Աղետների տեսակները
Բովանդակություն.
Երկրաշարժ
Երկրաշարժերը տեղի են ունենում երկրակեղևի որոշակի զանգվածում կուտակված էներգիայի կտրուկ լիցքաթափման արդյունքում։
Տարբեր ժամանակաշրջաններում երկրաշարժերի առաջացումը բացատրվել է տվյալ ժամանակներում ընդունված պատկերացումների համաձայն և հիմնականում կապվել է տարատեսակ կենդանիների շարժումների հետ։ Այսպես օրինակ, հին Չինաստանում երկրաշարժերի «մեղավորը» ցուլն էր, Ճապոնիայում՝ ձուկը, Հնդկաստանում՝ խլուրդը և այլն։ Առաջին անգամ երկրաշարժերի բացատրությունը երկրի ընդերքում որոնելու վարկածն արտահայտել է հին հույն փիլիսոփա Արիստոտելը։ Նա համարում էր, որ Երկրի վրա առաջացող քամիները ճեղքերի և քարանձավների միջոցով մտնելով Երկրի ընդերք, այնտեղ առկա կրակի պատճառով ուժեղանում են և սկսում ճանապարհ որոնել դեպի Երկրի մակերևույթ, հենց դրա ժամանակ էլ տեղի են ունենում երկրաշարժերը։ Այս վարկածը թեև իր մեջ չի պարունակում ոչ մի լուրջ գիտական բացատրություն, սակայն երկար ժամանակ ընդունվել է որպես երկրաշարժերի առաջացման հիմնական վարկած։ Դրա շնորհիվ մինչև այժմ էլ մնացել է «սեյսմավտանգ եղանակ» հասկացությունը։
Երկրաշարժերը ըստ առաջացման բնույթի կարելի է դասակարգել երկու խմբերի.
Տեխնածին երկրաշարժեր ասելով պետք է հասկանալ այնպիսի երկրաշարժ, որը կապված է մարդկային գործունեության հետ։ Օրինակ ռազմական կամ արդյունաբերական պայթյունների հետևանքով առաջացող ցնցումները կարող են «տրրիգեր» (շարժիչ ուժ) հանդիսանալ ուժեղ երկրաշարժի համար։ Կամ օրինակ մեծ ջրամբարի կառուցումը կարող է հանգեցնել տվյալ տարածքում սեյսմիկ ակտիվության բարձրացման։
Նշված բոլոր տիպի երկրաշարժերից Հայաստանի տարածքում առավել ուժեղ և առավել տարածված են տեկտոնական երկրաշարժերը։
Երկրաշարժերը ըստ կանխատեսելիության կարելի է բաժանել նույնպես երկու խմբի.
Բովանդակություն
Երկրաշարժի առաջացումը
18–րդ դարի սկզբին անգլիացի գիտնական Ջոն Միտչելը եկավ այն եզրակացության, որ Երկրի ցնցումները երկրաշարժի ժամանակ տեղի են ունենում առաձգական ալիքների շարժման արդյունքում։
Ներկայումս առավել ընդունված տեսակետներից մեկի համաձայն երկրաշարժերը տեղի են ունենում այն դեպքում, երբ երկրակեղևի լեռնային ապարների որոշակի զանգվածում առաձգական լարումներն ու դեֆորմացիաները գերազանցում են այդ ապարների կարծրությանը։
Երկրաշարժը հաջորդում է լեռնային ապարների փոխադարձ սահքին: Սկզբում դա արգելակվում է շփման ուժի միջոցով, որի հետեւանքով, կուտակվում են բնահողերի առաձգական լարումներ: Երբ լարումը հասնում է շփման ուժից մեծ կրիտիկական արժեքի, տեղի է ունենում բնահողերի կտրուկ խզվածք` նրանց տեղաշարժով: Կուտակված էներգիան ազատվում է, առաջացնելով երկրի մակերեւույթի ալիքային տատանումներ` երկրաշարժ:
Երկրաշարժից առաջացած սեյսմիկ ալիքները տարածվում են ձայնային ալիքների նման: Հեռավորությունից կախված, ալիքների ուժգնությունը նվազում է:
Ալիքների առաջացման կետին ասում են երկրաշարժի օջախ կամ հիպոկենտրոն, իսկ երկրի մակերեւույթի նրա վերեւի կետին` էպիկենտրոն:
Սեյսմիկ ալիքների տարածման արագությունը կարող է հասնել մինչեւ 8 կմ/վրկ:
Երկրաշարժի մագնիտուդը
Երկրաշարժի մագնիտուդը երկրաշարժի ժամանակ սեյսմիկ ալիքների տեսքով անջատվող էներգիան բնութագրող մեծությունն է:
Մագնիտուդի սանդղակը 1935թ. առաջարկել է ամերիկացի գիտնական Չարլզ Ռիխտերը եւ հաճախ ասում են նաեւ` Ռիխտերի սանդղակ:
Պարունակում է 1-ից մինչեւ 9 պայմանական միավոր` մագնիտուդ, որոնք հաշվվում են սեյսմոգրաֆի արձանագրած տատանումներով:
