среда, 12 марта 2014 г.

Խոնարհված եկեղեցիներ


Խորթ մայրն իր որդիներին ուղարկում է սարեր, ոչխարների հոտը արածացնելու համար: Պողոսն ու Պետրոսը պատահմամբ կորցնում են ոչխարի հոտը, օրը մթնում է եւ նրանք առանց հոտի վերադառնում են տուն: Խորթ մայրը բղավում է նրանց վրա եւ ասում, որ առանց հոտի չվերադառնան տուն: Եղբայրները ստիպված գնում են ոչխարներին որոնելու:
-Պողո՜ս, գտա՞ր:
-Չէ: Պետրո՜ս, գտա՞ր:
-Չէ:
Էտպես էլ նրանք երկար ժամանակ ման են գալիս, ման գալիս, վերջում քարանում, եկեղեցի դառնում:

Ու հիմա նրանք կիսաքանդ կանգնած՝ ողջունում են մեզ, խոնարհվում մեր առաջ:

Комментариев нет:

Отправить комментарий