среда, 12 марта 2014 г.

Պերգամոն




Պերգամ- անտիկ քաղաք է Փոքր Ասիայի Միզիա արևմտյան պատմական մարզում, նախկին ազդեցիկ պետության՝ Ատտալիդայի, կենտրոնը: Հիմնվել է XII դարում  մ.թ.ա. Հունաստանի  մատերիական             հեղինակների կողմից: 283- 133 թմ.թ.աՊարգամոնի թագավորության մայրաքաղաք:
Իր առավել բարձր ծաղկմանը հասել է Եվմեն  I-ի (263-241թ.թ. մինչ մ.թ.ա.) և Եվմեն II-ի (197-159թ.թ. մինչ մ.թ.ա.) օրոք: Համարվել է հելլենիստական աշխարհի տնտեսական և մշակույթային խոշորագույն կենտրոններից մեկը:
Ըստ հին հունական դիցաբանության Պերգամոն քաղաքը հիմնել է Անդրոմախայի և Գելենի որդու կողմից, որը Հեկտորի եղբայրն էր Անդրոմախայի առաջին ամուսնուց:Նորածինը անվանվեց Պերգամոմ, ի հիշատակ Տրոյական Ցիտադելի, որը կոչվում էր Պերգամ:Գելենի մահից հետո Պերգամը Ադրոմախայի հետ հետափոծվում է Փոքր Ասիա, որտեղ հիմնում է նոր քաղաք և անվանում այն ի պատիվ հիմնադարողի՝ Պերգամ:
Ատտալիդների օրոք Պերգամոնում գործում էր անտիկ աշխարհին վերաբերվող աշխատություններով գրադարան, որը իր մեծությամբ զիջում էր միայն Ալեքսանդրիականին:Պլինիեմ Վարսկիմի մեզ փոխանցած լեգենդի համաձայն, մագաղաթի հայտնագործումը կատարվել է Պերգամ քաղաքում, պատասխան եգիպտացիների պապիրուս այնտեղ չարտահանելու արգելքին:Մեկ անգամ գրադարանից առևանգվել և Եգիպտոս է տեղափոխվել ավելի քան 200000 գիրք:
Պերգամը հիշատակվում է Նոր Կտակարանում: Այնտեղ ըստ Հովհաննես ավետարանչի գտնվում է Հայտնության գրքում նշված յոթ եկեղեցիներից մեկը, որտեղ էլ գտնվում է <<սատանայի գահը>>:
Պերգամ քաղաքի պեղումները կատարել են գերմանացի հնագետներ Կարլ Հումանը և Էրնս Կուրցիուսը 1878-1886 թթ., 1900-1906 թթ. և հաջորդ տարիներին: Հարթավայրում պահպանվել են հռոմեական քաղաքի ավերակները, որոնց մեջ առանձնանում է <<Փառավոր կայսրերի>> ժամանակաշրջանի Կարմիր սրահը: Թուրքական այն գյուղը, որը այժմ գտնվում է Պերգամոնի տարածքում կոչվում է Բերգամ:
Տեսարժան վայրեր.
 Հելլենիստական Պերգամոնը շրջապատված էր այսպես կոչված Եվմենայի Դարպաս հզոր պատով։ Քաղաքում գերիշխում էր միջնաբերդը (հիմնվել էր Էվմեն II-ի օրոք), որը տեղակայված էր դինամիկ-գեղատեսիլ կտուրների վրա։ Վերին հարկերում գտնվում էին Պերգամոնի արքաների պալատները, զինանոցը և Տրայանոսը, միքիչ ներքևում էլ Աֆինաի սրբավայրը։ Երրորդ հազարամյակի երկրորդ կեսերին հիմնված են եղել հիասքանչ արձաններ, այդ թվում <<Գալլերի նկարներ>> (քանդակագործը Էպիգոնն էր, ով հայտնի էր իր մարմարյա կրկնօրինակներով)։ Առավել հայտնի համալիր էր Զևսի խորանը (II դարից մինչև մթա)։
 Այլ քաղաքային տեսարժան վայր է գրադարանը, Դեմետրայի տաճարը(3 դարից մինչև մթա), թատրոնը (II դարից մինչ մթա)։
Առավել նշանավոր, փառաբանված շինություններից է եղել ամբողջ անտիկ աշխարհով՝ Ասկլեպիումը։

 Պեգամոնում հայտնաբերված է միակ հնադարյան լոգարանախցիկներից մեկը։ Ամբողջ համալիրի լոգարանակխցիկների փլատակները հայտնաբերված են եղել գիմնազիաի պեղումներից։ Այստեղ օգտագործում էին լոգարանների 7 հիմնված մակարդակներ։ Ջուրը մարդկանց վրա էր թափվում վերևից, իսկ հետո հոսում էր մեկ այլ լողանալու տարածք, հասնելով վերջինիս հայտնվում էր այլ համակարգում։

Комментариев нет:

Отправить комментарий