Այս սանդղակը հաճախ շփոթում են երկրաշարժի ինտենսիվության 12 բալանի համակարգի հետ, որը հիմնված է ստորերկրյա ցնցումների արտաքին դրսեւորումների` մարդկանց, առարկաների, կառույցների, բնության օբյեկտների վրա ունեցած ազդեցությունների վրա: Երկրաշարժը պատահելուց հետո սկզբից հայտնի է դառնում սեյսմագրերով որոշվող մագնիտուդը, այլ ոչ թե ինտենսիվությունը, որը պարզ է դառնում որոշ ժամանակ հետո` հետեւանքների մասին տեղեկությունները հավաքելուց հետո միայն:
Ցունամի
Ցունամի՝ (Ճապոներեն`津波 նշանակում է` ծովախորշի ալիք) հսկայական չափերի հասնող ջրային ալիքներ։ Ցունամիները հաճախակի երևույթ են Ճապոնիայում։ Ցունամիները կարող են պատճառել մեծ ավերածություններ, ինչպես նաև մարդկային զոհեր (ցունամիի ալիքները տարածվում են ավելի մեծ արագությամբ, քան մարդու վազելու արագությունն է)։
Ցունամիները հիմնականում առաջանում են ստորջրյա ուժեղ երկրաշարժերի հետևանքով։ Ցունամի կարող է առաջանալ նաև հրաբուխների ժայթքումից, գետնի սողանքից և ստորջրյա պայթյուններից։
Երկրաշարժի կենտրոնից բոլոր կողմերի վրա, ջրի մեջ նետած քարից հեռացող շրջանագծերի նման, տարածվում են ցունամիի ալիքները։ Բաց ծովում ցունամիի ալիքները նավերի համար գրեթե աննկատելի են։ Բայց երբ ցունամիի ալիքներն իրենց ճանապարհին հանդիպում են մայրցամաքի կամ կղզու, ապա հասնում են 10 մ, իսկ երբեմն է՛լ ավելի մեծ բարձրության, իսկ ծովախորշ մտնելիս հասնում են 20 մ բարձրության։
Ցունամին տարածվում է հսկայական արագությամբ` մեկ ժամում 800 կմ։ Չիլիի Վալդիվյան երկրաշարժի (եղել է 1960 թվականին, առ այսօր համարվում է աշխարհի ամենաուժգին երկրաշարժը) ժամանակ այդ ալիքները Հարավային Ամերիկայի ափերից ամբողջ Խաղաղ օվկիանոսի վրայով կտրեցին-անցան 15 հազ կմ ճանապարհ և փլվեցին Հավայան կղզիների, Նոր Զելանդիայի, Ավստրալիայի, Ճապոնիայի ափերի վրա ու հասան Կուրիլյան կղզիներ։
Վերջին տարիների ավերիչ ցունամիները
Այս ցունամիին ասում են նաև Նվերների օրվա[2] ցունամի:
Երկրաշարժի, ցունամիի և ատոմակայանի վթարի հետևանքով երկրին հասցված տնտեսական վնասը գնահատվեց $198÷309 մլրդ:
Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանն այդ առիթով հայտարարեց, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սա ամենադժվար հաղթահարելի ճգնաժամն էր Ճապոնիայի համար:
Բովանդակություն.
- Սողանք
- Վարարում
- Երկրաշարժ
- Ցունամի
|
|
Աղետների տեսակները
|
Վարարումներ՝
Գետավարարում
Գետի ջրային ռեժիմի փուլ, որը տվյալ կլիմայական պայմաններում կրկնվում է ամեն տարի միեւնույն ժամանակ, առաջանում է ձնհալքի կամ ձյան ու սառցադաշտի համատեղ հալման հետեւանքով եւ բնութագրվում է առավելագույն ջրայնությամբ, հորդացած եւ տեւական ջրի մակարդակի բարձրացմամբ, տվյալ գետի բացարձակ առավելագույն ելքի 90 տոկոսից ավելիի դեպքում` աղետալի։
Ջրածածկում
Գետրավարարման ժամանակ տարածքների ծածկումն է ջրով։
Հեղեղում
Տարածքների ջրածածկումն է, որը կարող է առաջանալ հորդացման, գետավարարման, սառցակուտակման, սառցակապության, գետաբերանում ջրի ավելացման ժամանակ գետի ջրի բարձրացման հետեւանքով, ինչպես նաեւ ջրատեխնիկական կառույցների ճեղքման դեպքում։
Սելավ
Ավերիչ մեծ ուժ ունեցող սրընթաց հոսք է, որը բաղկացած է ջրի եւ փուխր բեկորային ապարների խառնուրդից, հանկարծակի առաջանում է ոչ մեծ լեռնային գետերի ավազաններում ուժգին անձրեւների կամ ձյան բուռն հալման, ինչպես նաեւ քարակարկառների եւ անցկալների ճեղքման հետեւանքով։
Հանրապետությունում հեղեղումների եւ սելավների առաջացմանը նպաստում են`
1. ջրոլորտի վրա մարդու գործունեության ազդեցության ակտիվացումը,
