանսիա դեմ: Իր հերթին Նապոլեոնն էլ ամեն ջանք սկսեց գործադրել՝ սուլթանին իր կողմնակիցը դարձնելու համար: Այստեղ վճռական դեր խաղաց այն հանգամանքը, որ 1804 թվ. Թուրքական
տիրապետության դեմ ապստամբությամբ կանգնեց Սերբիայի ժողովուրդը՝ ազդարարելով ազատագրական շարժման սկիզբը:
Ռուսաստանը, որ միշտ իր բալկանյան քաղաքականության մեջ օգտագործում էր այնտեղի քրիստոնյա ժողովուրդների ազատագրության գաղափարը, իր համակրանքն է հայտնում սերբիական ապստամբության նկատմամաբ: Այս հանգամանքը առիթ է դառնում Նապոլեոնի համար՝ համոզելու սուլթանին, թե սլավոնական ապստամբությունը ղեկավարվում է Ռուսաստանի կողմից: Նրա լիազոր դեսպան Սեբաստիան Պոլսում հայտնում է նրան, որ սուլթանը պատերազմ է հայտարարում Ռուսաստանին:
Մյուս կողմից էլ Ռուսական կայսրությունը, նպատակ ունենալով մեկընդմիշտ հաստատվել Անդրկովկասում, 20-րդ դարի սկզբից գործնականորեն սկսեց ակտիվացնել իր արևելյան քաղաքականությունը: 1801 թվ. Արևելյան Վրաստանի միացումը Ռուսաստանի այդ քաղաքականության հաջող սկզբնաքայլն էր: Դրանով ռուսական պետությունը ձեռք բերեց տարածաշրջանում իր ազդեցությունն ընդլայնելու կարևոր հենարան: Քարթլի- Կախեթի տարածքը, ինչպես և Հյուսիսային Հայաստանի մի շարք գավառներ, սահմանակից լինելով Օսմանյան կայսրության Ախլցխայի վիյալեթին և Արևելյան Անդրկովկասի պարսկական խանություններին, լայն հնարավորություն ընձեռեցին երկրամասում ցարիզմի նվաճողական քաղաքականության հետագա ակտիվացման համար:
Վրաստանում ռուսական զորքերի նոր հրամանատր գեներալ Պավել Ցիցիանովի առաջնահերթ խնդիրներից մեկը դարձավ ինչպես Ախալցխայի փաշայության, այնպես էլ ամբողջ Արևմտյան Հայստանի նկատմամդ ռուսական քաղաքականության մշակումը: Նա ենթադրում էր, որ գոնե առանց Ախալցխայի վիյալեթի գրավման, որի տարածքը Վրաստանի վրա լեզգիների հարձակումների հիմնական հենակետն էր, դժվար կլինի Անդրկովկասում ռուսական գերիշխանության հետագա հաստատումը: Ախալցխան նվաճելու Պ. Ցիցիանովի ձգտումն այնքան մեծ էր, որ չսպասելով նույնիսկ արքունիքի պաշտոնական պատասխանին՝ դիմում է ակտիվ քայլերի՝ հույս ունենալով, որ սուլթանական
կառավարությունից դժգոհ՝ տեղի փաշան կարող է Արևելյան Վրաստանի օրինակով նախընտրել ռուսահպատակությունը: Նա որոշակի հույսեր էր կապում նաև Կարսի Ռեջիբ փաշայի հետ, որը թշնամական հարաբերությունների մեջ էր Ախալցխայի փաշայի հետ: Արշվանքի հաջողությունը Ցիցիանովը կապում էր նաև թուրքահպատակ բնակչության, առաջին հերթին՝ հայերի օժանդակության հետ: Կարսի հոգևոր առաջնորդ, Ղոչավանքի Վանահայր Հովհաննես արքեպիսկոպոսն իր հոտի անունից ռուսներին կոչ էր անում փրկել<< անօգնական ազգս հայոց…>>:
1803 թվ. հունիսի վերջին Պավել Ցիցիանովը Փամբակի իշխան Գեորգի Օրբելիանուն կարգադրեց պատժիչ արշավանք ձեռնարկել Ախալցխայի լեզգիների դեմ՝ պատրվակելով նրանց կողմից բազմաթիվ մարդկանց առևանգման փաստը: Ծալկայից Ախալքալաքի գավառ ներխուժած ռուսական զորքերն իրենց հերթին ավերածություններ կատարեցին և առևանգեցին մեծաթիվ բնակիչների: Ցիցիանովը, թեև ռուսական զորքերի մուտքը վիյալեթի սահմաններ պատճառաբանում էր լեզգիներին պատժելու մտադրությամբ, իրականում հետապնդում էր Ախալցխայի փաշային ահաբեկելու և ավար ձեռք բերելու նպատակ:
