«Չարենցը Հոկտեմբերյան
սոցիալիստական
էպոխայի
ամենամեծ
բանաստեղծն
է
հայ
գրականության
մեջ
և
նա
բազմակողմանի
կերպով
ազդեց
հայ
գրականության
վրա…
Նա
ինչ
որ
տվեց,
դա
մի
անմահ
կոթող
է
հայ
գրականության
մեջ» /Ավ. Իսահակյան/
«Մեր դարի ճակատը կրում է պոետներից մի քանիսի պայծառ անունների դրոշմը: Անգլիայում դա Կիպիլինգն է, Ֆրանսիայում՝ Ապոլիները և Էլյուարը,
Գերմանիայում՝
Ռիլկեն,
Ռուսաստանում՝
Մայակովսկին
և
Եսենինը,
Հայաստանում՝
Չարենցը
և
Իսահակյանը:
Ամեն
անգամ,
երբ
այդ
լուսամուտներից
մեկն
ու
մեկը
մարում
է,
թվում
է,
թե
մութը
պատում
է
աշխարհը» /Լուի Արագոն/
«Եղիշե Չարենցը մեր հարենիքի բոլոր սովետական բանաստեղծների ընտանիքում գրավում
էր
իր
ակնառու
տեղը
և
չկա
մի
պոետ,
ինչ
լեզվով նա գրի, որ չիմանա նրա բանաստեղծությունները:
…Սովետական գրականության, սովետական պոեզիայի
առաջին
հիմնադիրների
մեջ
է
նա՝
մեծատառով
գրվող
այդ
բանաստեղծը» /Նիկոլայ Տիխոնով/
«Մեռածները մնում են երիտասարդ… Չարենցի բանաստեղծությունները մեզ համար
լի
են
գարնանային
կայտառությամբ,
հեղափոխության
հողմով,
հերոսականությամբ,
և
այդ
պատճառով
մենք
էլ
ավելի
ենք
սիրում
դրանք:
…Չարենցը մեր առջև բացեց մարտիկի, ընկերոջ ու բանաստեղծի կրքոտ սիրտը»
/Իլյա
Էրենբուրգ/
Комментариев нет:
Отправить комментарий