2. պոտենցիալ վտանգավոր եւ անօտարելի տարածքներում արտադրական, տնտեսական եւ բնակելի օբյեկտների տեղադրումը եւ շահագործումը,
3. հեղեղումների կանխատեսման ելակետային տվյալների եւ մեթոդների ոչ բավարար ճշտությունը ,
4. հեղեղատարների, սելավատարերի եւ հիդրոտեխնիկական կառուցվածքների ոչ բավարար տեխնիկական դրությունը,
5. կանխարգելիչ համալիր միջոցառումների իրականացման նպատակով ֆինանսավորման միջոցների անբավարարությունը։
Հեղեղումները հանրապետությանը հասցնում են ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի վնասներ։
Ուղղակի վնասներից են`
1. բնակելի եւ արտադրական շենք շինությունների, երկաթուղային եւ ավտոմոբիլային ճանապարհների, կամուրջների, էներգամատակարարման եւ կապի գծերի, ջրամատակարարման եւ գազամատակարարման խողողվակաշարերի վնասումը կամ ավերումը,
2. գյուղատնտեսական բերքի եւ կենդանիների ոչնչացումը,
3. հումքի, կիսաֆաբրիկատների, վառելիքի, սննդամթերքի, կենդանակերի, պարարտանյութի, պատրաստի արտադրանքի քշումը, փչացումը եւ ոչնչացումը,
4. չհեղեղվող տարածքներ բնակչության եւ նյութական արժեքների տարահանման համար կատարված ծախսերը,
5. վթարավերականգնողական աշխատանքների եւ վերանորոգման համար կատարվող ծախսերը,
6. հողի բերքատու շերտի լվացումը եւ այլն։
Անուղղակի վնասներից են`
1.սննդամթերքի, շինանյութի, կենդանակերի ձեռք բերման եւ տուժած շրջաններ տեղափոխման համար կատարված ծախսերը,
2. բնակչությանկյանքի պայմանների վատթարացումը,
3. տարածքների ռացիոնալ օգտագործման անհնարինությունը,
4. վնասի փոխհատուցումը կամ պետական աջակցության ցուցաբերումը։
Հեղեղումների ժամանակ կարող են առաջանալ նաեւ խոցման երկրորդային գործոններ`
1. հրդեհներ (էլեկտրական գծերի կամ մալուխների կտրման եւ կարճ միացման հետեւանքով)
2. շենքների եւ շինությունների փլուզում (ջրի հոսքի անմիջական ազդեցությամբ եւ հիմքի լվացման հետեւանքով)
3. մարդկանց եւ գյուղատնտեսական կենդանիների հիվանդություններ (խմելու ջրի եւ սննդամթերքի աղտոտման հետեւանքով) եւ այլն։
Վերջին շրջանի ջրառատ տարիներից մասնագետներն առանձնացնում են 2004-ն ու 2007-ը։ 2004 թվականին գարնանային հեղեղումներից ու սելավներից տուժեցին բոլոր մարզերը, հասցված վնասի չափը կազմեց մոտ 1.5 մլրդ դրամ, իսկ 2007-ին` 2.2 մլրդ։
- Տարերային այս վտանգն ամբողջությամբ կանխելն, ինչ խոսք, անհնար է, բայց կարելի է այն կանխարգելել, հետեւանքները մեղմել,- ասում է ՀՓԾ ԲՏՊՎ Տարերային աղետների բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Կարեն Հովհաննիսյանը,- Ամեն տարի Հայաստանի փրկարար ծառայությունն իրականացնում է հնարավոր հեղեղումների կանխարգելիչ միջոցառումներ։ Մեր նախաձեռնությամբ մեր տարածքային ստորաբաժանումների կողմից մշակվել են մարզպետների, Երեւանի քաղաքապետի` հեղեղումների հնարավոր հետեւանքներեւի ռիսկի նվազեցմանն ուղղված որոշումների նախագծեր, որոնք արդեն ընդունվել են։ Ստեղծվել են մարզային հանձնաժողովներ, ուսումնասիրվել են գետերի հուները։ Սրանք ամենամյա միջոցառումներ են, որպեսզի բացահայտենք վտանագավոր տարածքներն ու անհրաժեշտ աշխատանքի ծավալները։ Համայնքապետերին հանձնարարվել է կատարել իրենց համայքով անցնող գետերի, սելավատարերի հուների ուսումնասիրություն, հնարավորության սահմաններում հունի մաքրում, ափապաշտպան կառույցների ամրացում, բարձրացում կամ կառուցում։ Շատ դեպքերում այդ աշխատանքները կապված են ֆինանսական մեծ ծախսերի հետ, եւ հնարավոր չի լինում դրանք ամբողջ ծավալով իրականացնել։
