понедельник, 3 марта 2014 г.

Սեր….

Սեր….


Սեր….Թերևս մարդկության մեջ ամենաշատ քննարկվող թեման:Այս` զգացմունքը ասեմ, թե երևույթը ասեմ, չգիտեմ, մարդկանց միշտ էլ հետաքրքրել է և դեռ կշարունակի հետաքրքրել:Եվ դժվար է պատկերացնել, որ կգա մի ժամանակ, երբ սիրո թեման այլևս սպառված կլինի և քննարկման համար ոչ պիտանի:
Սեր….դա ամենասարսափելի, բայց միևնույն ժամանակ ամենահաճելի հիվանդությունն է, որով մարդը կարող է քայքայել իր սկզբունքները, բայց նաև հասկանալ կյանքի բնույթը: Եթե քաղցկեղը, հայտնվելով մարդու օրգանիզմում, կամաց-կամաց կրծում է նրա առողջությունը, ապա սերը միանգամից հոշոտում է մեր հոգին` հաճույք պատճառելով մեր սրտին:


Սիրահարվել….դա այն է, երբ աչքերդ ուզում են տեսնել միմիայն նրա պատկերը, ականջներդ ուզում են լսել միայն նրա քաղցր խոսքերը, շուրթերդ արտաբերել են ուզում նրա անունը, ենթագիտակցությունդ նրան ամենուր գտնել է ուզում, սրիտդ` նրան իր մեջ ամփոփել, իսկ հոգիդ նրա հետ լինել է տենչում:
Լինել սիրված……..դա կյանքի ամենահիասքանչ բույրով օծանելիքն է, որը ցանելիս զգում ես, որ այս հսկայական աշխարհի մի անկյունում կա մեկը, ում համար ինքդ ես մի աշխարհ և ում համար կյանքի նպատակ ես ու ձգտում:
Սերը տարածելով իր բողբոջները` գալիս է ասելու, որ անհնարին ոչինչ չկա: Սակայն ինչպես աշխարհում ամեն ինչ, սերը նույնպես մենակ չի այցելում. եթե սեր, ապա` խանդ, խանդ, ապա` խաբկանք, խաբկանք, ուրեմն` հիասթափություն, հիասթափություն, ուրեմն` կոտրված սիրտ: Ահա սիրո քաղցրությունը նոր վայելող անհատի համար դեպի տրտմության տիեզերք գնացող քայլերի հերթականությունը, որի ճանապարհին ոմանք կորցրել են հետաքրքրությունը կյանքի նկատմամբ, ոմանք` ապրելու և վայելելու ցանկությունը, հավտը ամեն ինչի նկատմամբ, ոմանք էլ`<<ընդհամենը>> դասեր են քաղել, որոնք նրանց դարձրել են սառնասիրտ, սակայն ճիշտ դատող:
Սիրահարված սիրտը կրակ է, այն վառվող մի կյանք է, որտեղ ամեն մի որոշում իրականանում է ոչ սթափ` տաք գլխով: Շատերն են այդ որոշումներին զոհ գնացել` մտածելով, թե գտել են իրենց սիրուն, սակայն…..
Հավանել ինչ-որ մեկին, անընդհատ նրա մասին մտածել և նրա խոստումները լսել առանց ապացույցների…..դա դեռևս սեր  չէ, դա հրապուրանք է կամ, ավելի ճիշտ, սատանայական ցավ, տառապանք:

Եթե կյանք, ապա` սեր, ուրեմն սիրենք և սիրվենք, քանզի դա է կյանքի նժարները պահում հավասարակշռության վիճակում…..

Комментариев нет:

Отправить комментарий