Խաչատուր Աբովյան(1809-1848)
Ծնվել է 1809 թ. Քանաքեռում:
1829 թ. Էստոնիայի Դորպատ (Տարտու) քաղաքի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտի արշավախմբի հետ, որպես թարգմանիչ, բարձրանում է բիբլիական լեռան գագաթը:Նա գրավում է Պարրոտի ուշադրությունը, և նրա միջնորդությամբ ընդունվում է Դորպատի համալսարան: 1836թ. վերադառնում է հայրենիք: 1837-43-ին՝ Թիֆլիսի գավառական դպրոցի տեսուչ և ուսուցիչ,
1843-48-ին՝ Երևանի գավառական դպրոցի տեսուչ: 1848-ի մարտին նշանակվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի տեսուչ: Իշխանությունները խոչընդոտել են Աբովյանի
Ֆրիդրիխ Պարրոտ
լուսավորչական գործունեությունը:
1848-ի ապրիլի 14-ին դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել:
Աբովյանը թողել է գրական հարուստ ժառանգություն՝ հայերեն, ռուսերեն, գերմաներեն: Առաջին բանաստեղծությունները (գրաբար) արտացոլել են Աբովյանի ռոմանտիկ աշխարհընկալումը («Կարօտութիւն նախնի վայելչութեանց հայրենեաց իմոց»,
1824, «Սրբաճեմ ոտից տեառն գթութեանց», 1824): 1820-ական թթ. գրել է սիրո և կարոտի տաղեր:
Նրան մտատանջել են անհատի և հայրենիքի ճակատագրերը, երազանքի և աններդաշնակ իրականության հակադրությունները («Զգացմունք ցաւալի սրտիս...»,
«Զի՞նչ այս դառն հարուած...»,
«Գարուն», «Սէր առ հայրենիս»,
1831-35):
Գրել է առակներ, պատմվածքներ, ուղեգրություններ, ճամփորդական խորհրդածություններ («Պարապ վախտի խաղալիք»,
1838-41, «Թուրքի ախչիկը», «Նոր վերելք Արարատի գագաթը», 1847):
Խ. Աբովյանի արձանը Աբովյան պուրակում (հեղինակ՝ Ս. Ստեփանյան, ճարտարապետ՝ Գ. Թամանյան):
Հայ նոր գրականության մեջ շրջադարձային եղավ Աբովյանի «Վերք Հայաստանի»
(1841, հրտ.՝ 1858) պատմավեպը: Այն առաջին հայ վեպն է, որով էլ սկզբնավորվել է հայկական ռոմանտիզմը: Վեպում պատկերված են հայ ժողովրդի վիճակը Պարսկաստանի ու Թուրքիայի տիրապետության օրոք, նրա
Գ. Խանջյան - <<Կռիվը Անիի պարիսպների մոտ>> (Խ. Աբովյանի <<Վերք Հայաստանի>>
վեպի նկարազարդումներից
(1958)): Հայաստանի ազգային պատկերասրահ:
ազգային-ազատագրական պայքարը և Արլ. Հայաստանի միացումը Ոուսաստանին: Աբովյանը ցույց է տվել հայ ժողովրդի պատմական ճակատագրի ողբերգությունը, հայրենիքի վերածնության հույսը կապել ազգի համախմբման, կրթության և լուսավորության տարածման հետ:
Աբովյանն ազգապահպան կարևոր գործոն է համարել լեզուն ու հավատը, ժողովրդին հասկանալի աշխարհաբարը դարձրել է գրական լեզու: Աբովյանն առաջ է քաշել ընդհանուր գրագիտության խնդիրը, մարդու բարոյական կատարելագործման ուղին տեսել գեղեցիկ արվեստների ու լուսավորության տարածման մեջ:
Գ. Խանջյան -
<<Աղասի>> (Խ. Աբովյանի <<Վերք Հայաստանի>>
վեպի նկարազարդումներից): Հայաստանի ազգային պատկերասրահ:
Աբովյանի ստեղծագործություններն արժեքավոր ներդրում են հայ նոր պատմագրության մեջ («Մեկ երկու խոսք էլ հայոց վրա», «Ուղևորություն դեպի Անիի ավերակները»): Ըստ նրա՝
Գ. Խանջյան
<<Բարեկենդան>> (Խ. Աբովյանի <<Վերք Հայաստանի>>
վեպի նկարազարդումներից): Հայաստանի ազգային պատկերասրահ:
պատմական անցյալը պետք է դառնա ազատագրական պայքարի արդիական հարցերը լուծելու ազդակ: Ստեղծել է ռուս-հայերեն առաջին զուգադրական քերականությունը: Աբովյանի մանկավարժական ըմբռնումները ձևավորվել են Ժ-Ժ. Ռուսոյի, Յո. Պեստալոցիի, Ֆրանկեի հայացքների ազդեցությամբ: Նրա մանկավարժական հայացքներն ու սկզբունքները մարմնավորված են «Նախաշաւիղ»-ում, «Պատմութիւն Տիգրանի կամ Բարոյական խրատներ մանուկների համար» վեպում
(1840-ական թթ.): Աբովյանը սկզբնավորել է հայ ազգագրությունը («Գիւղական տների կառուցուածքը»,
1835, «Ակնարկ Թիֆլիսում ապրող հայերի կեանքի...»,1840), բանագիտությունը, հիմք
Գ. Խանջյան
<<Գերիների ազատումը>> (Խ. Աբովյանի <<Վերք Հայաստանի>>
վեպի նկարազարդումներից): Հայաստանի ազգային պատկերասրահ:
դրել քրդագիտությանը Հայաստանում («Քրդեր», «Եզդիներ»,
1846):
Թարգմանել է Հոմերոսի, Վ. Գյոթեի, Ֆ. Շիլլերի, Ն. Կարամզինի երկերից:
ՀՀ-ում
Աբովյանի անունով
կոչվել են
քաղաք, պուրակներ,
փողոցներ, դպրոց,
մեդալ, մրցանակ,
կրթաթոշակ, համալսարան
(ՀՊՄՀ): Աբովյանի
արձանը կանգնեցված
է Երևանում
և Քանաքեռում,
որտեղ և
գտնվում է
նրա տուն-թանգարանը:
Комментариев нет:
Отправить комментарий