Պահանջմունք: Դրդապատճառ:Մասլոուի
բուրգ:
Մարդուն ակտիվ
գործունեության
են մղում նրա պահանջմունքները: Պահանջմունքն ինչ-որ բանի կարիքն է, առանց որի մարդու կենասագործունեությունն ու զարգացումը արդյունավետ չէր լինի: Պահանջմունքի գիտակցումը կատարվում է աստիճանաբար, անձի զարգացմանը զուգընթաց:
Պահանջմունքների բնորոշ գծերից է վերարատադրությունը, այսինքն՝ մեկ անգամ բավարարվելուց հետո պահանջմունքը չի անհետանում:
Պահանջմունքները ըստ ծագման լինում են բնածին և մշակույթային, ըստ պահանջմունքն ապահովող առարկայի՝ նյութական, հոգևոր: Տարբերվում են նաև սոցիոգեն/շփվելու/, ֆիզիոլոգիական
և հոգեբանական պահանջմունքներ:
Պահանջմունքը, ծագելով
մարդու մեջ, ծնում է նաև
իր բավարարումն ապահովող միտում: Պահանջմունքի ակտիվացվող վիճակն անվանում են դրդապատճառ:Դրդապատճառներն մարդու այն մտքերն են, հույզերը, որոնք ակտիվանալով տվյալ ժամանակահատվծում և որոշակի իրադրության մեջ, մարդուն մղում են նպատակի ընտրության և դրան հասնելու անհրաժեշտ գործողությունների ստեղծմանը: Յուրաքանչյուր դրդապատճառ
իր հիմքում ունի անձի որևէ պահանջմունք և ինչ-որ չափով համապատասխանում է իրադրությանը:Որոշ
դրդապատճառներ, կյանքի որոշակի փուլում ծագում են որպես գիտակցված ակտիվացնող ուժեր,
բայց բարոյական կամ այլ տեսակետից անընդունելի լինելու պատճառով արտամղվում են անգիտակցականի
ոլորտ:
Մասլուի բուրգը.
Տրանսցենդենտալ
Տիեզերական գաղտնիքներ իմանալու պահանջմունքներ
Ինքնաիրականացման
Իմաստալի նպատակներ ունենալու և սեփական հնարավորություններն
իրականացնելու պահանջմունքներ
Գեղագիտական
Գեղեցկության և ներդաշնակության պահանջմունքներ
Իմացական
Ինքնասիրության, ինքնահարգանքի
Հարգված լինելու պահանջմունքներ
Սիրո և կապվածության
Որևե խմբին պատկանելու, սիրելու և սիրված լինելու
պահանջմունքներ
Անվտանգություն
Ապահով, տագնապից ազատ լինելու պահանջմունքներ
Կենսաբանական
Սննդի, ջրի, թթվածնի, հանգստի, քնի և այլ պահանջմունքներ
Комментариев нет:
Отправить комментарий