ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ
Բնական ռեսուրսներ: Ռեսուրսը ինչ-որ բանի հնարավորություն, պաշար, նախադրյալ է: Ընդհանրապես ռեսուրս է նաև այն ամենը, ինչը մարդկանց անհրաժեշտ նյութական ու հոգևոր բարիքների ստացման աղբյուր ևնախադրյալ է:
Այդպիսի աղբյուր ու նախադրյալ են մեզ շրջապատող բնության բազմաթիվ նյութեր ու երևույթներ` օգտակար հանածոները, անտառի հարստությունները, վարելահողն ու մարգագետինը, գետերն ու լճերը, քամին ու անձրևը, արևի լույսն ու ջերմությունը:
Բնական ռեսուրսները բնական միջավայրի այն նյութերն ու երևույթներն են, որոնք օգտագործվում են կամ կարող են օգտագործվել որպես աշխատանքի առարկա ու գործիք և սպառման առարկա:
Բնական ռեսուրսները բաժանվում են երկու խմբի` սպառվող ևանսպառ:
Սպառվող բնական ռեսուրսներն իրենց հերթին բաժանվում են երկու խմբի` վերականգնվող և չվերականգնվող:
Չվերականգնվող են համարվում այն ռեսուրսները, որոնք չեն վերականգնվում, կամ վերականգնվում են առավել դանդաղ, քան սպառվում են: Դրանք ենքարածուխը, նավթը և ուրիշ օգտակար հանածոներ:
Վերականգնվող բնական ռեսուրսները սպառմանը զուգընթաց վերականգնվում են: Դրանք են հողը, բուսական և կենդանական աշխարհները, որոշ հանքեր և այլն: Սպառման և վերականգնման արագությունների խախտումը հանգեցնում է պաշարների սպառմանը:
Ջրային, կլիմայական և տիեզերական ռեսուրսները դասվում են անսպառ ռեսուրսների թվին:
Կլիմայական պաշարները` օդը, քամու էներգիան, նույնպես ենթարկվում են մարդկային գործոնների ազդեցությանը:
Տիեզերական պաշարներին են պատկանում արեգակնային ճառագայթումը, ծովային մակընթացությունների և տեղատվությունների էներգիան:
ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ
ՉՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ՋՐԱՅԻՆ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ
Քարածուծ, նավթ և այլ Հող, բուսականություն, Ջրային Օդ, քամու էներգիա Արեգակնային
oգտակար հանծոներ կենդանական աշխարհի պաշարներ և այլն էներգիա, ծովային
և որոշ արագ վերականգ- մակընթացություն-
նըվող հանածոներ և այլն ների և տեղատվութ-
յունների էներգիա
Комментариев нет:
Отправить комментарий