среда, 5 февраля 2014 г.

Մրջյունն ու ցորենհատը (ավանդություն)

Մրջյունն ու ցորենհատը
(ավանդություն)

  Հացքաղից հետո հանդում մնացած ցորենհատիկը անհամբեր սպասում էր անձրևներին, որպեսզի վերահաս ցրտերց առաջ թաղվեր խոնավ հողում:
  Հատիկի կողքով վազող մրջյունը նկատեց նրան: Գոհ իր գտածով՝  նա, առանց երկար-բարակ մտածելու, բեռը շալակն առավ և ծանր-ծանր սկսեց առաջանալ դեպի մրջնաբույնը:
  Որպեսզի լույսով տեղ հասնի՝ մրջյունը մագլցում էր առանց շունչ առնելու, իսկ բեռն ավելի ու ավելի էր ծանրորեն էր ճնշում նրա բազմաշխատ մեջքը:
-       _  Ինչո՞ւ ես քեզ տանջում, թո՛ղ ինձ այստեղ,- աղերսեց հատիկը:
-        _ Եթե քեզ թողնեմ,- պատասխանեց շնչակտուր մրջյունը,- ձմռանը սովից կկոտորվենք: Մենք շատվոր ենք, և յուրաքանչյուրը պարտավոր է կեր հայթայթել, որպեսզի բազմապատկի մրջնանոցի ուտեստապաշարը:
Այնժամ հատիկը մտորեց ու ասաց.
-         _Ես պատկերացնում եմ ազնիվ աշխատավորիդ հոգսերը, բայց դու էլ իմ դրությա՛ն մեջ մտիր: Ուշադի՛ր ականջ արա, ո՛վ խոհեմ մրջյուն:
Գոհ այն բանից, որ կարող է շունչը փոքր-ինչ տեղը բերել, մրջյունը մեջքից ցած դրեց ծանր բեռը և նստեց հանգստի:
-         _Ուրեմն  իմացի՛ր,- ասաց հատիկը,- ինձանում պարփակված է կենսաբեր մեծ ուժ, և իմ կոչումն է՝ նոր կյանք ծնել: Արի՛ մի պայման կապենք:
-         _Իսկ էդ ի՞նչ պայման է:
-         _Ահա թե ինչ: Եթե ինձ քարշ չտաս մրջնաբույն, այլ թողնես իմ հարազատ հանդում,- բացատրեց հատիկը,- ապա ուղիղ մեկ տարի անց կստանաս հարյուր ինձ նման ցորենահատ:
Զարմացած մրջյունը թերահավատորեն տմբտմբացրեց գլուխը:
-         _Հավատա՛ ինձ, թանկագի՛ն մրջյուն, ճիշտ եմ ասում: Եթե դու հիմա ձեռ քաշես ինձնից և միջոց տաս, հետո ես հարյուրապատիկը կհատուցեմ քո համբերատարության դիմաց, և մրջնաբույնդ ուտելիքի նեղություն չի քաշի:
Մրջյունն սկսեց մտածել՝ քորելով ծոծրակը.  «Հարյուր հատիկ՝ մեկի փոխարեն: Նման հրաշքներ միայն հեքիաթներում են լինում »:
-         _Իսկ դու ո՞նց կանես էդ բանը,- հարցրեց նա՝ հետաքրքրությամբ համակված, բայց դեռ չհավատալով:
-         _Հավա՛տ ընծայիր խոսքիս,- պատասխանեց հատիկը: - Դա կյանքի մեծագույն գաղտնիքն է: Իսկ հիմա փոքրիկ մի փո՛ս արա, թո՛ղ ինձ այստեղ և ամռանը նորի՛ց արի:

Պայմանավորված ժամանակ մրջյունը վերադարձավ դաշտ: Ցորենահատն իր խոսքի տերն էր:

Комментариев нет:

Отправить комментарий