Հայ մեծ պոետ Եղիշե Չարենցը (իսկական անունը Եղիշե Աբրահամի Սողոմոնյան), ծնվել է 1897թ. մարտի 25-ին Կարս քաղաքում` բազմազավակ հայի ընտանիքում:1908թ. Չարենցն
ընդունվել
է
Կարսի
վարժարան,
ուր
դպրոցական
«Գարուն»
ալմանախում
հրատարակվել
են
նրա
բանաստեղծությունները:
Ստանալով
հնգամյա
կրթություն`
արդեն
ձեւավորվող
պոետն
իր
գիտելիքները
հարստացրել
է
անդադար
կարդալու
միջոցով:1914թ. Կարսում
լույս
է
տեսել
գրողի
«Չարենց»
գրական
կեղծանունով
«Տխուր
ու
գունատ
աղջկա
3 երգերը…»
բանաստեղծությունների
ժողովածուն:
Ազգային ազատագրական պայքարն եւ Առաջին Աշխարհամարտը Եղիշե Չարենցի
մեջ
սպանում
են
պատանեկան
երազները:
Նա
կամավորական
է
գրվում
եւ
միանում
Արեւմտյան
Հայաստանը
զավթիչներից
ազատելու
շտապող
մարտիկներին:
Այդ
տարիներին
նա
ստեղծում
է
իր
լավագույն
գործերից
մեկը`
«Դանթեական
առասպելը»,
որում
նկարագրում
էր
20-րդ
դարասկզբի
պատերազմի
սարսափները:
1915թ. Եղիշե Չարենցը մեկնում է Մոսկվա` Շանյավսկու համալսարանում ուսումը շարունակելու
նպատակով:
1919թ.
վերադառնում
է
Երեւան
եւ
սկսում
դասավանդել
դպրոցում:
Այդ
տարի
Թիֆլիսում
լույս
է
տեսնում
«Ամբոխները
խելագարված»
հանճարեղ
պոեմը:
1921թ. Եղիշե Չարենցն ամուսնանում է Արփենիկ Տեր-Աստվածատրյանի հետ: Վերջինս
ծանր
հղիության
հետեւանքով
1927թ.
մահանում
է:
Կնոջ
հիշատակին
Չարենցը
բազմաթիվ
բանաստեղծություններ
է
գրել:
1931թ.
նորից
է
ամուսնանում:
Շատ
չանցած
կինը`
Իզաբելա
Նյազովան,
նրան
դուստր
է
ծնում,
որին
Արփենիկ
են
կոչում,
իսկ
1935թ.
ծնվում
է
նրանց
2-րդ
դուստրը`
Անահիտը:
1936թ. հուլիս-օգոստոս ամիսներին սկսվում են հայ մտավորականության ձերբակալությունները: Եղիշե
Չարենցին
սեպտեմբերին
տնային
կալանքի
են
ենթարկում`
մեղադրելով
ահաբեկչության
եւ
ազգայնականության
մեջ:
Բոլոր
գրախանութներից
վերացնում
են
նրա
գրքերը,
իսկ
նորերի
հրատարակումը`
դադարեցնում:
Սկսվում
են
ճնշումները
ընտանիքի
հանդեպ:
Որոշ ժամանակ անց հանճարեղ բանաստեղծին ձերբակալում են եւ հակասովետական գործունեություն իրականացնելու
շինծու
մեղադրանք
ներկայացնում:
Շատ
չանցած՝
1937թ
նոյեմբերի
27-ին,
Եղիշե
Չարենցն
իր
մահկանացուն
է
կնքում
երեւանյան
բանտերից
մեկի
հիվանդանոցում:
Ըստ
պաշտոնական
վարկածի՝
դիահերձումը
ցույց
է
տվել,
որ
մահվան
պատճառը
չափազանց
տկարացած
առողջական
վիճակն
է
եղել,
ինչի
համար
հիմք
են
ծառայել
բազմաթիվ
հիվանդությունները:
Չարենցի
վերջին
հանգրվանը
հայտնի
չէ:
Комментариев нет:
Отправить комментарий