Ֆրանսիացի քանդակագործ Օգյուստ Ռոդենը (1840թ., նոյեմբերի 12, Փարիզ - 1917թ., նոյեմբերի 17, Մեդոն) 1854-1857թթ. սովորել է Փարիզի նկարչության և մաթեմատիկայի դպրոցում: Սիրելի քրոջ մահից
հետո նա ընտրում է եկեղեցական կյանքը: Սակայն չկարողանալով հրաժարվել արվեստից՝ թողնում է եկեղեցին և սկսում նորից
զբաղվել քանդակագործությամբ:
1864թ., երբ Ռոդենին մերժեցին փարիզյան Սալոնում իր առաջին աշխատանքի («Կոտրված քթով մարդը») ցուցադրումը և չընդունեցին գեղեցիկ արվեստների դպրոցում (երեք անգամ
դիմել է, սակայն երեք դեպքում էլ մերժվել է) սովորելու, նա, որպես օգնական, աշխատանքի է անցնում Կարյե-Բելյոզի արվեստանոցում: 1864-1871թթ. քանդակագործ Կարյե-Բելյոզի արվեստանոցում Ռոդենը պատրաստել է դեկորատիվ քանդակներ, որից
հետո մինչև 1877թ. քանդակագործ Վան Ռասբուրգի հետ մասնակցել է Բրյուսելի մի շարք շենքերի արտաքին տեսքի հարդարմանը` դեկորատիվ քանդակների միջոցով: Ռոդենի աշխատանքները պատրատվում էին տարբեր
նյութերից, նա աշխատել է նաև որպես
ոսկերիչ:
Տարիների ընթացքում անելով որոշակի խնայողություններ`
Ռոդենը 1875թ. առաջին
անգամ մեկնում է Իտալիա, որտեղ ծանոթանում է Միքելանջելոյի քանդակների հետ: Նրա վրա անջնջելի տպավորություն են թողնում այդ ստեղծագործությունները: Գտնվելով դրանց
ազդեցության տակ` Ռոդենը ստեղծեց իր «Պարտված»-ը (1876—1877թթ.): Սակայն այս անգամ նույնպես նրան անհաջողություն էր սպասում, այս քանդակը նույնպես չի ցուցադրվում: Կատարելով որոշակի փոփոխություն` այդ քանդակը նախկին զինվորից վեր է ածվում
հրաշալի պատանու: Ռոդենն իր նոր ստեղծագործությանը նոր անվանում է տալիս` «Բրոնզե դարը»: Այս անգամ այն ցուցադրվում է և 1878թ. քանդակագործ Ռոդենի մասին արդեն
շատերն էին խոսում, նա հայտնի
էր, պատվերներ էր ընդունում և, որ ամենակարևորն է, նա ուներ իր արվեստանոցը:
Նա բազմաթիվ քանդակների հեղինակ է, դրանց մեծ մասը պահվում են Փարիզում` Ռոդենի թանգարանում, բայց
կան բազմաթիվ կրկնօրինակներ պատրաստված բրոնզից, մարմարից, գիպսից, որոնք գտնվում են աշխարհի տարբեր
թանգարաններում:
Ռոդենը մահացել է 1917թ. Մեդոն քաղաքում:
Комментариев нет:
Отправить комментарий