вторник, 21 января 2014 г.

Գաբրիել Գարսիա Մարկես

Գաբրիել Գարսիա Մարկես


                                      
Խոսե դե լա Կոնկորդիա Գարսիա Մարկեսը ծնվել է1927թմարտի 6-ին Կոլումբիայի Արակատակաքաղաքումծնողներն են Գաբրիել Էլիջիո Գարսիան ուԼուիզա Սանտյագա Մարկեսը:
Գարսիա Մարկեսի ծնվելուց հետո հայրը սկսում էդեղագործությամբ զբաղվել: 1929թհունվարին ծնողներըտեղափոխվում են Սյուքրիսկ փոքրիկ տղան մնում էԱրակատակայումմորական տատիդոնյաՏրանքուիլինա Իգուարանի և պապիգնդապետ ԿոլոնելՆիկոլաս Ռիկարդո Մարկեսի մոտԻնը տարեկան էր,երբ մահացավ պապըինչից հետո տեղափոխվեց ծնողների մոտՍյուքրուր հայրը դեղատանսեփականատեր էր:
Երիտասարդ տարիքումերբ ծնողները դեռ նոր-նոր էին սիրահարվելնրանց սերը հանդիպեցԼուիզա Սանտյագայի հորգնդապետի դաժան առարկությանը:Գաբրիել Էլիջիո Գարսիան այն մարդը չէրում նախատեսել էր գնդապետըիբրև իր աղջկա սրտիտիրակալԳաբրիել էլիջիոն պահպանողական էր ու կնամոլի համբավ ձեռք բերած մեկըՆասիրահետում էր Լուիզային ջութակի սերենադներովսիրային բանաստեղծություններովանհաշիվնամակներովև անգամ փոստային նամակներովորոնց աղջկա հայրը հետ էր ուղարկում`խանգարելով երիտասարդ զույգի հանդիպումներինԱղջկա ծնողները փորձում էին ամեն կերպխանգարելբայց նա համառորեն ետ էր գալիսու ակնհայտ էրնրանց աղջիկը կապված էր հենցայս երիտասարդինԻ վերջո աղջկա ընտանիքը հանձնվեց ու տվեց ամուսնանալուհամաձայնությունԱվելի ուշ հենց այս տրագիկոմիկ սիրո պատմությունը կնկարագրվի <<Սերըխոլերայի ժամանակ>> վեպում:
Քանի որ Գարսիա Մարկեսի ծնողները քիչ թե շատ օտար էին տղայի կյանքի առաջին մի քանիտարիներինտատի և պապի ազդեցությունը շատ ուժեղ էր նրա դաստիարակության հարցում:Պապըում տղան անվանում էր <<պապալելո>>, հազար օր տևած պատերազմի մասնակից էր,լիբերալ վետերանԿոլումբիական վետերանները գնդապետին հերոս էին կոչումբոլորի կողմիցհարգված մարդ էրՀայտնի էր որպես բանանային մասսայական սպանությունների ժամանակչլռած մարդայդ տարի էլ հենց ծնվեց Գարսիա ՄարկեսըԳնդապետըորին Գարսիա Մարկեսընկարագրում է որպես իրականությունն ու պատմությունն իրար կապող պորտալարհրաշալիպատմող էրԳարսիա Մարկեսին դասերը սովորեցնում էր բառարանովամեն տարի թոռանըտանում էր կրկեսև առաջիններից մեկն էրով տարավ թոռանը սառույց տեսնելու. <<հրաշքը>>գտնվում էր ֆիրմային <<Միացյալ միրգ>> խանութումՆա երբեմն կարող էր իր մանկահասակթոռնիկին ասել. <<Դու չես էլ կարող պատկերացնելթե մեռելն ինչքան է կշռում>>` հիշեցնելովնրանոր չկա ավելի մեծ բեռքան մարդուն սպանելն էԱյս դասը հետագայում Մարկեսըկներառի իր վեպերում:
Գարսիա Մարկեսի քաղաքական և գաղափարական հայացքները ձևավորվել են իր պապիկիպատմություններիցՀարցազրույցներից մեկում իր ընկեր Պլինիո Ապուլեո Մենդոզային պատմումէ. <<Գնդապետ պապս լիբերալ էրԻմ քաղաքական գաղափարները հավանաբար գալիս եննրանիցորովհետևերբ փոքր տարիքում էիկախարդական հեքիաթների փոխարեն նա պատմումէր քաղաքացիական պատերազմի մասինուր սարսափելի հաշվեհարդար էին տեսել ազատմտածող մարդկանց ու հակակղերականներիպայքարող պահպանողական կառավարությանդեմ>>:
