Միթե
վերջին
պոետն
եմ
ես
Միթե վերջին պոետն եմ
ես,
Վերջին երգիչն իմ երկրի.
Մահն է արդյոք,
թե նինջը քեզ
Պատել, պայծառ Նաիրի:
Վտարանդի,
երկրում աղոտ,
Լուսեղ քեզ եմ
երազում,
Եվ հնչում է, որպես
աղոթք
Արքայական
քո լեզուն:
Հնչում է միշտ
խոր ու պայծառ,
Եվ խոցում է և
այրում.
Արդյոք բոցե վարդերդ են
վառ,
Թե վերքերն իմ հրահրուն:
Ահով ահա կանչում
եմ քեզ
Ցոլա, ցնորք Նաիրի.-
Միթե վերջին պոետն եմ
ես,
Վերջին երգիչն իմ երկրի...
Комментариев нет:
Отправить комментарий