понедельник, 3 февраля 2014 г.

Կլիմայի փոփոխությունները և նրա բացասական հետևանքները


Կլիմայի փոփոխությունները և նրա բացասական հետևանքները

Կլիման տվյալ տարածքի համար բնորոշ եղանակների մի ամբողջական հանրագումար է: Օրինակ` գարնանային որոշակի օրեր կարող են լինել անձրևոտ ու խոնավ, բայց մարդիկ գիտեն, որ հիմնականում այս տարածքում գարունը լինում է արևոտ և տաք` չնայած, որ առանձին գարնանային օրերը խոնավ են, բայց կլիման կամ սովորաբար տիրող եղանակը` չորային է: Կլիմայի փոփոխությունները հանգեցնում են գլոբալ տաքացման, որի հետևանքով բարձրանում է մեր մոլորակի ընդհանուր ջերմաստիճանը: Երբ երկրագնդի վրա տաք է, այդյունքում փոխվում են անձրևների քանակը ու ծովի մակարդակը, որն էլ ազդում է բնության և մարդկանց վրա: Երբ գիտնականները խոսում են կլիմայի փոփոխության մասին, նրանք հիմնականում ի նկատի են ունենում գլոբալ տաքացման պատճառ հանդիսացող ջերմոցային էֆեկտը: Ջերմոցում ապակե պատուհանները անց են կացնում արևի լույսը` պահպանելով ջերմությունը, որի արդյունքում ջերմոցի ներսում շատ տաք է լինում: Սա նպաստավոր պայմաններ է ստեղծում բույսերի աճման համար, այն տարածքներում, որտեղ նրանց աճելու համար բավականին ցուրտ է:
Երկրագունդը շրջապատված է մթնոլորտային թաղանթով: Մթնոլորտը կազմում է այն օդի մի մասը, որը մենք շնչում ենք, և իրենից ներկայացնում է տարբեր գազերի խառնուրդ: Այս գազերից ածխաթթու գազը (CO2) գործում է ինչպես ջերմոցի ապակե պատուհանը` պահպանելով ջերմությունը և չթույլտարելով ջերմության հեռացումը տիեզերք: Ահա թե ինչու ենք մենք այս գազերին անվանում ջերմոցային: Արևի ճառագայթները թափանցում են մթնոլորտ` անցնելով ջերմոցային գազերի շերտով: Արևի էներգիան կլանվում է Երկրի ջրային, ցամաքային և կենդանի օրգանիզմների կողմից: Այնուհետև այս ճառագայթները անդրադառնում են ` գնալով հետ մթնոլորտ, որտեղ նրանց տիեզերք դուրս գալուն խոչընդոտում են ջերմոցային գազերը: Ահա սա էլ կոչվում է ջերմոցային էֆեկտ:
Ջերմոցային գազերը ունեն բնական ծագում և նրանց նորմալ քանակությունը մթնոլորտում ունի իր կարևորագույն նշանակությունը: Նրանք բարձրացնում են մեր երկրագնդի ջերմությունը, առանց որի շատ ցուրտ կլիներ և անհնարին ապրելու համար: Երբ ջերմոցային էֆեկտը դառնում է ավելի ուժեղ, Երկրի վրա ջերմությունը բարձրանում է ավելի արագ տեմպերով: Անգամ աննշան փոփոխությունները կարող են ունենալ շատ լուրջ հետևանքներ, որը ազդում է մարդկանց, բույսերի և կենդանիների վրա: Ջերմաստիճանի բարձրացման պատճառով ավելանում են բնական աղետների քանակն ու հավանականությունը, ինչպիսիք են`ջրհեղեղները, շոգ եղանակները, երաշտները, փոթորիկները և համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացումը`հավերժական սառույցների հալման պատճառով: Եղանակների սկսման և ավարտման ժամկետները փոփոխվում են, և այս ամենը ազդում է Երկրի վրա ընթացող կյանքի բոլոր ձևերի վրա:
Ինչպե՞ս կարող ենք նվազեցնել ջերմոցային գազերի քանակը մթնոլորտում և դրանով իսկ օգնել դանդաղեցնել կլիմայական փոփոխությունների ընթացքը`
  •       Խնայել էլեկտրաէներգիան տանը և դպրոցում
  •    Ծառեր տնկել, որոնք կշնչեն մթնոլորտում առկա ածխաթթու գազը և կարտաշնչեն թթվածին:
  •      Օգտվել հանրային տրանսպորտից և հեծանիվներից սեփական մեքենայի փոխարեն`բենզինի այրման ժամանակ նույնպես մթնոլորտ է արտանետվում մեծաքանակ ջերմոցային գազեր:


Комментариев нет:

Отправить комментарий