Գարսիա Մարկեսի տատիկըդոնյա Տրանքուիլինի Իգուարան Կոտեսըազդեցիկ դեր է ունեցելնրա դաստիարակության մեջՏատին դիտարկում էր իբրև արտակարգ բնական մի բան: <<Տունըլցված էր ուրվականներիսնահավատության ու կանխագուշակությունների մասինպատմություններովորոնք անտեսվում էին ամուսնու կողմիցԸստ Գարսիա Մարկեսինա<<կախարդանքի աղբյուր էրիրականության գերբնական ու սնահավատ հայացքը>>: Նա վայելումէր տատիյուրահատուկ ձևով ներկայացվող պատմություններըԱնկախ նրանիցթե ինչքանֆանտաստիկ էին նրա պատմածներըայնուամենայնիվնա միշտ ներկայացնում էր դրանք իբրևանհերքելի ճշմարտություններոր պատահել են կյանքումԱնհնարին ոճ էր դաոր երեսուն տարիանց հայտնվեց թոռան ամենահայտնի` <<Հարյուր տարվա մենություն>> վեպում:
Լրագրություն
  Գարսիա Մարկեսն իբրև լրագրող սկսեց աշխատել դեռևս ուսանելու տարիներիներբ սովորումէր Կարթագենի համալսարանի իրավաբանության ֆակուլտետում: 1948թու 1949թնա գրում էԿարթագենի <<Էլ ունիվերսալ>>-ի համարԱվելի ուշ` 1950-1952թթ., տեղական թերթում`Բարանքուիլայի <<Էլ Հերալդոյում>>, նա վարում է շատ արտառոց մի սյունակ` <<Սեպտիմուս>>անվամբ : Գարսիա Մարկեսն Էլ Հերալդոյի հետ կապված մի գրառում ունի. <<Ես գրում էի միկտորու նրանք դրա համար վճարում էին 3 պեսո և գուցե ևս երեքն էլ խմբագրականի համար>>:Այս ընթացքում նա դարձավ գրողների ու լրագրողների ոչ ֆորմալ խմբի ակտիվ անդամԽումբնհայտնի էր Բարանքուիլա անունով և մեծ դեր ունեցավ գրական կարիերայի առաջխաղացմանհամարՄարկեսն աշխատում էր մի շատ ոգեշնչող մարդուՌամոյն Վինյեսի հետորնհետագայում ծեր կատալոնցի գրախանութի տիրոջ կերպարով հայտնվեց <<Հարյուր տարվամենության>> մեջՄիաժամանակ Գարսիա Մարկեսը ծանոթանում է այնպիսի գրողներիաշխատանքների հետինչպիսիք են Վիրջինիա Վուլֆն ու Ուիլյամ ՖոլքներըՖոլքների պատմելուտեխնիկանպատմական թեմաների ու գյուղական վայրերի օգտագործման եղանակըազդեցություն է թողել լատինամերիկյան շատ հեղինակների վրաԲարանքուիլայի միջավայրըԳարսիա Մարկեսին տվեց համաշխարհային մակարդակի գրական կրթություն և յուրահատուկտեսադաշտի հնարավորությունբացվելու դեպի Կարիբյան մշակույթը: 1954-1955թթԳարսիաՄարկեսն ապրում է Բոգոտայում և պարբերաբար թղթակցում Բոգոտայի Էլ Էսպեկտադորին:Մշտապես զբաղվում էր կինոքննադատությամբ:
Նավաբեկության պատմությունը
  Մի շարք տարաձայնությունների հետո Էլ Էսպեկտադորի համար նա գրեց իր վերջինհոդվածաշարըբաղկացած տասնչորս լուրիցուր նա բացահայտում էր գաղտնի պատմությունըԿոլումբիական ռազմածովային նավի նավաբեկության. <<Պատճառ հանդիսացավ նավակըորովտեղափոխում էին անփույթ ամրացված մաքսանենգ ապրանքներորոնք հայտնվեցինտախտակամածին>>: Գարսիա Մարկեսն իր հարցազրույցը վերցրեց նավաբեկությունից փրկվածջահել նավաստուցՀոդվածի հրապարակումը մեծ աղմուկ բարձրացրեցվարկաբեկելովպաշտոնական հաղորդագրությունըորում նշվում էրոր նավաբեկությունը փոթորկի հետևանք է ևփառաբանում էին կենդանի մնացած նավաստիներինՄի շարք տարաձայնությունների հետո ԷլԷսպեկտադորը Գարսիա Մարկեսին գործուղեց Եվրոպաորպես օտարերկրա թղթակիցԳարսիաՄարկեսի համար լրագրության ֆոնին իբրև հիմնարար բազա եղել է գրականությունը:Գրաքննադատ Բել-Վիլադան գրում է. <<Լրագրության փորձառությունն ունենալով ձեռքի մեջ`Գարսիա Մարկեսն ապրող այն քչաթիվ գրողներից էովքեր այսքան մոտ են այսօրվաիրականությանը>>:

Ամուսնություն և ընտանիք
  Գարսիա Մարկեսը հանդիպեց Մերսեդես Բարչայիներբ նա դեռևս քոլեջում էր սովորում:Որոշեցին սպասելմինչ աղջիկը կավարտեր ուսումըապա կամուսնանայինԵրբ նա գնացԵվրոպաորպես օտարերկրյա թղթակիցՄերսեդեսը սպասում էր նրանԲարանքուիլավերադառնալու համարԻ վերջոամուսնացան 1958թ.: Տարեվերջին ծնվեց նրանց որդին`Ռոդրիգո Գարսիանորն այժմ հեռուստա և կինոռեժիսոր է: 1961թընտանիքն ավտոբուսովշրջագայեց Միացյալ Նահանգների հարավով և վերջնականապես հաստատվեցին ՄեքսիկոքաղաքումԳարսիա Մարկեսը միշտ ուզեցել էր տեսնել հարավը Միացյալ Նահանգներիինչընկարագրում էր Ուիլյամ ՖոլքներըԵրեք տարի անց Մեքսիկոյում ծնվեց նրանց երկրորդ որդին`ԳոնսալոնԱյժմ աշխատում է Մեքսիկոյումիբրև գրաֆիկ դիզայներ:

Ամենագեղեցիկ ջրահեղձը աշխարհում


  Ամայության եզրին կանգնած գյուղը ապրում էր սովորական և միապաղաղ կյաքով:Տխուր էր այս գյուղի առօրյան, բայց ցավալիորենայն դարձել էր այս գյուղի բնակիչների էությունը:Կյանքի գորշությունն ու միապաղաղությունը դարձել էր նրանց կյանքի մի մասնիկը:Այս գյուղում ոչինչ չէր ծաղկում,որ փոքր ինչ գունազարդեր համատարած գորշությունը և արթնություն ու շարժ բերեր մարդկանց թմրած հոգիներին:
  Բայց մի օր փոխվեց ամեն ինչ:Սովորականի նման ջուրը դուրս բերեց մի ջրահեղձի, բայց նա սովորական մեկը չէր:Նա տարբերվում էր բոլոր այն ջրահեղձներից, որոնց մինչ այդ տեսել էին գյուղի բնակիչները:Պարզվեց, որ նա ավելի ծանր էր, քան իրենց երբևէ հայտնի մեռյալները, ավելի աժդահա էր, քան երբևէ ծնված որևէ մահկանացու:Այս գյուղի քսան փայտաշեն խրճիթներից միայն մեկում հազիվ կարողացավ տեղավորվել դին, որում սակայն չգտնվեց մի մահճակալ կամ մի ամուր սեղան, որ կդիմանար նրա ծանրությանը:Նրա համար փոքր էին գյուղի ամենաբարձրահասակ մարդկանց հագուստներն ու ոտնամանները:Զարմանալի էր, բայց այս անկենդան մարմինը մի տեսակ կենդանությամբ էր լցրել գյուղը:Կանանց սրտերը, որ կարծես քարացել էին ու ամայացել սկսեցին կրկին բաբախել, լցվել հույզերով ու վառ երազներով:Նույնիսկ ծովը, որ մշտապես խաղաղ էր, աըդ օրը աննախադեպ պօռթկում էր և ալեկոծվում մեռյալի համար:Կանայք հիացմունքով նայում էին մեռյալին ու մտածում, որեթե նա ապրեր իրենց գյուղում, այսքան խղճուկ չէր լինի նրա տունը:Այն կլիներ ամենաընդարձակ տունը՝ լայն դռներով, բարձր առաստաղով, ամուր հատակով, իսկ նրա կինը ամենաերջանիկը կլիներ ողջ գյուղում:Իսկ նրանց սերը օժտված կլիներ այնպիսի զորությամբ, որ ծովը կլցներ ձկներով, ժայռերը կծածկեր ծաղկաստաններով ու քարքարուտներից շատրվաններ կբխեցներ:Կանայք նայում էին ջրահեղձին ու համեմատում իրենց ամուսինների հետև