1803 թվ. հունիսից մինչև 1804 թվ. գարունը Ախալցխայի, հատկապես Ախալքալաքի գավառները բազմիցս ենթարկվեցին թալանի, ավերածությունների և բնակչության բռնագաղթերի: Այս դեպքերը լարեցին ռուս-թուրքական հարաբերությունները, որին առաջին հերթին նպաստեց Ցիցիանովը:
1804 թվ. գարնանը ռուսների կողմից Գանձակի գրավումն ու Երևանի բերդի վրա արշավանքը անհանգստացրին սուլթանական կառավարությանը, որի նախաձեռնությամբ սկսվեցին ամրացման աշխատանքներ Ախալցխայի և Ախալքալաքի բերդերում, ինչպես նաև ուժեղացվեց ճանապարհների հսկողությունը:
1805 թվ. Ղարաբաղի խանության և Շիրակի միացումը Ռուսաստանին նոր վստահություն հաղորդեց ռուսական հրամանատարությանը:
1806 թվ. դեկտեմբերին սկսվեց ռուս-թուրքական պատերազմը, որը մինչև 1807 թվ. մարտ- ապրիլ ամիսները միայն անվանական բնույթ էր կրում: Նոր գլխավոր հրամանատար Իվան Գուդովիչը հարձակողական գործողություններ սկսելու համար սպասում էր ճանապարհների  բացվելուն:
1807 թվ. մարտի սկզբներոին ռուսական զորքերը մտան Կարսի նահանգ, որտեղ հանդիպեցին թուրքերի համառ դիմադրությանը: Ռուսներն անցան հակահարձակման և Բաշ Շորագյալի(պատմական Շիրակավան) մոտ գերեցին շրջակայքի 500 բնակիչների՝ վերաբնակեցնելով Ախուրյանի ձախ ափին և Փամբակում: Ռուսական զորքի վիճակը ծանրացավ: Դրան գումարվեցին նաև զորքի և զինամթերքի պակասը, ճանապարհների փակվածությունը, Փամբակ-Շորագյալ- Կարս գծում գործող գեներալ Պյոտր Նեսվետաևի և Ծալկա-Ախալքալաք ուղղությամբ շարժվող գեներալ Գուդովիչի զորքերի միջև կայուն կապի և հետախուզական տվյալների բացակայությունը: Չստանալով գլխավոր հրամանատարի մարտի 22-ի նախազգուշական գրությունը Կարսում թուրքական մեծաքանակ ուժերի կենտրոնացման և այդ ուղղությամբ շարժվելու վտանգի մասին՝ գեներալ Նեսվետաևը, հաղթահարելով մեծ դժվարություններ, ապրիլի 16-ին անցավ Արփաչայ գետը և 7 օր հետո հասավ Կարսի բերդի մատույցներին: Այդ հռչակավոր բերդն այն ժամանակ էլ ուներ անառիկության համբավ: Առանց դժվարության Նեսվետաևը վերցրեց Կարսի արվարձան Բայրամ փաշա թաղամասը: Բայց հենց այստեղ էլ ուշացումով տեղեկանալով Ի. Գուդովիչի հրամանին՝ կրկին նահանջեց՝ չհասնելով որևէ հաջողության: Ռուսների առաջխաղացումն իր հերթին էթնիկական նոր տեղաշարժեր էր առաջ բերում: Այս նահանջի ժամանակ առաջին անգամ Երևան է գալիս մի երևույթ, որն այնքան հատուկ պիտի դառնար հետագա ռուս-թուրքական պատերազմներին՝ հայերն իբրև պատերազմի զոհեր: Մի գյուղում Նեսվետաևը հանդիպում 500 տուն հայերի, որոնք զանազան տեղերից և գլխավորապես Արփաչայի ռուսական ափից գերի էին քշվում դեպի Կարսի կողմերը: Նեսվետաևն ազատում է այդ բազմությանն ու կազակների պաշտպանության ներքո ուղարկում իրենց տեղերը: Բայց սա մշտական ապահովություն չէր, քանի որ հայերն արդեն վտանգել էին իրենց դրությունը համակրանք և աջակցություն ցույց տալով ռուսներին:
Ախալցխայի Սելիմ փաշան 1807 թվ. փետրվարից սկսեց զինաթափել տեղի քրիստոնյան բնակչությանը՝ միաժամանակ զինելով մահմեդականներին և խրախուսելով լեզգիական ջոկատների ներհոսքը նահանգի տարածք:
1807 թվ. ապրիլի 17-ին, դուրս գալով Թիֆլիսից, գեներալ Գուդովիչը 4500 զինվորներից բաղկացած իր զորախմբով հասավ Ախալքալաքի գավառին սահմանակից Ծալկա գյուղաքաղաքը: Մայիսի 5-ին, առանց դիմադրության հանդիպելու, հասան Ախալքալաքի բերդի մատույցներին, որը բավականին լավ ամրացված բերդերից էր՝ կառուցված Թափարվան գետի և նրա Գոնդուրաջուր վտակի կազմած թերակղզու վրա: Մայիս 9-ի լուսադեմին ռուսական զորքերը շարասյունով անցան ընդհանոր հարձակման: Առանձին տեղերում 200 զինվորի հաջողվեց բարձրանալ պարիսպների վրա, գրավել ֆորշտատը, խլել մեկ թնդանոթ և դրոշ: Սակայն թշնամին հանկարծակի պայթեցրեց ռուսների գրված աշտարակում նախապես տեղադրված վառոդի պաշարները և հօդս ցնդեցրեց այնտեղ բարձացած բազմաթիվ ռուս զինվորների: Տված մեծ զոհերի պատճառով Գուդովիչը ստիպված էր նահանջի հրաման արձակել:
1807 թվ. մայիսի երկրորդ կեսին գեներալ Նեսվետաևի զորքերը Գյումրու մոտ ուժեղ հակահարված տվեցին և զգալի կորուստներ պատճառեցին թուրքերին: Ստանալով այդ հաջողության լուրը՝ Ի. Գուդովիչը օգնության շտապեց Շորագյալի ռուսական զորաջոկատին: Ամրապնդելով վերջին հաջողությունը՝ նա փորձեց վերականգնել իր կորցրած հեղինակությունը և բեկում մտցնել պատերազմի մեջ: Այս անգամ ռազմական բախտը ժպտաց նրան: Հոնիսի 18-ին Ախուրյանի ափին՝ Փոքր Ղարաքիլիսա գյուղի մոտ, նրա 7-հազարանոց զորքը հաղթանակ տարավ Էրզրումի Յուսուֆ փաշայի 20-հազարանոց բանակի նկատմամբ: Թուրքերին օգնության եկած պարսից գահաժառանգ Աբաս Միրզայի զորքեը չհամարձակվեցին մարտի մեջ մտնել և հետ քաշվեցին Նախիջևան: Թուրքերի հետ կնքվեց զինադադար: Ի չիք դարձավ թուրք-պարսկական դաշինքը: Ռուսական զորքերի վիճակը էլ ավելի թեթևացավ, երբ 1807 թվ. հուլիսին Ռուսաստանը Տիլզիտում հաշտություն կնքեց Ֆրանսիայի հետ:
Սակայն հետագայում ևս թուրք-պարսկական գործակցության գործերը շարունակվեցին: Օգտվելով այն հանգամանքից, որ ռուսները զբաղված են Երևանի վրա նոր արշավանքի նախապատրաստությամբ օսմանյան հրամանատարությունը լեզգիներին դրդեց հարձակւմների ռուսական սահմանների վրա: Սեպտեմբերին ռուսական զորքերը շարժվեցին Երևանի բերդի վրա: Ի պատասխան հանձնվելու մասին Ի. Գուդովիչի պահանջին՝ Երևանի Հասան խանը ռուսներին հեգնանքով հիշեցրել էր 1807 թվ. Ախալքալաքյան աղետը: Ախալքալաքը և Երևանը գրավելու անհաջող փորձերից հետո Ի. Գուդովիչի հեղինակությունը խաթարվեց և գլխավոր հրամանատարի պաշտոնում նշանակվեց գեներալ Ալեքսանդր Տորմասովը:
