вторник, 21 января 2014 г.

Հեքիաթաթերապիա

Հեքիաթաթերապիա


Յուրաքանչյուր մարդ ծնված օրվանից մինչև խոր ծերություն շրջապատված է հեքիաթներով ու միֆերով:Դեռևս հնագույն ժամանակներից հեքիաթների միջոցով են  սերնդեսերունդ փոխանցվել մարդկության իմաստությունն ու գիտելիքները, չէ՞ որ այդպես ամեն ինչ ավելի հեշտ է ընլալվում և հիշվում:Այդ իսկ պատճառով զարմանալի չէ, որ հենց հոգեբանությունն է ուսումնասիրում հեքիաթի ազդեցությունը մարդու հոգեկանի վրա:
Հեքիաթաթերապիան գործնական հոգեբանության ուղղություններից է, որն օգտագործում է հեքիաթի ռեսուրսները մի շարք խնդիրների լուծման նպատակով` դաստիարակություն, կրթություն, անձի զարգացում, վարքի շտկում և այլն:
 Այս ուղղությունը կիրառելի է թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար: Հեքիաթաթերապիան օգնում է հոգեբանին   հաճելի շփում հաստատել այցելուի հետ, հաղթահարել նրա հոգեբանական դիմադրությունը և աշխատել նրա այնպիսի խնդիրների հետ, որոնք նա այս կամ այն պատճառով դեռ պատրաստ չէ քննարկել:
Հեքիաթը  հայելի է, որն արտացոլում է իրական աշխարհը այցելուի ընկալման պրիզմայի միջոցով: Հեքիաթում հնարավոր է այն ամենն, ինչը հնարավոր չէ իրական կյանքում: Այն այցելուին հիանալի հնարավորություն է տալիս հասկանալ և ընդունել սեփական անձն ու շրջապատող աշխարհն այնպիսին, ինչպիսին  կա, բարձրացնել ինքնագնահատականը և փոխվել ցանկալի ուղղությամբ:Հեքիաթներում ամեն ինչ լցված է ներդաշնակությամբ, որն էլ փոխանցվում է այցելուին:
Թե՛ հեքիաթներում, թե՛  իրական կյանքում ներդաշնակ անձը հանդես է գալիս որպես արարող,իսկ ոչ ներդաշնակը`որպես քայքայող:Ցանկացած հեքիաթ  բարու հաղթանակն է չարի դեմ:Հեքիաթաթերապիայի ընթացքում հոգեբանը պետք է խթանի արարողին և շտկողական վարքի մղի քայքայողին, որպեսզի հեքիաթի վերջում դարձյալ բարին հաղթի:
Հեքիաթաթերապիան շատ կարևոր նշանակություն ունի  երեխայի հետ աշխատելիս, քանի որ այն օգնում է.
        ·        երեխայի դաստիարակության, զարգացման, կրթության հարցերում,
        ·        երեխայի ինքնաճանաչման հարցերում,
        ·        շրջակա աշխարհի հետ փոխըմբռնման հարցերում,
        ·        մտածողության, հիշողության, երևակայության զարգացման հարցերում,
        ·        երեխայի սոցիալ-հուզական վարքի շտկման հարցերում:
Ժամանակակից երեխային բավարար չէ պարզապես հեքիաթ կարդալ, զրուցել բովանդակության և նրա հերոսների մասին, այլև անհրաժեշտ է նրան սովորեցնել բացահայտել հեքիաթում թաքնված իմաստները և կյանքի դասերը: Լսելով այդ ամենը`երեխան աստիճանաբար գիտելիքներ կկուտակի այս աշխարհի վերաբերյալ, ձեռք կբերի կարևորագույն բարոյական արժեքներ: Հատկանշական է, որ այն երեխաները, որոնց համար հեքիաթ են կարդում, ոչ միայն ավելի արագ են սկսում խոսել, այլև կազմում են նախադասություններ սահուն, գրական լեզվով:
Թերապևտիկ հեքիաթների տեսակները
Գեղարվեստական հեքիաթներ
Ժողովրդական հեքիաթները կազմվել են դարերի ընթացքում, պահպանել  բարոյա-էսթետիկ սկզբունքները, մարդկանց միջև ունեցած փոխհարաբերությունները, այդ իսկ պատճառով էլ միշտ կիրառվել են մանկավարժական նպատակներով:
Դիդակտիկ հեքիաթներ
Ուսուցողական հեքիաթները երեխաներին պատմում են նոր հասկացությունների մասին, հիմք են հանդիսանում նոր գիտելիքների ձեռք բերման համար:Այս հեքիաթներում շնչավորվում են  թվերը, տառերը, առարկաները և այլն:
Դիագնոստիկ հեքիաթներ
Դուք հավանաբար գիտեք` ինչ հեքիաթներ են դուր գալիս ձեր երեխային:Դա նշանակում է, որ նա ենթագիտակցաբար արդեն ընտրել է հեքիաթի իր սիրելի հերոսին և փորձում է նմանակել նրան:Փորձեք հեքիաթ հորինել ձեր երեխայի հետ միասին, և դուք կբացահայտեք նրա գաղտնի մտքերն ու ցանկությունները:
Պրոֆիլակտիկ հեքիաթներ
Հեքիաթներ լսելու ընթացքում երեխաներն ակամայից գիտելիքներ են կուտակում իրենց և շրջակա միջավայրի մասին, ձևավորվում է երեխայի անձը, դրվում է նրա հետագա կյանքի հիմքը:
Բուժիչ-հոգեբանական հեքիաթներ
Հեքիաթ լսելով` երեխան իրեն նույնականացնում է իր կյանքի իրավիճակը հիշեցող հերոսի հետ, վերապրում է նրա տխրությունն ու ուրախությունը: Նրա հետ  միասին հայտնվում է խնդիրների մեջ և դրանցից ելքեր փնտրում:Դրա շնորհիվ իրական կյանքում նա սկսում է իրեն զգալ ավելի պաշտպանված և ինքնավստահ` օգտագործելով դրական հերոսի կիրառած հնարքները իր խնդիրները կարգավորելու հարցում:
Մեդիտատիվ հեքիաթներ
Մեդիտատիվ հեքիաթներն ուղղված են որոշակի դրական հուզական վիճակի առաջացմանը:Դրանք երեխային օգնում են ազատվել լարվածությունից, հոգնածությունից և գրգռվածությունից:
aaa.jpgՅուրաքանչյուր մարդ ծնված օրվանից մինչև խոր ծերություն շրջապատված է հեքիաթներով ու միֆերով: Դեռևս հնագույն ժամանակներից հեքիաթների միջոցով են սերնդեսերունդ փոխանցվել մարդկության իմաստությունն ու գիտելիքները, չէ՞ որ այդպես ամեն ինչ ավելի հեշտ է ընլալվում և հիշվում: Այդ իսկ պատճառով զարմանալի չէ, որ հենց հոգեբանությունն է ուսումնասիրում հեքիաթի ազդեցությունը մարդու հոգեկանի վրա:Հեքիաթաթերապիան գործնական հոգեբանության ուղղություններից է, որն օգտագործում է հեքիաթի ռեսուրսները մի շարք խնդիրների լուծման նպատակով` դաստիարակություն, կրթություն, անձի զարգացում, վարքի շտկում և այլն: Այս ուղղությունը կիրառելի է թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար: Հեքիաթաթերապիան օգնում է հոգեբանին հաճելի շփում հաստատել այցելուի հետ, հաղթահարել նրա հոգեբանական դիմադրությունը և աշխատել նրա այնպիսի խնդիրների հետ, որոնք նա այս կամ այն պատճառով դեռ պատրաստ չէ քննարկել:Հեքիաթը  հայելի է, որն արտացոլում է իրական աշխարհը այցելուի ընկալման պրիզմայի միջոցով: Հեքիաթում հնարավոր է այն ամենն, ինչը հնարավոր չէ իրական կյանքում: Այն այցելուին հիանալի հնարավորություն է տալիս հասկանալ և ընդունել սեփական անձն ու շրջապատող աշխարհն այնպիսին, ինչպիսին  կա, բարձրացնել ինքնագնահատականը և փոխվել ցանկալի ուղղությամբ: Հեքիաթներում ամեն ինչ լցված է ներդաշնակությամբ, որն էլ փոխանցվում է այցելուին:Թե՛ հեքիաթներում, թե՛ իրական կյանքում ներդաշնակ անձը հանդես է գալիս որպես արարող, իսկ ոչ ներդաշնակը` որպես քայքայող: Ցանկացած հեքիաթ բարու հաղթանակն է չարի դեմ: Հեքիաթաթերապիայի ընթացքում հոգեբանը պետք է խթանի արարողին և շտկողական վարքի մղի քայքայողին, որպեսզի հեքիաթի վերջում դարձյալ բարին հաղթի:Հեքիաթաթերապիան շատ կարևոր նշանակություն ունի երեխայի հետ աշխատելիս, քանի որ այն օգնում է.
  • երեխայի դաստիարակության, զարգացման, կրթության հարցերում,
  • երեխայի ինքնաճանաչման հարցերում,
  • շրջակա աշխարհի հետ փոխըմբռնման հարցերում,
  • մտածողության, հիշողության, երևակայության զարգացման հարցերում,
  • երեխայի սոցիալ - հուզական վարքի շտկման հարցերում:
Ժամանակակից երեխային բավարար չէ պարզապես հեքիաթ կարդալ, զրուցել բովանդակության և նրա հերոսների մասին, այլև անհրաժեշտ է նրան սովորեցնել բացահայտել հեքիաթում թաքնված իմաստները և կյանքի դասերը: Լսելով այդ ամենը` երեխան աստիճանաբար գիտելիքներ կկուտակի այս աշխարհի վերաբերյալ, ձեռք կբերի կարևորագույն բարոյական արժեքներ: Հատկանշական է, որ այն երեխաները, որոնց համար հեքիաթ են կարդում, ոչ միայն ավելի արագ են սկսում խոսել, այլև կազմում են նախադասություններ սահուն, գրական լեզվով:

