Ինչպե՞ս են բարևում տարբեր երկրներում. 10 ամենաանսովոր
բարևելու ձևերը
10. Զատկի կղզի
9. Քենիա
Քենիայում բնակվող Ակամբա ցեղի ներկայացուցիչները միմյանց ողջունելիս և ի նշան
խորագույն հարգանքի՝ թքում են միմյանց երեսներին: Նման բարևելու ձև կիրառվում է
նաև մասսայի ցեղում, այն տարբերությամբ, որ ոչ թե իրար երեսի են թքում, այլ թքում
են ձեռքի մեջ ու սեղում իրար ձեռքերը:
8. Միջնադարյան Եվրոպա
Պարզվում է, որ «Memento mori» (լատիներեն նշանակում է «հիշիր, որ դու
մահանալու ես») հայտնի խոսքը նաև եղել է ողջույնի տեսակ: Միջնադարյան Եվրոպայում
տրապպիստների միաբանության անդամները այդ կերպ էին ողջունում միմյանց՝ այդպիսով
հիշեցնելով, որ մարդը պետք է արժանապատիվ կյանք վարի, որպեսզի խուսափի խիստ պատժից
այն աշխարհում:
7. Հարավսլավիա
Բավականին օրիգինալ ողջույնով էին հանդես գալիս սերբերը՝ ռուս խաղաղապահներին
տեսնելիս: Նրանք «Здравствуйте»-ի փոխարեն ասում էին «С-300»` ակնարկելով այդ
կերպ, որ ռուսները այդպես էլ չտվեցին սերբերին այդ ՀՕՊ համակարգերից՝ ՆԱՏՕ-ի
ռմբակոծություններին դիմակայելու համար:
6. Ճապոնիա
Ողջույնի արարողակարգին ամենալուրջը ճապոնացիներն են մոտենում: Նրանք հատուկ
բարևելու համար նախատեսված երեք տարբեր խոնարհվելու ձևեր ունեն՝ սայկեյռեյ
(ամենախորը խոնարհումը), միջին խոնարհում՝ 30 աստիճան անկյան տակ և թեթև
խոնարհում՝ 15 աստիճան անկյան տակ: Ամենախորը խոնարհումով ողջունում են
ամենահարգված ու հարուստ մարկանց:
5. Ամերիկա
Որոշ բնիկ ամերիկյան ցեղերի մոտ ընդունված է, որ տեսնելով անծանոթի, ցեղի
ներկայացուցիչը պետք է պպզի՝ ի նշան ողջույնի, և մնա այդ դիրքում այնքան, մինչև
անծանոթը նկատի իրեն:
4. Սամոա
Սամոայում մարդիկ կարող են վիրավորվել ձեզանից, եթե ողջունելիս դուք չհոտոտեք
նրանց:
3. Նոր Գվինեա
Գվինեական կոիրի ցեղի ներկայացուցիչները միմյանց հանդիպելիս միմյանց ծնոտներն
են խուտուտ տալիս:
2. Տիբեթ
Երբ հանդիպում են երկու տիբեթցի, նրանք աջ ձեռքով հանում են գլխարկը, իսկ ձախ
ձեռքը դնում են ականջի հետևը ու լեզու են հանում:
1. Նոր Զելանդիա
Նոր Զելանդիայի աբորիգեն մաորիները անկասկած ամենատարօրինակ բարևելու ձևն են
մշակել, որը այնքան բարդ է, որ ենթադրում է մարմնամարզության որոշակի իմացություն,
սակայն ամեն ինչ հերթով. հանդիպելիս մաորիները սկզբում սկսում են բարկացած տեսքով
ինչ-որ բառեր գոռգոռալ, հետո սկսում են որքան ուժ ունեն ոտքերով գետնին խփել,
այնուհետև փքում են իրենց կուրծքը, չռում են աչքերը և սկսում մերթընդմերթ լեզու
ցույց տալ:
Հ.Գ. Կենդանական աշխարհում ևս սիրում են ողջունել: Օրինակ` փղերը կարող են
ողջունել միմյանց 32 կիլոմետրի վրա, իսկ առանձին դեպքերում նրանց ողջույնի
ազդանշանը լսելի է 150 կիլոմետրի վրա էլ: Փղերը պարզապես սկսում են ոտքերով գետնին
դմփդմփացնել:
Комментариев нет:
Отправить комментарий