Դառնալու եմ հոգեբան, լավ հոգեբան...
Ես կողմնորոշվել եմ
իմ ապագա մասնագիտության մեջ: Ամենայն հավանականությամբ ապագա հոգեբան եմ: Մասնագիտական
կողմնորոշում դասընթացին քննարկեցինք արդյոք ես ճիշտ ընտրություն եմ կատարել, արդյոք
իմ հատկանիշներով և բնավորությամբ կարող եմ դառնալ լավ հոգեբան: Քննարկման ժամանակ
դասընկերներիցս յուրաքանչյուրը արտահայտեց իր կարծիքը իմ և իմ կատարած ընտրության մասին:
Վահեն ասեց,որ հոգեբանը պիտի նյարդային չլինի, պիտի քիչ թե շատ ապրումակցի կողքիններին, պիտի ասի
այն, ինչ դիմացինը ուզում է լսել։ Ըստ Կարինեի հոգեբանություն մասնագիտության տեր մարդը
պիտի ազատ մտածելակերպ ունենա, որպեսզի կարողանա պատկերացնել բոլորի աշխարահայացքը,
պետք է հավասարակշված լինի: Գասպարի կարծիքով հոգեբանը պիտի ճարտար լեզու ունենա, որպեսզի
դիմացինին հասկացնի այն ինչ ուզում է՝ ճիշտ խոսքերով։ Իսկ ընկեր Լիլիթը ասեց, որ հոգեբանը
պիտի փորձի տարբեր տակտիկաներով անի այնպես, որպեսզի դիմացինը տեսնի իրավիճակը հազար
տարբեր կողմերից։ Քննարկումներից, բազմաթիվ կարծիքներ լսելուց հետո պարզվեց, որ ես
կկարողանամ դառնալ լավ հոգեբան:
Իսկ իմ մասնագիտության
ընտրության հարցում ինձ օգնեց իմ ընկերներից մեկը: Նա արդեն սովորում է Երևանի պետական
համալսարանի <<Հեգեբանության և փիլիսիփայության>> ֆակուլտետի երրորդ կուրսում: Մենք հաճախ հանդիպում էինք, զրուցում: Նա պատմում էր, թե ինչքան բարդ բայց միևնույն ժամանակ հետաքրքիր են այն առարկաները, որոնք նա սովորում է: Ժամանակի ընթացքում ինձ էլ սկսեց հետաքրքրել այդ ամենը: Համարյա որոշում կայացրաց ավարտեցի հիմնական կրթությունս ու սկսեցի սովորել ավագ դպրոցում: Ունեի ակումբային ժամեր, որոնք անցկացնում էի հոգեբանի ամումբում: Ընդամենը մեկ-երկու դասից հետո հասկացա … ես դառնալու եմ հոգեբան,
լավ հոգեբան:
Комментариев нет:
Отправить комментарий