1810 թվ. գարնանը կրկին փորձ արվեց ստեղծելու հակառուսական միավորում, որում ակտիվ դերակատարներ դարձան Երևանի սադար Հուսեին Կուլի խանը, Ախալցխայի Շերիֆ փաշան, վրաց թագաժառանգ Ալեքսանդրը և Իմերեթի թագավոր Սոլոմոնը: Օգոստոսին Հուսեին Կուլի խանի 7000-անոց զորաջոկատը շարժվեց դեպի Ախալքալաք: Վրաց գահաժառանգ Ալեքսանդը, որի նպատակն էր պարսկաթուրքական աջակցությամբ վերականգնել վրաց պետականությունը, նույնպես եկավ Ախալքալաք, իսկ Սոլոմոնը Իմերեթում բարձրացրեց հակառուսական ապստամբություն: Ռուսական մի զորաջոկատ գեներալ Ֆ. Պաուլուչչիի հրամանատարությամբ սեպտեմբերի 4-ին Գանձա գյուղից մտավ Ջավախքի սարահարթ: Սեպտեմբերի 5-ի լույս գիշերը, օգտվելով անձրևոտ ու մառախլապատ եղանակից, ռուսներն աննակատ գրոհեցին Թափարվան գետի աջ ափին բանակած պարսկական զորքերի վրա՝ մատնելով նրանց պարտության ու փախուստի: Փախուստի դիմեց նաև թագաժառանգ Ալեքսանդրը: Պարսկաթուրքական զորքերի պարտությունն Ախալքալաքի մոտ ոգևորության ալիք առաջացրեց Ջավախքի հայերի և վրացիների շրջանում, և նրանք նոր եռանդով լծվեցին ռուսական զորքերին օժանդակելու գործին, իսկ պարսկաթուրքական ռազմական գործակցության նոր փորձն ու վրաց-իմերեթական ծրագրերը ձախողվեցին:
Ոգևորված այդ հաջողությունից՝ գեներալ Տորմասովը որոշեց գրավել փաշայանիստ Ախալցխա քաղաքը, որը նաև վարձկան լեզգիների պայքարի գլխավոր հենակետն էր: 1810 թվ. նոյեմբերի սկզբին ռուսները առանց լուրջ դիմադրության գրավեցին փաշայության տարածքի մեծ մասը: Տեղի քրիստոնեական գյուղերը ողջունում էին ռուսներին և հայտնում իրենց հպատակությունը: Ախալցխայում ապրող հայերը, վտանգելով իրենց կյանքը, պարբերաբար կարևոր լուրեր էին հաղորդում թուրքական ուժերի դասավորության, Շերիֆ փաշայի և Սոլոմոն թագավորի գործողությունների մասին: Այդ կապն իրականացվում էր ռուսական բանակում ծառայող հայ թարգմանիչների միջոցով, որոանցից առավել հայտնի էր հայ ազնվական տոհմի զավակ Իվան Կորգանովը (Հովհաննես Կորգանյան): Նոյեմբերի 18-ին քաղաքը ենթարկվեց ուժեղ ռմբակոծության, մեծ հրդեհ բռնկվեց, թուրքական հրետանին ամբողջովին կործանվեց: Շուտով քաղաքում պատսպարված բնակչության մեջ սկսվեց ժանտախտի համաճարակ, որը շուտով տարածվեց նաև ռուսական զորքի  մեջ: Հրամանատար Ա. Տորմասովը կարգադրեց դադարեցնել պաշարումը, իսկ Ախալցխայից ակնկալվող ավարը ռուսական զորքը ստացավ այլ եղանակով. թույլատրվեց թալանել ժանտախտով չվարակված գյուղերը: Իրականացվեց սոսկալի կողոպուտ, որով, ինչպես նշված է ռուսական պաշտոնական մի զեկուցագրում, << փոխհատուցվեցին այն կորուստները, որոնք ամեն տարի կրում են Վրաստանի և Իմերեթիայի սահմանային բնակիչները ախալցխացի թուրքերի և գիշատիչ լեզգիների հարձակումներից, և պատերազմի իրավունքով հակառակորդը դրվեց այնպիսի վիճակի մեջ, երբ նա երկար ժամանակ ի վիճակի չի լինելու մեզ վնաս հասցնել>>: Ռուսական հրամանատարությունը չբավարարվեց միայն թալանով և վճռեց երկրամասն ամայացնել նաև էթնիկապես՝ Ախալցխայի փաշայության 1500 ընտանիքներ տեղահանելով և բռնագաղթեցնելով Վրաստան:
Ինչևիցե, պարզ էր, որ ախալցխյան արշավանքը ձախողվել էր. եղել էին մարդկային զգալի կորուստներ, իսկ տեղի բնակչությունից ձեռք բերված ավարը չէր կարող բավարարել ցարական արքունիքի սպասելիքները: Ուստի անսպասելի չէր Ա. Տորմասովին Անդրկովկասից ետ կանչելու որոշումը:
Նոր գլխավոր հրամանատար նշանակված Պաուլուչչին շատ արագ, խիստ գաղտնիության պայմաններում սկսեց նախապատրաստվել ախալքալաքյան արշավանքին: Հակառակորդի տարածքում աննկատ գործելու համար անհրաժեշտ էր սահմանափակվել փոքրաթիվ ուժերով՝ երկու գումարտակով և 100 հոգուց բաղկացած կազակային ջոկատով, որոնց հրամանատարությունը հանձնվեց գնդապետ Պյոտր Կետլյարևսկուն:  1811 թվ. դեկտեմբերին Կոտլյարևսկու զինվորները, հաղթահարելով անասելի դժվարություններ, սառնամանիքի, բքի ու առատ ձյան պայմաններում, եռօրյա երթից հետո դեկտեմբերի 7-ի լուսաբացին աննկատ մոտեցան Ախալքալաքին: Զորաջոկատի երթն այնքան արագ ու անսպասելի էր, որ գրեթե առանց լուրջ դիմադրության այն գրավվեց՝ ի չիք դարձնելով Ախալքալաքի անառիկության առասպելը: Իսկ մինչև դեկտեմբերի 20-ը Կոտլյարևսկու զորախմբին հաջողվեց իրեն ենթարկել ամբողջ Ախալքալաքի գավառը: Քրիստոնյա բնակչությունը, որը չնայած մեկ տարի առաջ Ալ. Տորմասովի աշխարհազորայինների կողմից ենթարկվել էր կողոպուտի, թալանի ու գերևարության, կրկին բարեհաճություն սկսեց ցուցաբերել ռուսական զորքերի նկատմամբ: Ձյան պատճառով Վրաստան տանող ճանապարհների փակելուց հետո ռուսնենրն իրենց սննդամթերքի խնդիրը հիմնականում լուծում էին տեղացիների հաշվին, և ինչպես վկայում են ռուսական աղբյուրները, այս անգամ էլ հայերն ու վրացիները զերծ չմնացին կողոպուտից: Տեղի բնակչությանը թալանի էր ենթարկում թաթարական մի հեծելազոր, որն ավելի շատ զբաղվում էր ձեռք բերած սննդամթերքն ու ունեցվածքը յուրացնելով, քան դրանք բանակի կարիքներին հատկացնելով:
Ռուս թուրքական պատերազմը մոտենում է ավարտին: 1809-1810 թթ. ռուսները գրավել էին նաև ծովափնյա Փոթին և Սուխումը, սակայն դանուբյան ճակատում Մ. Կուտոզում 1811 թվ. հոկտեմբերին Ռուշչուկի ճակատամարտում կրած պարտությունից և Ախալքալաքի անկումից հետո օսմանյան հրամանատարությունը ռազմաքաղաքական իրավիճակը հօգուտ Թուրքիայի փոխելու մի վերջին ճիգ գործադրեց: 1812 թվ. Կախեթում թուրքերի դրդմամբ բռնկվեց հակառուսական ապստամբություն: Օգտվելով առիթից, որ ռուսական հիմնական ուժերը կենտրոնացված են Վրաստանում, Շերիֆ փաշան փետրվարի 2-ին գրոհեց Ախալքալաքի բերդը, բայց, կրելով ծանր կորուստներ, հարկադրված նահանջեց:
Այս վերջին իրադարձությունները Օսմանյան կայսրությանը հարկադրեցին հանդես գալ հաշտություն կնքելու առաջարկությամբ: Պաուլուչչին շտապեց քայլեր ձեռնարկել կնքեվելիք հաշտությամբ ռուսական զորքերի գրաված տարածքները Ռուսաստանին միացնելու ուղղությամբ: Նա գտնում էր, որ ռոսւ-թուրքական սահմանագիծը պետք է ձգվեր Իմերեթի հարավով, Ախալցխայի Սակաշեն գյուղով, ապա Կուրով՝ մինչև 20 վերստ հոսանքն ի վեր, ուր գետն ուներ բնականից պաշտպանական տեղանք՝ խոր ձոր ու քարքարոտ ափեր, այսինք՝ Թմկաբերդի ու Վարձավունիքի տարածքը: