Ինչու են մարդիկ խախտում օրենքը
Ըստ առասպելի առաջին
կնոջ անունը Եվա էր: Նա Ադամի`առաջին տղամարդու հետ ապրում էր դրախտում: Նրանք ունեին
ամեն բան ինչի մասին կարող էին մտածել: Միակ օրենքը այդ հրաշալի վայրում այն էր, որ
նրանք չպետք է ուտեին Կենաց ծառի պտուղներից: Եվան ու Ադամը խապտեցին այդ օրենքը: Եվ
այդտեղից սկսվեց ամեն բան:
Մարդիկ խախտում են
օրենքը ամեն ժամանակ և յուրաքանչյեւրը ունի իր դրդապատճառը օրենքը խախտելու համար:
Դրդապատճառները
շատ են՝ սոցիալական իրավիճակը, շահերը, արժանապատվությունը, նախանձը:Հաճախ մարդիկ խախտում են օրենքները, որովհետև դրանք արդարացի չեն, եթե արդարացի լինեն օրենքները մարդիկ նույնպես արդարացի կլինեն: Շատերը խախտում են օրենքը առանց հետևանքների մասին մտացելու: Սպանում են մարդկանց պահի ազդեցության տակ ու վայրկյաններ անց զղջում իրենց արաքի համար: Գողանում են սոցիալական ծանր վիճակից դուրս գալու համար, մտածելով, որ ոչ-ոք այդ մասին չի իմանա, բայց երբ ամեն բան բացահայտվում է նրանցից շատերը հասկանում են, որ ավելի լավ էր սովից ու ցրտից մահանալ, քան երկար տարիներ բանտում անցկացնել:
Բայց հաճախ արդեն հանցագործների դատելու գործում առաջ է գալիս
կողմնապահություն, և դա գալիս է կառավարությունից: Վատ կառավարությունների ժամանակ
օրենքները օգտակար են ունևորների համար և վնասակար նրանց նրանց համար, որքեր ոչինչ
չունեն: Սակայն օրենքը պետք է հավասար լինի բոլորի համար, և ինչպես ասում է Ժան Ժակ
Ռուսոն <<Հատկապես այն պատճառով, որ իրերի կարգը ձգտում է մշտապես խախտել մարդկանց
միջև եղած հավասարությունը , օրենսդրության զորությունը պետք է մշտապես ուղղված լինի
դեպի այդ հավասարության պահպանությանը >> :
Комментариев нет:
Отправить комментарий