2007 թվականին կառավարության որոշմամբ գետերի ջրերի, սելավների վնասակար ազդեցությունից բնակչության, պետության գույքի եւ տարածքների պաշտպանության պետական լիազոր մարմին է ճանաչվել Գյուղատնտեսության նախարարությունը։ Այն մշակել է "Բնակավայրերը, տնտեսական արժեք ներկայացնող տարածքները եւ բնակչության գույքը վարարումների ու սելավների ռիսկից պաշտպանելու միջոցառումների" ծրագիր։ Այն դեռ քննարկման փուլում է։
Այդ գործում իր աջակցությունն է ցուցաբերել Հայաստանի փրկարար ծառայությունը` տրամադրելով անհրաժեշտ տեղեկատվություն, թե որոնք են վտանգավոր տեղամասերը, որտեղ ինչ կանխարգելիչ աշխատանքներ են անհրաժեշտ իրականացնել։ Ծրագրում ընդգրկված է մոտ 300 համայնք, 450 տեղամասում անհրաժեշտ է կանխարգելիչ աշխատանքներ իրականացնել։ Ելնելով վտանգավորության աստիճանից` Փրկարար ծառայության փորձագետներն առանձնացրել են առաջնահերթ եւ երկրորդական տեղամասեր։ Առաջնահերթ տեղամասերում առաջարկվել է կանխարգելիչ միջոցառումներն իրականացնել մինչեւ վարարումների սկելը, այսինքն` դրանք պետք է արվեին նախորդ տարվա աշնանը, պատմում է ՀՓԾ ԲՏՊՎ Տարերային աղետների բաժնի պետ Կարեն Հովհաննիսյանը։
Գյուղնախարարության ծրագրերով 2009 թվականին Արարատի մարզում նախատեսվել է իրականացնել Վեդի գետի հունի մաքրում եւ ափերի ամրացում Եղեգնավանից Ուրցաձոր ընկած հատվածում, Հրազդան գետի հունի մաքրում եւ ափերի ամրացում Հովտաշեն համայնքի տարածքում, Արմավիրի մարզում Արաքս գետի ափապաշտպան կառուցվածքների վերականգնում, Տավուշում Աղստեւ գետի հունի մաքրում եւ ափերի ամրացում Դիլիջանի հատվածում։
ՀՀ համայնքների 2009 թվականի բյուջեներով հակահեղեղային կանխարգելիչ միջոցառումներ են նախատեսված Երեւանում, Շիրակի, Լոռու, Վայոց Ձորի, Կոտայքի, Արագածոտնի, Սյունիքի մարզերում։
Կանխարգելիչ միջոցառումները սկսված են։ Գեղաքունիքի Գանձակ համայնքում 1250 մ երկարությամբ արդեն մաքրվել է Գավառագետի հունը, Արագածոտնի Վադենուտ եւ Ալագյազ համայնքներում կատարվում են գյուղամիջյան սելավատարերի մաքրման աշխատանքներ, Երեւանի Էրեբունի համայնքում կատարվել է հեղեղատար ցանցերի եւ գետերի հուների մաքրում։
Այս տարի Արագածոտնի Վարդենուտ գյուղում եւ Գեղարքունիքի Նորակերտ համայնքում արդեն գրանցվել են ջրածածկման, սելավի դեպքեր։
Գետի ջրային ռեժիմի փուլ, որը տվյալ կլիմայական պայմաններում կրկնվում է ամեն տարի միեւնույն ժամանակ, առաջանում է ձնհալքի կամ ձյան ու սառցադաշտի համատեղ հալման հետեւանքով եւ բնութագրվում է առավելագույն ջրայնությամբ, հորդացած եւ տեւական ջրի մակարդակի բարձրացմամբ, տվյալ գետի բացարձակ առավելագույն ելքի 90 տոկոսից ավելիի դեպքում` աղետալի։
Ջրածածկում
Գետրավարարման ժամանակ տարածքների ծածկումն է ջրով։
Հեղեղում
Տարածքների ջրածածկումն է, որը կարող է առաջանալ հորդացման, գետավարարման, սառցակուտակման, սառցակապության, գետաբերանում ջրի ավելացման ժամանակ գետի ջրի բարձրացման հետեւանքով, ինչպես նաեւ ջրատեխնիկական կառույցների ճեղքման դեպքում։
Սելավ
Ավերիչ մեծ ուժ ունեցող սրընթաց հոսք է, որը բաղկացած է ջրի եւ փուխր բեկորային ապարների խառնուրդից, հանկարծակի առաջանում է ոչ մեծ լեռնային գետերի ավազաններում ուժգին անձրեւների կամ ձյան բուռն հալման, ինչպես նաեւ քարակարկառների եւ անցկալների ճեղքման հետեւանքով։
Հանրապետությունում հեղեղումների եւ սելավների առաջացմանը նպաստում են`
1. ջրոլորտի վրա մարդու գործունեության ազդեցության ակտիվացումը,
2. պոտենցիալ վտանգավոր եւ անօտարելի տարածքներում արտադրական, տնտեսական եւ բնակելի օբյեկտների տեղադրումը եւ շահագործումը,
3. հեղեղումների կանխատեսման ելակետային տվյալների եւ մեթոդների ոչ բավարար ճշտությունը ,
4. հեղեղատարների, սելավատարերի եւ հիդրոտեխնիկական կառուցվածքների ոչ բավարար տեխնիկական դրությունը,
