вторник, 11 марта 2014 г.

Հովհաննես Թումանյան: Կենսագրություն

Հովհաննես Թադևոսի Թումանյան  - հայ բանաստեղծարձակագիրգրականազգային ևհասարակական գործիչ։ Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններումմարմնավորված են հայ ժողովրդի հավաքական իմաստնությունն ու հանճարընրատենչերն ու երազանքները։
Համարվում է ամենայն հայոց բանաստեղծ։
Թումանյանը գրել է բանաստեղծություններպոեմներ,քառյակներբալլադներպատմվածքներ ու հեքիաթներակնարկներքննադատականու հրապարակախոսական հոդվածներ։ Նրա գործերը մեծ մասամբ գրված ենռեալիստական ոճովերբեմն կենտրոնանալով իր ժամանակների ամենօրյա կյանքիվրա։Ծնվելով Լոռվա Դսեղ գյուղումԹումանյանը երիտասարդ տարիքումտեղափոխվեց Թիֆլիսորը ողջ 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբներին Ռուսական կայսրությունում հայ մշակութային կյանքի կենտրոննէր։ Շուտով նա հայտնի դարձավ հայկական հասարակության լայն շրջանակներին շնորհիվ իր պարզբայց բառացիկ պոետիկստեղծագործությունների միջոցով։ Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են մի շարք ֆիլմեր։ Եվսերկու՝ Անուշ (1912) և Ալմաստ (1930) օպերաները հիմնված են Թումանյանի ստեղծագործությունների վրա։
Հովհաննես Թումանյանի հայրը՝ Ասլանը (1839-1898), գյուղի քահանան էր՝ ձեռնադրված որպես Տեր-Թադևոս։ Նա պատկանում էրազնվական Թումանյան տոհմինոր սերում էր Տարոնից 10-11-րդ դարերում Լոռի գաղթածՄամիկոնյաններից։ Մայրը՝ Սոնան (1842-1936)ծագում էր Քոչարյանների տոհմից և նույնպես դսեղցի էր։ Լինելով զրույց սիրող և լավ պատմող կին՝ նա իր երեխաներին լեգենդներ,առակներ և հեքիաթներ էր պատմումհամեմած ժողովրդական ոճով և դարձվածներով։ Թումանյանն ութ երեխաներից ամենաավագն էր.մյուս երեխաներն էին՝ Ռոստոմ (1871-1915), Օսան (1874-1926), Իսկուհի (1878-1943), Վահան (1881-1937), Աստղիկ (1885-1953), Արշավիր(1888-1921), Արտաշես (1892-1916).
Կենսագրություն
Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ինԼոռվա Դսեղ գյուղում։
1877-79 թթ-ինԹումանյանը սովորել է Դսեղի ծխական դպրոցում։ 1879-1883 սովորում է Ջալալօղլու (այժմ Ստեփանավաննորաբացերկսեռ դպրոցում։1883 թ-ից բնակվել է Թիֆլիսում։ 1883-87 թթ-ին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցումսակայն նյութական ծանրդրության պատճառով 1887թստիպված եղավ թողնել դպրոցը և սկսեց աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանումայնուհետևՀայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչև 1893 թ)։ 1893 թ-ից աշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն»պարբերականներինզբաղվել գրական և հասարակական գործունեությամբ։
1899 թ-ին նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակըորի անդամներն էին Ավետիք Իսահակյանը,Դերենիկ ԴեմիրճյանըԼևոն ՇանթըՂազարոս ԱղայանըՊերճ ՊռոշյանըՆիկոլ Աղբալյանը և ուրիշներ։ Որոշ ընդմիջումներով այնգոյատևեց մինչև 1908 թ.։
1912 թ-ին Թումանյանն ընտրվել է նորաստեղծ Հայ գրողների կովկասյան ընկերության, 1918 թ-ին՝ Հայոց հայրենակցական միություններիմիության (ՀՀՄՄնախագահ։ Առաջին համաշխարհային պատերազմում (1914-1918 թթ.) հայ ժողովրդի կրած վնասները հաշվելու ևՓարիզի հաշտության խորհրդաժողովին (1919-20 թթ.) ներկայացնելու նպատակով ՀՀՄՄ-ն 1918 թ-ին ստեղծել է Քննիչ հանձնաժողով՝Թումանյանի գլխավորությամբ։
