среда, 12 марта 2014 г.

Խոսրովի անտառ, Կաքավաբերդ



Սեպտեմբերի 21-ը կրթահամալիրում հայտարարված էր բարձրունքների հաղթահարման օր: Սեբաստացիներից շատ-շատերը անկախության օրը ուղեւորվեցին նվաճելու տարբեր գագաթներ, իսկ մենք՝ մի խումբ սեբաստացիներ, որոշեցինք տիկին Ելենայի գլխավորությամբ ուղեւորվել Խոսրովի անտառ, նվաճել Կաքավաբերդը: Բայց ինչ-ինչ պատճառներով մենք ուղեւորվեցինք սեպտեմբերի 22-ին:Ուղեւորվեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից, եւ մինչ անտառ հասնելը մեր տրամադրությունը բարձր էր: Բայց դա չեք համեմատի այն աղմուկ-աղաղակի հետ, որը մենք բարձրացրեցինք զինվորական մեքենայի մեջ: Մի խոսքով՝ իրար վրա ընկնելով, երգելով, իրար «միս ուտելով» հասանք այն սարը, որը պետք է նվաճեինք:
 Շարունակությունը՝ այստեղ:

Комментариев нет:

Отправить комментарий