5. կանխարգելիչ համալիր միջոցառումների իրականացման նպատակով ֆինանսավորման միջոցների անբավարարությունը։
Հեղեղումները հանրապետությանը հասցնում են ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի վնասներ։
Ուղղակի վնասներից են`
1. բնակելի եւ արտադրական շենք շինությունների, երկաթուղային եւ ավտոմոբիլային ճանապարհների, կամուրջների, էներգամատակարարման եւ կապի գծերի, ջրամատակարարման եւ գազամատակարարման խողողվակաշարերի վնասումը կամ ավերումը,
2. գյուղատնտեսական բերքի եւ կենդանիների ոչնչացումը,
3. հումքի, կիսաֆաբրիկատների, վառելիքի, սննդամթերքի, կենդանակերի, պարարտանյութի, պատրաստի արտադրանքի քշումը, փչացումը եւ ոչնչացումը,
4. չհեղեղվող տարածքներ բնակչության եւ նյութական արժեքների տարահանման համար կատարված ծախսերը,
5. վթարավերականգնողական աշխատանքների եւ վերանորոգման համար կատարվող ծախսերը,
6. հողի բերքատու շերտի լվացումը եւ այլն։
Անուղղակի վնասներից են`
1.սննդամթերքի, շինանյութի, կենդանակերի ձեռք բերման եւ տուժած շրջաններ տեղափոխման համար կատարված ծախսերը,
2. բնակչությանկյանքի պայմանների վատթարացումը,
3. տարածքների ռացիոնալ օգտագործման անհնարինությունը,
4. վնասի փոխհատուցումը կամ պետական աջակցության ցուցաբերումը։
Հեղեղումների ժամանակ կարող են առաջանալ նաեւ խոցման երկրորդային գործոններ`
1. հրդեհներ (էլեկտրական գծերի կամ մալուխների կտրման եւ կարճ միացման հետեւանքով)
2. շենքների եւ շինությունների փլուզում (ջրի հոսքի անմիջական ազդեցությամբ եւ հիմքի լվացման հետեւանքով)
3. մարդկանց եւ գյուղատնտեսական կենդանիների հիվանդություններ (խմելու ջրի եւ սննդամթերքի աղտոտման հետեւանքով) եւ այլն։
Վերջին շրջանի ջրառատ տարիներից մասնագետներն առանձնացնում են 2004-ն ու 2007-ը։ 2004 թվականին գարնանային հեղեղումներից ու սելավներից տուժեցին բոլոր մարզերը, հասցված վնասի չափը կազմեց մոտ 1.5 մլրդ դրամ, իսկ 2007-ին` 2.2 մլրդ։
- Տարերային այս վտանգն ամբողջությամբ կանխելն, ինչ խոսք, անհնար է, բայց կարելի է այն կանխարգելել, հետեւանքները մեղմել,- ասում է ՀՓԾ ԲՏՊՎ Տարերային աղետների բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Կարեն Հովհաննիսյանը,- Ամեն տարի Հայաստանի փրկարար ծառայությունն իրականացնում է հնարավոր հեղեղումների կանխարգելիչ միջոցառումներ։ Մեր նախաձեռնությամբ մեր տարածքային ստորաբաժանումների կողմից մշակվել են մարզպետների, Երեւանի քաղաքապետի` հեղեղումների հնարավոր հետեւանքներեւի ռիսկի նվազեցմանն ուղղված որոշումների նախագծեր, որոնք արդեն ընդունվել են։ Ստեղծվել են մարզային հանձնաժողովներ, ուսումնասիրվել են գետերի հուները։ Սրանք ամենամյա միջոցառումներ են, որպեսզի բացահայտենք վտանագավոր տարածքներն ու անհրաժեշտ աշխատանքի ծավալները։ Համայնքապետերին հանձնարարվել է կատարել իրենց համայքով անցնող գետերի, սելավատարերի հուների ուսումնասիրություն, հնարավորության սահմաններում հունի մաքրում, ափապաշտպան կառույցների ամրացում, բարձրացում կամ կառուցում։ Շատ դեպքերում այդ աշխատանքները կապված են ֆինանսական մեծ ծախսերի հետ, եւ հնարավոր չի լինում դրանք ամբողջ ծավալով իրականացնել։
2007 թվականին կառավարության որոշմամբ գետերի ջրերի, սելավների վնասակար ազդեցությունից բնակչության, պետության գույքի եւ տարածքների պաշտպանության պետական լիազոր մարմին է ճանաչվել Գյուղատնտեսության նախարարությունը։ Այն մշակել է "Բնակավայրերը, տնտեսական արժեք ներկայացնող տարածքները եւ բնակչության գույքը վարարումների ու սելավների ռիսկից պաշտպանելու միջոցառումների" ծրագիր։ Այն դեռ քննարկման փուլում է։
