Ուշադրություն
Ուշադրությունը հոգեկան գործունեության ուղղվածությունը և նրա կենտրոնացվածությունն է այնօբյեկտի վրա, որը անձի համար որոշակի նշանակություն ունի: Ուղղվածություն ասելով պետք էհասկանալ հոգեկան գործունեության ընտրական բնույթը, նրա օբյեկտի կամածին կամ ոչկամածին ընտրությունը:
Ուշադրությունը ենթադրում է հոգեկան գործունեության ուղղվածությունը ևկենտրոնացվածությունը: Հոգեկան գործունեության ուղղվածությունը այդ գործունեությանընտրությունը և այդ ընտրության պահպանումն է: Կենտրնացվածությունը տվյալ գործունեությամբտարված լինելնէ, նրանում խորացված լինելը:
Ուշադրությունը լինում է ներքին և արտաքին, ոչ կամածին,կամածին և հետկամածին:
Ներքին ուշադրությունը մարդու հոգեկան գործունեության ուղղվածությունն է դեպի սեփականներաշխարհի բովանդակությունները, սեփական ապրումներն ու մտքերը:
Արտաքին ուշադրությունը մարդու հոգեկան գործունեության ուղղվածությունն է դեպիարտաքին աշխարհի առարկաներն ու երևույթները: Այն իրագործվում է զգայարաններիօգնությամբ:
Ոչ կամածին է կոչվում այն ուշադրությունը, որն առաջ է գալիս մարդու կամքից անկախ,ինքնաբերաբար, առանց գիտակցական նպատակադրման: Ոչ կամածին ուշադրություն առաջբերող գործոնները բաժանվում են երկու խմբի՝ արտաքին (բարձր ձայն, պայծառ լույս,նորություններ և այլն) և ներհոգեկան (պահանջմունքներ, դրդապատճառներ, գիտելիքներ և այլն):Ոչ կամածին ուշադրություն դրսևորելիս մարդը ճիգեր չի գործադրում: Ուշադրության այս տեսակըհատուկ է նաև կենդանիներին:
Կամածին ուշադրությունը միայն բնորոշ է մարդուն և այն առաջացել է գիտակցականաշխատանքային գործունեության շնորհիվ: Կամածին է կոչվում այն ուշադրությունը, որըկապված է գիտակցաբար դրված նպատակի և կամային ջանքերի հետ: Դա մարդու գիտակցականկենտրոնացումն է որոշակի օբյեկտի, ինֆորմացիայի վրա՝ որոշակի կամային ջանքերիգործադրման շնորհիվ: Կամածին ուշադրությունը մեր կամքի դրսևորումն է: Որևիցեգործունեությամբ զբաղվելու որոշում կայացնելիս մենք կատարում ենք այդ որոշումը՝գիտակցորեն ուշադրություն դարձնելով նույնիսկ այն բանի վրա, ինչը տվյալ պահին մեզ չիհետաքրքրում, բայց որով զբաղվելը մենք անհրաժեշտ ենք համարում: Կամածին ուշադրությունըմիջնորդվում է գիտակցորենդրված նպատակներով:
Հետկամածին ուշադրությունը նպատակասլաց բնույթ է կրում, բայց մշտական կամայինճիգեր չի պահանջում: Երբ կամային ջանքերի գնով մենք մեր ուշադրությունը կենտրոնացնում ենքորևէ գործունեության վրա, որը ստիպված ենք կատարել և որը մեզ չի հետաքրքրում և սկսում ենքիրագործել այն: Այդ գործունեությունը աստիճանաբար սկսում է մեզ դուր գալ, և մենք չենք էլնկատում, թե ինչպես ենք կլանվում դրա մեջ: Այս դեպքում ուշադրությունը կամածինից դառնումէ հետկամածին:
Կյանքի առաջին ամիսներին երեխայի համար բնորոշ է միայն ոչ կամածին ուշադրությունը:Սկսած կյանքի երկրորդ ամսից երեխան արդեն ավելի շատ է հետաքրքրվում առարկաներիարտաքին կողմերով: Կամածին ուշադրությունը սովորաբար ծագում է կյանքի առաջին տարվավերջին կամ երկրորդ տարվա սկզբին: Այդ ուշադրությունը առաջանում է դաստիարակությանընթացքում: Երեխային մաքրություն, կարգ ու կանոն, արաշակի կարգապահությունսովորեցնելով՝ մենք նրա մոտ կամածին ուշադրություն ենք զարգացնում: Մինչդպրոցականտարիքում կամածինուշադրության զարգացման համար մեծ նշանակություն ունի խաղը:Նախադպրոցական կամածին ուշադրությունը դեռևս խիստ անկայուն է, չի կարողանում երկարկենտրոնանալ մեկ օբյեկտի վրա, խորը լինել: Սրան հակառակ նրա ոչ կամածին ուշադրությունըկարող է լինել երկարատև, կայուն և կենտրոնացված:
Комментариев нет:
Отправить комментарий