Փետրվարի 20-ին կենսաբանության, քիմիայի եւ ֆիզիկայի խորացված խմբի սովորողները ուղեւորվեցին «ՀՀ ԳԱԱ օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն»: Այստեղ մենք նախ հյուրընկալվեցինք տնօրենի՝ Ռաֆաել Թոփուզյանի մոտ, ծանոթացանք ինստիտուտի կարեւորությանը, դեղերի ստեղծման պատմությանը: Մնջոյանի անվան ինստիտուտը անցկացնում է DSC_0007հետազոտություններ նոր ֆիզիոլոգիական ակտիվ միացությունների վերաբերյալ: Ինստիտուտի հետազոտման գլխավոր ուղղությունը գտնելն է արդյունավետ դեղեր սիրտ-անոթային հիվանդությունների, նյարդա-հոգեկան հիվանդությունների, չարորակ գոյացությունների, ինֆեկցիոն հիվանդությունների համար, եւ դեղորայք՝ վիրաբուժական պրակտիկայում կիրառման համար: Հետազոտությունների արդյունքում ստեղծվել է 25 նոր դեղորայք, որոնցից 11-ը օգտագործվում են բժշկության մեջ, եւ 14-ը գտնվում են կլինիկական հետազոտությունների տարբեր փուլերում: Այդ դեղորայքներից շատերը արտադրվում են անմիջապես ինստիտուտում, մեծ քանակությամբ:
Մենք եղանք ֆիզիկայի եւ քիմիայի բաժիններում: Ցավոք կենսաբանության բաժնում արդեն
փորձարկում
էին
դեղերի
ֆիզիոլոգիական
ազդեցությունը,
եւ,
բնականաբար,
այնտեղ
մտնելը
խստիվ
արգելվում
էր:
Ականատես
եղանք
ստացման
երեք
տարբերակի՝
ՄՄՌ(ЯМР)-ով,հալման
կետով
եւ
ռենգենյան
ճառագայթների
միջոցով:
Գիտնականները
հետազոտում
են
նաեւ
նոր
ստացված
նյութերի
հալման
կետը:
Այս
վերը
նշված
երեք
մեթոդներով
ճշտում
են
սինթեզված
նյութի
կառուցվածքը:
Հեղուկ
ազոտի
ստացումը
նույնպես
մեզ
ցույց
տվեցին:
Պարզվում
է,
որ
դա
բավականին
հետաքրքիր
է:
Комментариев нет:
Отправить комментарий