вторник, 25 февраля 2014 г.

ԳՄՕ

ԳՄՕ

Այսօր հայկական սննդամթերքի շուկայում առկա է շարքային գնորդի համար միանգամայն իրական մի վտանգ: Խոսքը՝ գենետիկորեն մոդիֆիկացված (ձևափոխված) օրգանիզմներ պարունակող սննդի մասին է:

Աշխարհի շատ երկրների վաճառակետերում այսօր լայնորեն վաճառվում է ԳՄՕ-ներ պարունակող սնունդ։ Ներմուծելով դրանք տարբեր սննդատեսակների մեջ՝ արտադրողներն արհեստականորեն երկարաձգում են դրանց պիտանելիության ժամկետները, քանի որ ԳՄՕ-ները խիստ կայուն են հերբիցիտների, վարակակիր մանրէների նկատմամբ։  ԳՄՕ-ները լայնորեն օգտագործվում են նաև գյուղատնտեսության մեջ։ Տարեցտարի զարգացող տեխնոլոգիաներն ընդլայնում են ԳՄՕ-ների կիրառման շրջանակները՝ բույսեր, սերմեր, կենդանիների սննդի համար նախատեսված գյուղմթերքներ, պատվաստուկներով փոփոխված պտուղներ, տրանսգեն կենդանիներ, դեղամիջոցների արտադրություն, ջերմոցներ և այլն:



Ինչպես օրգանիզմի համար վնասակար քիմիական հավելանյութերը, այնպես էլ ԳՄՕ-ների ազդեցությունն անմիջական չէ։ Սակայն, եթե առաջինները ներգործում են տարիների ընթացքում, ապա ԳՄՕ-ների ներգործության մեխանիզմն ավելի ուշ է ազդում՝ 2-րդ, 3-րդ, 4-րդ, մինչև 15-րդ սերնդի վրա:

«Սննդամթերքի որակի ու անվտանգության վերահսկողական մեխանիզմները մեզանում վաղուց ի վեր չեն գործում։ Եվ, քանի որ պարտադրող օրենսդրական լծակներ էլ չկան, ԳՄՕ-ներով ներծծված սննդամթերքը հանգիստ ներկրվում ու իրացվում է մեր շուկաներում: Այսօր բազմաթիվ երկրներ մերժում են գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների կիրառումը՝ համարելով, որ դրանք անընդունելի են շրջակա միջավայրի և կենսաբազմազանության անվտանգության առումով»,- ասում է բնապահպան Ինգա Զառաֆյանը:

Մասնագետների խոսքով՝ շատ դեպքերում չբերությունը, գիրությունը և ալերգեն երևույթները կապված են ԳՄՕ-ների հետ: Տարբեր վարկածներ են առաջ քաշվում, համաձայն որոնց` ԳՄՕ-ն կարող է առաջացնել գենային փոխություններ, որն ի հայտ է գալիս ժամանակի ընթացքում:

Ոչ մի տվյալ չկա, թե ի՞նչ չափով են մեր երկրում ԳՄՕ-ները տարածված: «Սննդի անվտանգության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ԳՄՕ պարունակող սննդամթերքը պետք է մակնշվի: Հայաստան ԳՄՕ ներկրելու և չհայտարարագրելու դեպքում ներմուծող ընկերության անձնակազմի համար վարչական տուգանքը կկազմի 200 հազար դրամ, ղեկավարների համար` 400 հազար: Օրենքի նախագծում նաև նշված է, որ, եթե ԳՄՕ-ների ազդեցության հետևանքով մահվան դեպքեր են գրանցվում, նախատեսված է ազատազրկում:

Комментариев нет:

Отправить комментарий