Այդ գործում իր աջակցությունն է ցուցաբերել Հայաստանի փրկարար ծառայությունը` տրամադրելով անհրաժեշտ տեղեկատվություն, թե որոնք են վտանգավոր տեղամասերը, որտեղ ինչ կանխարգելիչ աշխատանքներ են անհրաժեշտ իրականացնել։ Ծրագրում ընդգրկված է մոտ 300 համայնք, 450 տեղամասում անհրաժեշտ է կանխարգելիչ աշխատանքներ իրականացնել։ Ելնելով վտանգավորության աստիճանից` Փրկարար ծառայության փորձագետներն առանձնացրել են առաջնահերթ եւ երկրորդական տեղամասեր։ Առաջնահերթ տեղամասերում առաջարկվել է կանխարգելիչ միջոցառումներն իրականացնել մինչեւ վարարումների սկելը, այսինքն` դրանք պետք է արվեին նախորդ տարվա աշնանը, պատմում է ՀՓԾ ԲՏՊՎ Տարերային աղետների բաժնի պետ Կարեն Հովհաննիսյանը։
Գյուղնախարարության ծրագրերով 2009 թվականին Արարատի մարզում նախատեսվել է իրականացնել Վեդի գետի հունի մաքրում եւ ափերի ամրացում Եղեգնավանից Ուրցաձոր ընկած հատվածում, Հրազդան գետի հունի մաքրում եւ ափերի ամրացում Հովտաշեն համայնքի տարածքում, Արմավիրի մարզում Արաքս գետի ափապաշտպան կառուցվածքների վերականգնում, Տավուշում Աղստեւ գետի հունի մաքրում եւ ափերի ամրացում Դիլիջանի հատվածում։
ՀՀ համայնքների 2009 թվականի բյուջեներով հակահեղեղային կանխարգելիչ միջոցառումներ են նախատեսված Երեւանում, Շիրակի, Լոռու, Վայոց Ձորի, Կոտայքի, Արագածոտնի, Սյունիքի մարզերում։
Կանխարգելիչ միջոցառումները սկսված են։ Գեղաքունիքի Գանձակ համայնքում 1250 մ երկարությամբ արդեն մաքրվել է Գավառագետի հունը, Արագածոտնի Վադենուտ եւ Ալագյազ համայնքներում կատարվում են գյուղամիջյան սելավատարերի մաքրման աշխատանքներ, Երեւանի Էրեբունի համայնքում կատարվել է հեղեղատար ցանցերի եւ գետերի հուների մաքրում։
Այս տարի Արագածոտնի Վարդենուտ գյուղում եւ Գեղարքունիքի Նորակերտ համայնքում արդեն գրանցվել են ջրածածկման, սելավի դեպքեր։
Երկրաշարժ
Տարբեր ժամանակաշրջաններում երկրաշարժերի առաջացումը բացատրվել է տվյալ ժամանակներում ընդունված պատկերացումների համաձայն և հիմնականում կապվել է տարատեսակ կենդանիների շարժումների հետ։ Այսպես օրինակ, հին Չինաստանում երկրաշարժերի «մեղավորը» ցուլն էր, Ճապոնիայում՝ ձուկը, Հնդկաստանում՝ խլուրդը և այլն։ Առաջին անգամ երկրաշարժերի բացատրությունը երկրի ընդերքում որոնելու վարկածն արտահայտել է հին հույն փիլիսոփա Արիստոտելը։ Նա համարում էր, որ Երկրի վրա առաջացող քամիները ճեղքերի և քարանձավների միջոցով մտնելով Երկրի ընդերք, այնտեղ առկա կրակի պատճառով ուժեղանում են և սկսում ճանապարհ որոնել դեպի Երկրի մակերևույթ, հենց դրա ժամանակ էլ տեղի են ունենում երկրաշարժերը։ Այս վարկածը թեև իր մեջ չի պարունակում ոչ մի լուրջ գիտական բացատրություն, սակայն երկար ժամանակ ընդունվել է որպես երկրաշարժերի առաջացման հիմնական վարկած։ Դրա շնորհիվ մինչև այժմ էլ մնացել է «սեյսմավտանգ եղանակ» հասկացությունը։
Երկրաշարժերը ըստ առաջացման բնույթի կարելի է դասակարգել երկու խմբերի.
- Բնական երկրաշարժեր
- Տեխնածին երկրաշարժեր
Տեխնածին երկրաշարժեր ասելով պետք է հասկանալ այնպիսի երկրաշարժ, որը կապված է մարդկային գործունեության հետ։ Օրինակ ռազմական կամ արդյունաբերական պայթյունների հետևանքով առաջացող ցնցումները կարող են «տրրիգեր» (շարժիչ ուժ) հանդիսանալ ուժեղ երկրաշարժի համար։ Կամ օրինակ մեծ ջրամբարի կառուցումը կարող է հանգեցնել տվյալ տարածքում սեյսմիկ ակտիվության բարձրացման։
Նշված բոլոր տիպի երկրաշարժերից Հայաստանի տարածքում առավել ուժեղ և առավել տարածված են տեկտոնական երկրաշարժերը։
Երկրաշարժերը ըստ կանխատեսելիության կարելի է բաժանել նույնպես երկու խմբի.
