Գարունը այնքա'ն
ծաղիկ է վառել,
Գարունը այնպե'ս
պայծառ է կրկին.
– Ուզում եմ մեկին
քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ
փայփայել մեկին:
Այնպե'ս գգվող
է երեկոն անափ
Ծաղիկներն այնպե'ս
նազով են փակվում.
– Շուրջըս վառված է
մի անուշ տագնապ,
Մի նոր
հուզում է սիրտըս
մրրկում…
Անտես զանգերի կարկաչն
եմ լսում,
Իմ բացված
սրտում հնչում է մի
երգ.
– Կարծես թե մեկը
ինձ է երազում,
Կարծես կանչում է
ինձ քնքուշ մի
ձեռք…
Комментариев нет:
Отправить комментарий