իրենց հոգում հրաժարվում այդ չնչին ու թշվառ արարածներից:Երկար նայելով նրա անշունչ մարմնին՝ նրանք տեսան ջրահեղձին իր հավերժական մահվան մեջ:Այս անգամ սկսեց մի այլ իրարանցում:Գյուղը լքված ջրահեղձի համար կազմակերպեց ամենավեհաշուք թաղումը՝ լի մարդկանցով, ծաղիկներով:Ինչ-որ բամ էր փոխվել նրանց սրտերում, մտածողության մեջ ու ապրումներում:Մարդիկ սկսեցին տեսնել իրենց գյուղի ամայությունը, անխինդ փողոցներն ու բակերի պապակ քարերը:Սկսեցին հասկանալ, որ շատ խղճուկ են իրենց երազները:Հասկացան, որ իրենց կյանքն ու մտածողությունը փոխելու անհրաժեշտություն կա:Հասկացան, որ հրաշալի է ապրել ընդարձակ տներում, որոնց ճակատները ներկված են ուրախ գույներով, որ պետք է ջանալ անկյանք քարերից աղբյուրներ բխեցնել ու ծովափնյա ժայռերի թեք լանջերը ծաղկաստաններ դարձնել:
   Աֆորիզմներ
 1. Ես սիրում եմ քեզ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ:
 2. Ոչ ոք արժանի չէ քո արցունքներին, իսկ ով արժանի է, երբեք քո արտասվելու պատճառը չի դառնա:
 3. Միայն այն, որ ինչ-որ մեկը չի սիրում քեզ այնպես, ինչպես դու ես դա ուզում, դեռ չի նշանակում, որ նա չի սիրում քեզ ամբողջ հոգով:
 4. Իսկական ընկերը նա է, ով բռնում է ձեռքդ և զգում սիրտդ:
 5. Եթե մի օր դու չցանկանաս որևէ մեկին լսել, զանգիր ինձ, ես խոստանում եմ լռել:
 6. Մարդիկ սխալ են վարվում, երբ մտածում են, որ սկսում են չսիրել, երբ ծերանում են: Հակառակը` նրանք ծերանում են, որովհետև դադարում են սիրել:
 7. Սխալվելը մարդկային հատկանիշ է, իսկ հատկությունը` գցել իր սխալն ուրիշի վրա` առավել հատուկ է մարդուն:
 8. Միշտ ասա այն ինչ զգում ես և արա այն ինչ մտածում ես:
 9. Սերը դա ոչ այլ ինչ է, քան ի ծնե տաղանդ: Կամ դու այն ունես ծնված օրվանից, կամ չես կարող սիրել երբեք:
 10. Հանգիստ ծերության գաղտնիքը կայանում է նրանում, որ այն առկա է, երբ դու դաշինք ես կնքել միայնության հետ:
 11. Կյանքի յուրաքանչյուր պահը հնարավորություն է:
 12. Գիտելիքներն ու իմաստությունն այցելում են մեզ այն ժամանակ, երբ դրանց կարիքն այլևս չունենք:
 13. Դարձիր ավելի լավը և նախ ինքդ հասկացիր, թե ով ես դու, մինչև կհանդիպես մեկ ուրիշի և հույս կունենաս, որ նա քեզ կհասկանա:
 14. Միշտ էլ կգտնվեն մարդիկ, ովքեր քեզ ցավ կպատճառեն: Պետք է շարունակել հավատալ մարդկանց` պարզապես լինելով փոքր-ինչ ավելի զգույշ:
 15. Ինչ-որ մեկին կարոտելու ամենավատ տարբերակն է` լինել նրա կողքին և հասկանալ, որ նա երբեք քոնը չի լինի:
 16. Երբեք մի դադարեք ժպտալ, նույնիսկ, երբ տխուր եք, քանի որ ինչ-որ մեկը կարող է սիրահարվել ձեր ժպիտին:

Комментариев нет:

Отправить комментарий