1912-1921 թթեղել է Հայ գրողների կովկասյան միության նախագահը։ Հայաստանի խորհրդայնացումից հետո դառնում է Հայաստանիօգնության կոմիտեի նախագահ (1921-22)։
1921 թ-ի աշնանը Թումանյանը մեկնում է Կոստանդնուպոլիս՝ հայ գաղթականների համար օգնություն գտնելու նպատակով։ Մի քանիամիս մնալով այնտեղ նա վերադառնում է հիվանդացած։ 1922 թ-ին տարած վիրահատությունից հետո Թումանյանիինքնազգացողությունը լավանում էսակայն սեպտեմբերին հիվանդությունը դարձյալ իրեն զգացնել է տալիս։ Թումանյանին տեղափոխումենՄոսկվայի հիվանդանոցներից մեկըսակայն 1923 թմարտի 23-ին, 54 տարեկան հասակում Հովհաննես Թումանյանը վախճանվում է։
Անձնական կյանք
1888 թվականինտասնինը տարեկան հասակումԹումանյանն ամուսնանում է տասնյոթամյա Օլգա Մաճկալյանի հետ։  Նրանքունեցան 10 երեխաՄուշեղ (1889-1938), Աշխեն (1891-1968), Նվարդ (1892-1957), Արտավազդ (1894-1918), Համլիկ (1896-1937), Անուշ(1898-1927), Արփենիկ (1899-1981), Արեգ (1900-1939), Սեդա (1905-1988), Թամար(1907-1989)։
Քաղաքական և հանրային գործունեություն
XX դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաև որպես հասարակական գործիչ։ 1905-06 թթ-ին հաշտարար դեր է կատարելցարական կառավարության հրահրած հայ-թաթարական կռիվների ժամանակորի պատճառով 2 անգամ ձերբակալվել է։ 1918 թ-ին հայ-վրացական պատերազմի ժամանակ խստագույնս քննադատել է 2 հավատակից ժողովուրդների թշնամությունը հրահրողներին։
Թումանյանին մշտապես մտահոգել և հուզել է հայ ժողովրդի ճակատագիրըՄեծ Եղեռնի հետևանքով ԱրևմտյանՀայաստանից տեղահանված հայության վիճակը։ 1916 թ-ին 2 անգամ եղել է ազատագրված վայրերումհասել է մինչև Վանօգնել հայգաղթականներինհատկապես Էջմիածնում հավաքված որբ երեխաներին։ 1914 թ-ին Թումանյանը միանում է "Պատերազմիցվնասվածներին օգնող կոմիտե"-ինոր հետագայում օգնեց մազապուրծ եղած հայ գաղթականներին Էջմիածնում հաստատվել։ 
Ստեղծագործություններ
Թումանյանը գրել է իր առաջին պոեմը 12 տարեկան հասակումերբ սովորում էր Ջալալօղլուպրոցում։ Թումանյանը գրել էբանաստեղծություններպոեմներքառյակներբալլադներպատմվածքներ ու հեքիաթներակնարկներքննադատական ուհրապարակախոսական հոդվածներ։ Նա սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից։ Լայն ճանաչում է ձեռք բերում«Բանաստեղծություններ» հավաքածուի (1-2 հատոր, 1890-92) լույս տեսնելուց հետո։
Թումանյանն իր ստեղծագործություններով հեղաշրջում է կատարել հայ բազմադարյան գրականության մեջ։ Նրա լեզուն ևմտածողությունը պարզ ենժողովրդական։ Նա խորությամբ է արտացոլել հայ ժողովրդի հոգեբանությունըմտքերն ու ձգտումները։Թումանյանն իր քնարերգության մեջ արծարծել է հայրենասիրականսոցիալականքաղաքականփիլիսոփայականսիրային թեմաներ։Իրական կյանքի պատկերն ու սոցիալական անարդարության դեմ խտացված բողոքն են արտահայտված «Գութանի երգը», «Խրճիթում» ևայլ բանաստեղծություններում։ «Հին օրհնություն» բանաստեղծությունը հայ ժողովրդի վշտիձգտումների ու երազանքների խտացումն է։«Հայոց լեռներում» բանաստեղծության մեջխոսելով հայ ժողովրդի դարավոր պատմությանմաքառումների և տանջալից ուղու մասին,հավատով է պատկերել հայրենիքի անպարտելի ու ստեղծագործ ոգին.