Ապա սահմանը Կարծախ գյուղի մոտից ձգվելու էր մինչև Ախուրյանի ափին ընկած Կայկուլի գյուղը: Սակայն 1812 թվ. մայիսի 16-ին Բուխարեստում հայ դիվանագետ Մանուկ բեյի միջնորդությամբ կնքված ռուս-թուրքական հաշտության պայմանագրով ռուսական արքունիքը նախապատմությունը տվեց դանուբյան տարածքներին: Բեսարաբիան զիջելու թուրքերի համաձայնությանը ռուսական դիվանագիտությունը պատասխանեց Անդրկովկասում գրաված Ախալքալաքի գավառը, Անապան ու Փոթին վերադարձնելու որոշմամբ: Այդ պատերազմում, ինչպես նշում է ռուս ռազմական պատմաբան Դուբրովինը, Ռուսական կայսրության համար ի սկզբանե առաջնայինը Եվրոպայում իր տարածքների ընդլայննում էր, իսկ կովկասյան խնդիրները համարվում էին ածանցյալ: Ոստի զիջումներ արվեցին հենց այս ճակատում՝ հաշվի չառնելով հայ բնակչության շահերը: Դժբախտաբար, նախապատվությունը միշտ եվրոպական խնդիրներին տալու գործելակերպը պահպանվեց ռուս-թուրքական հետագա բոլոր պատերազմների ժամանակ: Անշուշտ, այդ քայլն արդարացված չէր: Հետագայում պահանջվեցին նոր ջանքեր այդ երկրամասը վերանվաճելու համար: Հավանաբար արևմուտքից սպառնացող նապոլեոնյան  վտանգն էր, որ ստիպեց ռուսական կողմին սահմանափակվել դանուբյան հողերի միացումով և հաշտվել կովկասյան տարածքները վերադարձնելու մտքի հետ:
Այդ աննպաստ հաշտության մասին Վասիլի Պոտտոն ցավով գրում է. <<Թուրքական կայազորները կրկին մուտք գործեցին Ախալքալաք, Անապա ու Փոթի և մահմեդական կիսալուսինը նորից լուսավորեց բարձր աշտարակները, որոնց վրա օրեր առաջ ծածանվում էին ռուսական դրոշները>>:
Իսկ ի՞նչ ազդեցություն թողեց այս պատերազը հայ ժողովրդի կյանքի վրա:
Ռազմաքաղաքական իրավիճակով պայմանավորված՝ թուրքապատկան գավառներում տեղի ունեցան էթնիկական տեղաշարժեր՝ հայերի արտագաղթ ու բռնագաղթ, բնակավայրերի ամայացում, <<թուրք մեսխեթցիների>> ներգաղթ, որոնց հետևանքով այդ գավառներն ավելի կորցրին իրենց էթնիկ նկարագիրը: Այս տարածքում ապրող հայությունը, անկախ ռուսական զինվորական իշխանությունների հաճախակի անհեռատես, ոչ հայանպաստ քայլերից, պատերազմում իր նպաստը բերեց ռուսների հաջողություններին՝ օգնելով ինչպես սննդամթերքով, անպես էլ մասնակցելով ռազմական գործողություններին: Ի պատասխան հայերի նվիրվածության Ալեքսանդր I-ը 1813 թվ. սեպտեմբերի 13-ին հրապարակեց << Վրաստանում ապրող հայ ժողովրդին>> կայսերական հրովարտակը, որում ասվում էր. <<Մեծ բավականությամբ արձանագրեցինք այն շնորհակալ նվիրվածության նոր վկայությունները, որոնցով Վրաստանում բնակվող հայերի բոլոր խավերը մշատապես տածել են դեպի կայսերական հպատակությունն ու մեր հայրենին՝ զոհելով իրենց ունեցվածքն ու սեփական կյանքը: Հայ ժողովրդի բոլոր խավերի նման սրտացավությունը, ծառայություններն ու սխրանքները մեզ վրա դնում են հաճելի պարտականություն՝ ամբողջ աշխարհի առաջ հայտնել մեր արդարակի երախտագիությունն ու բարեհաճությունը>>: Ցավոք, այսպիսի ուղերձները ասպարեզ էին գալիս ժամանակ առ ժամանակ՝ պայմանավորված կայսերկան շահերի թելադրանքով, իսկ հայ բնակչության խնդիրները մոռացվում էին կամ էլ ստորադասվում Ռուսաստանի շահերին:
Այս մասին իր սրտի ցավն է հայտնել նաև Լեոն. <<Բազմատանջ, ստրկության և բնաջնջման մատնված աշխատավոր ժողովուրդը բնազդորեն, տարերային մղումով փրկություն էր որոնում ռուսական արշավանքի մեջ, դիմավորում էր ռուս զինվորին իբրև իր ազատարարի: Բայց այս վերաբերմունքի համար նա պատժվում էր սաստկապես: Նրա դրությունն ավելի ևս վատթարանում էր, երբ ռուսական զորքերը թողնում էին իրենց գրաված տեղերը և հայերը, ռուսներին աղ ու հացով, խաչով-խաչվառով ընդունելուց հետո, նորից մնում էին երես առ երես իրենց տերերի՝ օսմանցիների հետ:Պատերազմենը բերում էին թուրքահայերին կոտորած, գաղթականություն: Բնաջնջման գործն արագանում էր, և ռուսական հպատակություն ընդունելը ժողովրդական գիտակցւթյան մեջ դառնում էր ավելի և ավելի հրամայողական անհրաժեշտություն, իբրև միակ միջոց ֆիզիկական գոյություն պահպանելու>>:

Եզրահանգում
Այսպիսով 1806-1812 թթ. ռուս-թուրքական պատերազմի հետևանքով Օսմանյան կայսրության հյուսիսարևելյան և արևելյան շրջաններում մեծապես տուժեց հայ բնակչությունը: Շատ գավառներ հայտնվեցին կիսավեր վիճակում, նվազեց հայության թվաքանակը, շատ բնակաբայրեր դարձան ամայի:
Պատերազմը մարդկութան համար միշտ էլ եղել է և կմնա չարիք: Ինչպես նշվում է մի ասույթում << Պատերազմը քաղաքականության շարունակությունն է այլ միջոցներով>> (Կլաուզեվից):  Իսկ ըստ Պասկալի պատերազմը <<Ահա ամեն  տեսակի զավթումների սկիզբն  ու պատկերն է ամբողջ աշխարհում>>: Եվ 1806- 1812 թթ. ռուս-թուրքական պատերազմի համար վերոհշյալ բնութագրումները կարելի է համարել ճշմարտություն: Սա մի պատերազմ էր, որում Թուրքիան ձգտում էր պահպանել իր իշխանությունը, իսկ Ռուսաստանը նպատակ ուներ Անդրկովկասում ստեղծել կայուն պատնեշ  այն ամբողջովին միացնելով իր կայսրության տարածքներին և ընդդիմադիր պետությունների՝ Թուրքիայի և Պարսկաստանի հետ ունենալ հաստատուն և ամուր պետական սահմանագիծ՝ բնակեցված Ռուսաստանի նկատմամբ բարյացկամանորեն տրամադրված քրիստոնյա ժողովուրդներով: Իսկ հայ ժողովրդի համար այս պատերազմը կարծես հույսի դուռ բացեց, քանի որ հայ ազատագրական միտքը ռուսական զենքի հետ էր կապում հայ ժողովրդի ազատագրության գործը, Ռուսաստանի մեջ էր տեսնում մի իրական ուժ, որի աջակցությամբ պիտի վերականգներ իր քաղաքական ինքնուրույնությունը:
Անդրկովկասը լինելով պատերազմի թատերաբեմ՝ կրեց պատերազմի բոլոր հետևանքները՝ ավերածություններ, սով, կոտորածներ: Բայց  ցավալիորեն  պատերազմի արդյունքը բարենպաստ չէր ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ հատկապես հայերի համար: Ռուսաստանը կովկասյան ճակատում կորցրեց բոլոր տարածքները: Պատերազմից հետո թուրքական իշխանություններն ուժեղացրին հայության հալածանքները՝ ավելի դժվարացնելով նրանց կյանքը:

Աղբյուրներ՝
 Լեո, Երկերի ժողովածու, IV հատոր,1984 թ.:
Հայոց պատմություն III հատոր, գիրք I, 2010 թ.: