понедельник, 17 марта 2014 г.
«Մտածողը»
Օգյուստ Ռոդենի ամբողջ կյանքն ապրելու իրավունքի եւ կանոնները ոչնչացնելով՝ իր սեփական ոճում արարելու պայքար է եղել: Երկար տարիներ նա չընդունված հանճար է եղել, ստիպված է եղել վաստակել մի կտոր հաց՝ քանդակելով անճաշակ դեկորատիվ արձանիկներ հարուստ տների համար: Նրա առաջին կարեւոր աշխատանքը՝ «Կոտրված քթով մարդը», հաջողության չի հասել, փոխարենը հիմա նրա քանդակները պահպանվում են աշխարհի լավագույն թանգարաններում:
«Մտածողը»
Սա վարպետի ամենահայտնի քանդակն է: Այստեղ, ինչպես եւ Ռոդենի բազմաթիվ աշխատանքներում, ազդեցություն է ունեցել
նրա
ոգեւորությունը
դեպի
Դանթեի
«Աստվածային
կատակերգությունը», ինչպես նաեւ Միքելանջելոյի ավանդույթները: «Մտածողի»
վրա
Ռոդենն
աշխատել
է
երկու
տարի՝
1880-1882 թվականները:
Քանդակի
բնօրինակը
ցուցադրվում
է
Փարիզում՝ Ռոդենի թանգարանում: Ըստ հեղինակի
նախնական
ծրագրի՝ քանդակը «Պոետ» էր կոչվելու եւ «Դժոխքի դարպասները» կոմպոզիցիայի մի մասն էր կազմելու:
Ժամանակի ընթացքում Դանթեի կերպարը փոխվում է արարչի ստեղծած յուրահատուկ կերպարով: Ռոդենը, չունենալով իրական նախատիպեր, իր հերոսին ֆիզիկական ուժ է շնորհում՝ ընդգծելով նրա այլաբանությունը: Ռոդենի բնորդը
ֆրանսիացի
Ժան
Բոնն
է
եղել,
ում
հետ
վարպետն
աշխատել
է
բազմաթիվ
անգամ:
Երիտասարդը
բռնցքամարտով
է
զբաղվել
եւ
ունեցել
է
կատարյալ
մարմին
եւ
ուժեղ
մկաններ:
Առաջին
անգամ
«Մտածողը»
հրապարակավ
ցուցադրվել
է
1888 թվականին
Կոպենհագենում,
իսկ
1904 թվականին
արդեն
181 սմ
բարձրությամբ
բրոնզաձույլ
քանդակը
Ռոդենը
ցուցադրում
է
Փարիզի
սրահներից
մեկում:
1906 թվականին բրոնզե
«Մտածողը»
տեղադրվում է Պանթեոնում: 1922 թվականին այն տեղափոխվում
է
Ռոդենի
թանգարան՝
Բիրոն
հյուրանոց:
Ի
դեպ,
ամբողջ
աշխարհում
սփռված
են
արձանի
ավելի
քան
20 բրոնզե
կամ
գիպսե
պատճենները:
Օգյուստ Ռոդեն
Ֆրանսիացի քանդակագործ Օգյուստ Ռոդենը (1840թ., նոյեմբերի 12, Փարիզ - 1917թ., նոյեմբերի 17, Մեդոն) 1854-1857թթ. սովորել է Փարիզի նկարչության և մաթեմատիկայի դպրոցում: Սիրելի քրոջ մահից
հետո նա ընտրում է եկեղեցական կյանքը: Սակայն չկարողանալով հրաժարվել արվեստից՝ թողնում է եկեղեցին և սկսում նորից
զբաղվել քանդակագործությամբ:
1864թ., երբ Ռոդենին մերժեցին փարիզյան Սալոնում իր առաջին աշխատանքի («Կոտրված քթով մարդը») ցուցադրումը և չընդունեցին գեղեցիկ արվեստների դպրոցում (երեք անգամ
դիմել է, սակայն երեք դեպքում էլ մերժվել է) սովորելու, նա, որպես օգնական, աշխատանքի է անցնում Կարյե-Բելյոզի արվեստանոցում: 1864-1871թթ. քանդակագործ Կարյե-Բելյոզի արվեստանոցում Ռոդենը պատրաստել է դեկորատիվ քանդակներ, որից
հետո մինչև 1877թ. քանդակագործ Վան Ռասբուրգի հետ մասնակցել է Բրյուսելի մի շարք շենքերի արտաքին տեսքի հարդարմանը` դեկորատիվ քանդակների միջոցով: Ռոդենի աշխատանքները պատրատվում էին տարբեր
նյութերից, նա աշխատել է նաև որպես
ոսկերիչ:
Տարիների ընթացքում անելով որոշակի խնայողություններ`
Ռոդենը 1875թ. առաջին
անգամ մեկնում է Իտալիա, որտեղ ծանոթանում է Միքելանջելոյի քանդակների հետ: Նրա վրա անջնջելի տպավորություն են թողնում այդ ստեղծագործությունները: Գտնվելով դրանց
ազդեցության տակ` Ռոդենը ստեղծեց իր «Պարտված»-ը (1876—1877թթ.): Սակայն այս անգամ նույնպես նրան անհաջողություն էր սպասում, այս քանդակը նույնպես չի ցուցադրվում: Կատարելով որոշակի փոփոխություն` այդ քանդակը նախկին զինվորից վեր է ածվում
հրաշալի պատանու: Ռոդենն իր նոր ստեղծագործությանը նոր անվանում է տալիս` «Բրոնզե դարը»: Այս անգամ այն ցուցադրվում է և 1878թ. քանդակագործ Ռոդենի մասին արդեն
շատերն էին խոսում, նա հայտնի
էր, պատվերներ էր ընդունում և, որ ամենակարևորն է, նա ուներ իր արվեստանոցը:
Նա բազմաթիվ քանդակների հեղինակ է, դրանց մեծ մասը պահվում են Փարիզում` Ռոդենի թանգարանում, բայց
կան բազմաթիվ կրկնօրինակներ պատրաստված բրոնզից, մարմարից, գիպսից, որոնք գտնվում են աշխարհի տարբեր
թանգարաններում:
Ռոդենը մահացել է 1917թ. Մեդոն քաղաքում:
воскресенье, 16 марта 2014 г.
Աշխարհի հողային ռեսուրսները
Աշխարհի հողային ռեսուրսներ- դրանք են գյուղատնտեսական
հողերը
եւ
այլ
հողային
տարածքները,
որոնք
օգտագործվում
են
կամ
էլ
կարող
են
լինել
օգտագործված
տվյալ
մակարդակի
զարգացման
արտադրողական
ուժերի
հասարակության
կողմից։
Բնակչության
բարձր
աճի
և
նրա
ազգային
տնտեսական
գործունեության,
պատճառով
բերքատու
հողերը
ունենում
են
տարեկան
6-7 մլն․ կորուստ։
Ամեն
մարդու
հասնող
հողային
ռեսուրսների
հեկտարները
ամեն
օր
կրճատվում
է
2%, իսկ
բերքատու
հեկտարները
6-7% կրճատվում։
Ներկայումս
մարդկանց
կես
միլլիարդը
քաղցած
են
և
մոտ
1 միլլիարդ խրոնիկ չեն ստանում լիովին սնունդ։ Երկրագնդի բնակչությանը ամեն օր չի հասնում
հավասարակշիռ
սնունդ 230 մլրդ․ կալորիայով, որն էլ հավասար է տարեկան 37 մլն․ տոննա ցորենի պակասին։ Ամեն տարի բնակչության աճը կազմում է մոտ 80 մլն․ մարդ, և նույնիսկ ներկա մակարդակի սննդի համաշխարհային հողագործությունը պետք է ամեն տարի ավելանա
24-30 մլն․ տոննա: Մոլորակի ամեն նոր բնակիչ պահանջում է միջինը 0,3 հեկտար սննդի արտադրության համար, և
0,07-0,09 հեկտար
կյանքի
համար։
Պարենային
խնդիրը
հնարավոր
է
լուծել
միայն
համալրային
օգտագործմամբ,
էկոլոգիապես
հավասարակշռված
մոտեցումը
գնահատականին,
պահպանությամբ
և
հողային
ռեսուրսների
օգտագործմամբ։
Հողային ռեսուրսները կարող ենք տարբերակել երեք խմբերի՝ արդյունավետ հողեր, քիչ արդյունավետ հողեր,
եւ
ոչ
արդյունավետ։
Արդյունավետ
հողեր
են
վարելահողերը,
այգիները
եւ
պլանտացիաները,
մարգագետինները
եւ
արոտավայրերը,
անտառները
եւ
թփերը։Քիչ արդյունավետ հողեր են տունդրաները,
ճահիչները և անապատները:Իսկ ոչ արդյունավետ հողերը կառուցապատված և ամրդու կողմից փչացրած տարածքներն են նաև ավազը, ձորերը և սառցապատ տարածքները:
Ամեն մայրցամաք
եւ
ամեն
երկիր
ունի
իր
առանձնահատուկ
հողային
ռեսուրսները
եւ
դրանց
աշխարհագրությունը։
Այսօր
հողի
օգտագործումը
շատ
դինամիկ
է
եւ
մարդածին
լանդշաֆտի
ընդհանուր
պատկերը
անընդհատ
փոխվում
է։
Մշակվող
հողի
մասնաբաժինը
Եվրոպայում
30% է,
իսկ
Եվրոպական
Ռուսաստանում
մոտ
10%։
среда, 12 марта 2014 г.
Խոնարհված եկեղեցիներ
Խորթ մայրն իր որդիներին ուղարկում է սարեր, ոչխարների հոտը արածացնելու համար: Պողոսն ու Պետրոսը պատահմամբ կորցնում են ոչխարի հոտը, օրը մթնում է եւ նրանք առանց հոտի վերադառնում են տուն: Խորթ մայրը բղավում է նրանց վրա եւ ասում, որ առանց հոտի չվերադառնան տուն: Եղբայրները ստիպված գնում են ոչխարներին որոնելու:
-Պողո՜ս, գտա՞ր:
-Չէ: Պետրո՜ս, գտա՞ր:
-Չէ:
Ու հիմա նրանք կիսաքանդ կանգնած՝ ողջունում են մեզ, խոնարհվում մեր առաջ:
Խոսրովի անտառ, Կաքավաբերդ
Սեպտեմբերի 21-ը կրթահամալիրում հայտարարված էր բարձրունքների
հաղթահարման
օր:
Սեբաստացիներից
շատ-շատերը
անկախության
օրը
ուղեւորվեցին
նվաճելու
տարբեր
գագաթներ,
իսկ
մենք՝
մի
խումբ
սեբաստացիներ,
որոշեցինք
տիկին
Ելենայի
գլխավորությամբ
ուղեւորվել
Խոսրովի
անտառ,
նվաճել
Կաքավաբերդը:
Բայց
ինչ-ինչ պատճառներով
մենք
ուղեւորվեցինք
սեպտեմբերի
22-ին: Ուղեւորվեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից,
եւ
մինչ
անտառ
հասնելը
մեր տրամադրությունը բարձր էր: Բայց դա չեք համեմատի այն աղմուկ-աղաղակի հետ, որը մենք բարձրացրեցինք զինվորական մեքենայի
մեջ:
Մի
խոսքով՝
իրար
վրա
ընկնելով,
երգելով,
իրար
«միս
ուտելով»
հասանք
այն
սարը,
որը
պետք
է
նվաճեինք:
Подписаться на:
Сообщения (Atom)