Ու մեր աչքերը նայում են կարոտ՝
Հեռու աստղերին
Երկնքի ծերին,
Թե ե՞րբ կըբացվի պայծառ առավոտ՝
Հայոց լեռներում,
Կանաչ լեռներում։
«Հայրենիքիս հետ» բանաստեղծությունը Թումանյանը գրել է Մեծ Եղեռնի օրերիննրա յուրաքանչյուր տունը մեր պատմության ուգոյափիլիսոփայության յուրօրինակ խտացում է։ Առաջին 2 քառատողերում «Զարկված ու զրկվածողբի ու որբի հայրենիքի»պատկերներն ենիսկ երրորդը և չորրորդն ավարտվում են «Լույսի և հույսինոր ու հզոր հայրենիք» արտահայտություններով։
Թումանյանը գրականության զարգացման հիմնական աղբյուրներ համարել է բանահյուսությունը՝ լեգենդներըառակներն ուավանդություններըհեքիաթները («Աղավնու վանքը», «Չարի վերջը», «Գառնիկ ախպերը», «Մի կաթիլ մեղրը» և այլն)։ Այս սկզբունքով ենստեղծված նաև «Սասունցի Դավիթ» (անավարտ), «Թմկաբերդի առումը» պոեմները, «Ախթամար», «Փարվանա» բալլադները։ «Հառաչանք» (անավարտ), «Լոռեցի Սաքոն», «Մարոն» և «Անուշ» պոեմներում պատկերել է հայ նահապետական գյուղը՝ իր բարքերովսովորույթներով,սոցիալ-կենցաղային հակասություններով։ «Անուշ» պոեմում հավերժական ու անմահ սիրո հուզիչ պատմություն է։ Հերոսուհին՝ Անուշը,կորցնելով իր սերըկորցնում է նաև հոգեկան հավասարակշռությունըչի կարողանում այլևս ապրել «պաղ ու տխուր» աշխարհում և իրեննետում է գետը՝ վիշտը խառնելով Դեբեդի ալիքներին։ Պոեմում Թումանյանը քննադատել է գյուղի հնացածքարացած սովորույթները ևնեղմիտ պատվախնդրությունը։ Թումանյանը մշակել է 2 տասնյակից ավելի հայկական ժողովրդական հեքիաթներ («Տերն ու ծառան», «Ոսկուկարասը», «Ձախորդ Փանոսը», «Անբան Հուռին», «Քաջ Նազարը» և այլն), փոխադրել այլ ժողովուրդների հեքիաթներ։ Նա տիեզերքի,հավերժիկեցության ու գոյաբանական խնդիրներ է քննել իր քառյակներումորտեղ անձնական ապրումների ընդհանրացումներով հասել էհամամարդկային արժեքների գնահատման.
Տիեզերքում աստվածային
մի ճամփորդ է իմ հոգին.
Երկրից անցվորերկրի փառքին
անհաղորդ է իմ հոգին.
Հեռացել է ու վերացել
մինչ աստղերը հեռավոր,
Վար մնացած մարդու համար
արդեն խորթ է իմ հոգին։
Հայ արձակի լավագույն էջերից են Թումանյանի պատմվածքներըորոնք մեծ մասամբ նվիրված են գյուղինկենցաղինբնությանը։«Գիքորում» քաղաքի բարքերին զոհ դարձած գյուղացի պատանու ողբերգական պատմությունն է։ Պատմվածքում պատկերված են դարինյութապաշտությունը և մարդու վեհ երազանքների փլուզումը։ Թումանյանը գրել է նաև մանկական բանաստեղծություններ, «Շունն ուկատուն», «Անբախտ վաճառականները» լեգենդներըչափածո և արձակ այլ գործեր։ Հզոր ներշնչանքով է գրված «Սասունցի Դավիթ»պոեմըորտեղ Թումանյանը պատկերել է հայ ժողովրդի ազատաբաղձ ոգին։

Թումանյանը մասնակցել է «Լուսաբեր» դասագրքի և «Հայ գրողներ» քրեստոմատիայի ստեղծմանը։ Իր հոդվածներում արծարծել էհասարակական կյանքիգրականությանբանահյուսությանհայոց լեզվի ու բարբառների զարգացման հարցերգրել էուսումնասիրություններ Նահապետ ՔուչակիՆաղաշ ՀովնաթանիԽաչատուր Աբովյանի և նրա «Վերք Հայաստանի» վեպիՍայաթ-Նովայիհայ հերոսական էպոսի պատմական արմատների մասին։ Թարգմանել է Ալեքսանդր ՊուշկինիՋորջ ԲայրոնիՄիխայիլԼերմոնտովիՀենրի Լոնգֆելլոյի և ուրիշների գործերից։ Թումանյանը ծավալել է նաև հասարակական և գրական լայն գործունեություն։
Գրական ժառանգություն
Թումանյանի ստեղծագործությունները ժողովրդականացել ենլույս են տեսել տարբեր նկարիչների պատկերազարդումներովվերածվելերգերի։ Նրա գործերի հիման վրա Արմեն Տիգրանյանը գրել է «Անուշ» (ըստ համանուն պոեմի), Ալեքսանդր Սպենդիարյանը՝ «Ալմաստ» (ըստ «Թմկաբերդի առումը» պոեմիօպերաներընկարահանվել են բազմաթիվ մուլտիպլիկացիոն («Ձախորդ Փանոսը», «Սուտլիկորսկանը» և այլնու գեղարվեստական («Անուշ», «Գիքորը», «Տերն ու ծառան», «Չախ-Չախ թագավորը») ֆիլմեր։
Թումանյանի բազմաթիվ երկեր թարգմանվելեն ռուսերենուկրաիներենբելառուսերենվրացերենտաջիկերենուզբեկերենլիտվերենանգլերեն,պարսկերենիտալերենիսպաներենհունարենարաբերենճապոներենշվեդերենչինարենղազախերեն և այլ լեզուներով։ 1980 թ-ին սահմանվել է Հայաստանի գրողներիմիության Թումանյանի անվան ամենամյա մրցանակը։ 1957 թ-ին օպերայի և բալետի թատրոնի շենքի առջև՝ Թատերականհրապարակումկանգնեցվել է նրա հուշարձանը։ Հետևյալ վայրերը անվանվել են ի պատիվ Հովհաննես Թումանյանի՝
Հայաստանում.
Թումանյանի հայրենի Դսեղ գյուղը 1938-1969 թթ-ին կոչվում էր Թումանյան
1951 թ-ին Լոռու Ծաղիկձոր գյուղը վերանվանվեց Թումանյան
Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտ
Երևանի տիկնիկային թատրոն
Երևանի Թումանյան փողոցը
Երևանի Աջափնյակ համայնքի Թումանյան այգին
Հայաստանից դուրս.
Թումանյանի հրապարակ  - Մոսկվայի Հյուսիսային Վարչական շրջանում։
Հայաստանում կա Թումանյանի երկու թանգարան՝ տուն-թանգարանը ծննդավայր Դսեղումիսկ մյուսը Երևանում։ ԵրևանումԹումանյանի թանգարանը բացվել է 1953 թ-ին։
2011 թ-ի աշնանը Հայաստանի կառավարությունը գնեց Թումանյանի թիֆլիսյան տունը։ Այդ տան բանալիները ներկայումս պահվումեն Հայաստանի Գրողների Միությունում։ Նախատեսվում է Թումանյանի տունը վերածել թանգարանի։
ՀՀ 5-հազարանոց թղթադրամի վրա պատկերված է Թումանյանի դիմանկարը։

Комментариев нет:

Отправить комментарий