- Կանխատեսելի երկրաշարժեր
- Անկանխատեսելի երկրաշարժեր
Բովանդակություն
Երկրաշարժի առաջացումը
Ներկայումս առավել ընդունված տեսակետներից մեկի համաձայն երկրաշարժերը տեղի են ունենում այն դեպքում, երբ երկրակեղևի լեռնային ապարների որոշակի զանգվածում առաձգական լարումներն ու դեֆորմացիաները գերազանցում են այդ ապարների կարծրությանը։
Երկրաշարժը հաջորդում է լեռնային ապարների փոխադարձ սահքին: Սկզբում դա արգելակվում է շփման ուժի միջոցով, որի հետեւանքով, կուտակվում են բնահողերի առաձգական լարումներ: Երբ լարումը հասնում է շփման ուժից մեծ կրիտիկական արժեքի, տեղի է ունենում բնահողերի կտրուկ խզվածք` նրանց տեղաշարժով: Կուտակված էներգիան ազատվում է, առաջացնելով երկրի մակերեւույթի ալիքային տատանումներ` երկրաշարժ:
Երկրաշարժից առաջացած սեյսմիկ ալիքները տարածվում են ձայնային ալիքների նման: Հեռավորությունից կախված, ալիքների ուժգնությունը նվազում է:
Ալիքների առաջացման կետին ասում են երկրաշարժի օջախ կամ հիպոկենտրոն, իսկ երկրի մակերեւույթի նրա վերեւի կետին` էպիկենտրոն:
Սեյսմիկ ալիքների տարածման արագությունը կարող է հասնել մինչեւ 8 կմ/վրկ:
Երկրաշարժի մագնիտուդը
Մագնիտուդի սանդղակը 1935թ. առաջարկել է ամերիկացի գիտնական Չարլզ Ռիխտերը եւ հաճախ ասում են նաեւ` Ռիխտերի սանդղակ:
Պարունակում է 1-ից մինչեւ 9 պայմանական միավոր` մագնիտուդ, որոնք հաշվվում են սեյսմոգրաֆի արձանագրած տատանումներով:
Այս սանդղակը հաճախ շփոթում են երկրաշարժի ինտենսիվության 12 բալանի համակարգի հետ, որը հիմնված է ստորերկրյա ցնցումների արտաքին դրսեւորումների` մարդկանց, առարկաների, կառույցների, բնության օբյեկտների վրա ունեցած ազդեցությունների վրա: Երկրաշարժը պատահելուց հետո սկզբից հայտնի է դառնում սեյսմագրերով որոշվող մագնիտուդը, այլ ոչ թե ինտենսիվությունը, որը պարզ է դառնում որոշ ժամանակ հետո` հետեւանքների մասին տեղեկությունները հավաքելուց հետո միայն:
- 1556 հունվարի 23 - Գանսյու և Շանսի, Չինաստան - Չինական երկրաշարժ 830 000 մարդ է զոհվել։
- 1692 - Ճամայկա - Պորտ-Ռոյալը լիովին ավերվել է։
- 1737 - Կալկութա, Հնդկաստան - 300 000 մարդ է զոհվել։
- 1755 - Լիսաբոն - 60 000-ից մինչև 100 000 մարդ է զոհվել, քաղաքը լիովին ավերվել է։
- 1783 - Կոլաբրիա, Իտալիա - 30 000-ից մինչև 60 000 մարդ է զոհվել։
- 1811 - Նյու Մադրիդ, Միսսուրի, ԱՄՆ - քաղաքը լիովին ավերվել է, 500 կմ² տարածքում ջրհեղեղ։
- 1896 - Սանրիկու, Ճապոնիա - էպիկենտրոնը ծովում էր։ Հսկայական ալիքը 27 000 մարդ և 10 600 շինություն է ավերել։
- 1897 - Ասսամ, Հնդկաստան - 23 000 մ²
տարածքը անճանաչելիորեն փոխվել է, հավանաբար մարդկային պատմության ընթացքում ամենախոշոր երկրաշարժն է։
- 1906 - Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ 1 500 մարդ է զոհվել, քաղաքի 10 կմ² տարածք է ավերվել։
- 1908 - Սիցիլիա, Իտալիա 83 000 մարդ է զոհվել, Մեսսինա քաղաքը լիովին ավերվել է։
- 1911 հունվարի 4 (դեկտենբերի 22 1910 ըստ հին տոմարի) - Վերնիյ (մինչև 1921 - Ալմա Աթայի անվանումը), Ղազախստան, Ռուսական կայսրություն. 9-10 բալ ուժգնությամբ, համարյա ողջ քաղաքը ավերվել է, մնացել են եզակի կառույցներ։
- 1920 - Գանսյու, Չինաստան 20 000 մարդ է զոհվել։