Թերապևտիկ հեքիաթների տեսակները

 Գեղարվեստական հեքիաթներ
Ժողովրդական հեքիաթները կազմվել են դարերի ընթացքում, պահպանել բարոյա-էսթետիկ սկզբունքները, մարդկանց միջև ունեցած փոխհարաբերությունները, այդ իսկ պատճառով էլ միշտ կիրառվել են մանկավարժական նպատակներով:

Դիդակտիկ հեքիաթներ
Ուսուցողական հեքիաթները երեխաներին պատմում են նոր հասկացությունների մասին, հիմք են հանդիսանում նոր գիտելիքների ձեռք բերման համար: Այս հեքիաթներում շնչավորվում են  թվերը, տառերը, առարկաները և այլն:

Դիագնոստիկ հեքիաթներ
Դուք հավանաբար գիտեք` ինչ հեքիաթներ են դուր գալիս Ձեր երեխային: Դա նշանակում է, որ նա ենթագիտակցաբար արդեն ընտրել է հեքիաթի իր սիրելի հերոսին և փորձում է նմանակել նրան: Փորձեք հեքիաթ հորինել Ձեր երեխայի հետ միասին, և Դուք կբացահայտեք նրա գաղտնի մտքերն ու ցանկությունները:

Պրոֆիլակտիկ հեքիաթներ
 Հեքիաթներ լսելու ընթացքում երեխաներն ակամայից գիտելիքներ են կուտակում իրենց և շրջակա միջավայրի մասին, ձևավորվում է երեխայի անձը, դրվում է նրա հետագա կյանքի հիմքը:
Բուժիչ - հոգեբանական հեքիաթներ
 Հեքիաթ լսելով` երեխան իրեն նույնականացնում է իր կյանքի իրավիճակը հիշեցող հերոսի հետ, վերապրում է նրա տխրությունն ու ուրախությունը: Նրա հետ  միասին հայտնվում է խնդիրների մեջ և դրանցից ելքեր փնտրում: Դրա շնորհիվ իրական կյանքում նա սկսում է իրեն զգալ ավելի պաշտպանված և ինքնավստահ` օգտագործելով դրական հերոսի կիրառած հնարքները իր խնդիրները կարգավորելու հարցում:
Մեդիտատիվ հեքիաթներ
Մեդիտատիվ հեքիաթներն ուղղված են որոշակի դրական հուզական վիճակի առաջացմանը: Դրանք երեխային օգնում են ազատվել լարվածությունից, հոգնածությունից և գրգռվածությունից:

Комментариев нет:

Отправить комментарий