вторник, 11 марта 2014 г.

Կարծես թե դարձել եմ, ես տուն




Կարծես թե դարձել եմ ես տուն,

Բոլորն առաջվանն է կրկին.

Նորից դու հին տեղը նստում,

Շարժում ես իլիկը մեր հին,

Մանում ու հեքիաթ ես ասում,

Մանում ես անվերջ ու արագ:

Սիրում եմ պարզկա քո լեզուն,

Ձեռներըդ մաշված ու բարակ:

Նայում եմ, մինչև որ անզոր

Գըլուխըս ծնկիդ է թեքվում.

Նորից ես մանուկ եմ այսօր,

Դրախտ է նորից իմ հոգում:

Արևը հանգչում է հեռվում,

Գետից բարձրանում է մշուշ,

Հեքիաթըդ անվերջ օրորում,


Ւլիկըդ խոսում է անուշ...

Комментариев нет:

Отправить комментарий