- 1923 - Կանտոյի մեծ երկրաշարժ - Տոկիո և Յոկոգամա, Ճապոնիա (8,3 ըստ Ռիխտերի) - 143 000 մարդ է զոհվել։, ծագած հրդեհի պատճառով մոտ 1 000 000 մարդ մնացել է առանց տանիքի։
- 1939 - Ներքին Տավրոս, Թուրքիա 32 000 մարդ է զոհվել։
- 1948 - Աշխաբադ, Թուրքմենիա, Աշխաբադի երկրաշարժ, - 110 000 մարդ է զոհվել։
- 1949 - Էկվադոր 10 000 մարդ է զոհվել։
- 1950 - Հիմալայներ սարերում 20 000 կմ² տարածք է ավերվել։
- 1960 - Ագադիր, Մարոկո 12 000 - 15 000 մարդ է զոհվել։
- 1960 - Չիլի, Չիլիի մեծ երկրաշարժ, մոտ 10 000 մարդ է զոհվել, ավերվել են Կոնսեպսեն, Վալդիվիա, Պուերտո-Մոն քաղաքները։
- 1963 - Սկոպյե, Հարավսլավիա մոտ 2 000 մարդ է զոհվել, քաղաքի մեծ մասը ավերվել է։
- 1964 - Անկորիջ, Ալյասկա, ԱՄՆ քաղաքի մեծ մասը ավերվել է, մեծ սահանքներ, 300 կմ երկաթգիծ է քանդվել։
- 1966 ապրիլի 26 - Տաշքենդ, Ուզբեկիստան, Տաշքենդի երկրաշարժ - (5.3 ըստ Ռիխտերի սանդղակի) քաղաքը խիստ տուժել է, 8 մարդ է զոհվել։
- 1970 - Պերու 63 000 մարդ է զոհվել։, 600 000 մարդ մնացել է առանց տանիքի։
- 1976 - Գվատեմալա ավելի քան 20 000 մարդ է զոհվել, մոտ 1 000 000 մարդ մնացել է առանց տանիքի։
- 1976 հուլիսի 28 - Տյանշան, հյուսիս-արևելյան Չինաստան, Տյանշանի երկրաշարժ (8,2 ըստ Ռիխտերի սանդղակի) - ավելի քան 655 000 մարդ է զոհվել։
- 1981 - Սիցիլիա ավերածություններ բազմաթիվ բնակավայրերում, սկսել է գործել Էթնա հրաբուխը։
- 1985 - Մեխիկո, Մեքսիկա (8,2 ըստ Ռիխտերի սանդղակի) - ավելի քան 7 500 մարդ է զոհվել։
- 1988 դեկտեմբերի 7 - Սպիտակի երկրաշարժ (6.9 բալ)։ Հայաստան, ավերվել են Սպիտակ, Լենինական քաղաքները և բազմաթիվ գյուղեր, 25000 մարդ է զոհվել, նույնքան ստացել են խեղումներ։
- 1995 մայիսի 28 - Նեֆտեգորսկ, Հյուսիս-արևելյան Սախալին (7.5 բալ) 1841 մարդ է զոհվել։
- Սիչուանի երկրաշարժը (2008) - երկրաշարժ կենտրոնական Չինաստանում, զոհվել է մոտ 70000 մարդ։
- 2010 հունվարի 12 - Հայիթիի երկրաշարժ (2010), Պորտ-օ-Պրենս, (7.0 բալ)։
2010 թ. փետրվարի 1-ի դրությամբ, մարդկային զոհերի ստույգ քանակը դեռ հայտնի չէր։
- 2011 մարտի 11 - Ճապոնիայի երկրաշարժ (2011),Հոնսյու կղզում (9.1 բալ) ավելի քան 15,854 մարդ է զոհվել։
Ցունամի
Ցունամիները հիմնականում առաջանում են ստորջրյա ուժեղ երկրաշարժերի հետևանքով։ Ցունամի կարող է առաջանալ նաև հրաբուխների ժայթքումից, գետնի սողանքից և ստորջրյա պայթյուններից։
Ցունամին տարածվում է հսկայական արագությամբ` մեկ ժամում 800 կմ։ Չիլիի Վալդիվյան երկրաշարժի (եղել է 1960 թվականին, առ այսօր համարվում է աշխարհի ամենաուժգին երկրաշարժը) ժամանակ այդ ալիքները Հարավային Ամերիկայի ափերից ամբողջ Խաղաղ օվկիանոսի վրայով կտրեցին-անցան 15 հազ կմ ճանապարհ և փլվեցին Հավայան կղզիների, Նոր Զելանդիայի, Ավստրալիայի, Ճապոնիայի ափերի վրա ու հասան Կուրիլյան կղզիներ։
Վերջին տարիների ավերիչ ցունամիները
- 2004թ.
դեկտեմբերի 26-ին Հարավ-արևելյան Ասիայում
Այս ցունամիին ասում են նաև Նվերների օրվա[2] ցունամի:
- 2011թ.
մարտի 11 Ճապոնիայում
Երկրաշարժի, ցունամիի և ատոմակայանի վթարի հետևանքով երկրին հասցված տնտեսական վնասը գնահատվեց $198÷309 մլրդ:
Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանն այդ առիթով հայտարարեց, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սա ամենադժվար հաղթահարելի ճգնաժամն էր Ճապոնիայի համար:
Комментариев нет:
Отправить комментарий