Անձի հոգեվերլուծական տեսությունը
Հոգեվերլուծական տեսության հիմնադիրը հանդիսանում է Ֆրեյդը: Այս տեսությունն իր խոր ազդեցությունն ունեցավ ոչ միայն
հոգեբանության,
հոգեթերապիայի
վրա,
այլև
աշխարհի
ողջ
մշակույթի
վրա:
Ֆրեյդի
գաղափարների,
նրա
տեսության
մասին
քննարկումները
տևել
և
տևում
են
դարեր:
Ոմանք
քննադատեցին
Ֆրեյդի
հայացքները,
իսկ
ոմանց
համար
էլ
հոգեվերլուծությունը
դարձավ
այն
սկզբնաղբյուրը,
որից
ծագեցին
նոր
տեսություններ
և
հոգեբանության
նոր
ճյուղեր:
Ըստ Ֆրեյդի` անձի ակտիվությունը ուղղակի կախված է նրա բնազդային մղումների` առավելապես սեռական բնազդից և ինքնապահապանման բանզդից: Ըստ նրա մարդիկ
չեն
կարող
բացեիբաց
արտահայտել
իրենց
բոլոր
ցանկություններն
ու
դրսևորեն
իրենց
բնազդները,
ինչպես
կենդանական
աշխահում,
դրա
համար
նրանք
ստիպված
են
լինում
ճնշել
և
սահմանափակել
դրանք:
Այսպիսով, բնազդային մղումները, համարվելով ամոթալի, հակասոցիալական, դուրս են մղվում
գիտակցականից
դեպի
գետնահատակ`
անգիտակցական
ոլորտ`
որեղից
շարունակում
են
կառավարել
անձի
վարքը`
արտահայտվելով
մարդկային
մշակույթի
տարբեր
մակարդակներում
և
մարդկային
գործունեության
տարբեր
արդյունքներում
(սուբլիմացիա):
Անգիտակցական մակարդակում բոլոր բնազդները սկսում են միավորվել և կախված իրենց ծագումից` ստեղծում են տարբեր կոմպլեքսներ, որոնք էլ Ֆրեյդը
համարում
է
անձի
ակտիվության
իրական
պատճառներ:
Համպատասխանաբար
հոգեբանության
ամենակարևոր
առաջադրանքն
է
այդ
անգիտակցական
կոմպլեքսների
դուրս
բերումը
գիտակցության
մակարդակ,
որի
շնորհիվ
անձը
կարողանում
է
հաղթահարել
ներանձնային
կոնֆլիկտները
(հոգեվերլուծական
մեթոդ):
Այդպիսի
մղումների
պատճառ
կարող
է
հանդես
գալ
նաև
էդիպյան
կոմպլեքը,
որի
էությունը
հետևյալն
է.
մոտ
չորս
տարեկանում
տղայի`
իր
մոր
հանդեպ
սեռական
մղումների
պատճառով
սկսում
է
ատելությունը
հոր
նկատմամբ
(էդիպյան
կոմպլեքս):
Ֆրեյդը
անձի
դրսևորած
ակտիվությունը
բացատրում
էր
որպես
սեռական
մղումները
դուրս
բերելու
միջոց:
Այսինքն`
մարդու
ակտիվությունը
կառավարում
է
սեռական
բնազդը
(էռոս):
Այնուհետև
նա
ձևակերպեց
մահվան
բնազդը
(թանատոս),
որն
ավելի
ավելացրեց
նրա
մի
շարք
համախոհների
և
տարբեր
ոլորտների
հոգեբանների
հակադրությունն
ու
քննադատությունները:
Հոգեվերլուծությանը բնորոշ է անգիտակցականի` որպես անձի վարքը
կառավարող
գործոնի
ընդունումը:
Ֆրեյդը
գտնում
էր,
որ
հարկավոր
է
ընդունել
այն
փաստը,
որ
իրերը
այնպիսին
չեն
ինչպես
մենք
նրանց
տեսնում
ենք,
որ
մարդկային
վարքն
ու
գիտակցությունը
ղեկավարվում
են
անգիտակցական
դրդապատճառներով:
Հոգեվերլուծությունը
հաստատում
է,
որ
վաղ
ձևավորվող
կյանքի
փորձը
բերում
է
ներքին
աշխարհիների
կազմավորմանը:
Այսինքն`
անձի
ներքնաշխարհի
ձևավորումը
տեղի
է
ունենում
շատ
վաղ
մանկության
շրջանում,
որն
արդեն
իրենից
ներկայացնում
է
ողջ
կյանքի
ընթացքի
կառուցվածքավորված
հիմքը`
հոգեկան
իրականությունը:
Համարյա
թե
բոլոր
հոգեվերլուծական
դպրոցներն
էլ
ընդունում
են
այն
փաստ,
որ
գիտակցությունը
և
մեր
ներքնաշխարհ`
ձևավորված
մանկության
շրջանում,
պարբերաբար
փոփոխվում
են
տագնապից
խուսափելու
նպատակով:
Հոգեբանական
պատշպանությունը
արդեն
ուղղվում
է
այնպիսի
նեքնաշխարհի
ստեղծան
վրա,
որ
անձը
կարողանա
խուսափի
բոլոր
տագնապներից.
Պաշտպանական
մեխանիզմները ի հայտ են անգիտակցորեն և կառավարում
են
մեր
իռացիոնալ
վարքն
ու
ենթադրությունները:
Հոգեվերլուծողները կարծում են, որ մարդկության հիմնական դժվարությւոնը դա <<ԵՍ>>-ի և
<<Գեր
ԵՍ>>-ի միջև առաջացող
կոնֆլիկտի
հաղթահարումն
է.
սոցիումի
պահանջների
և
անձի
պահանջների
կոնֆլիկտ,
որն
էլ
առաջացնում
է
տագնապը:
Ֆրոյդը հոգեկանը համեմատում էր այսբերգի հետ: Անձը կազմված է 3 հիմնական կոմպոնենտնեից
1. ԻԴ-ներառում
է
բազալային
բնազդներ,
ցանկություններ,
իմպուլսներ,
որոնք
բնածին
են`
Էռոսը
և
Թանատոսը:
Առաջնորդվում
է
հաճույքի
սկզբունքով:
2. ԷԳՈ-բանականությունն
է:
Այն
բնազդների
բավարարման
ուղիներ
է
փնտրում`
հասարակության
նորմերն
ու
կանոններն
հաշվի
առնելով,
առաջնորդվում
է
իրականության
սկզբունքով:
3. ՍՈՒՊԵՐԷԳՈ-ձևավորվում
է
դաստիարակության
ընթացքում
ծնողական
և
սոցիալական
արժեքների
ինտերիորիզացիայի`
ներքնայնացման
արդյունքում:
Սա
մեր
խիղճն
է,
գործում
է
բարոյական
սկզբունքի
հիման
վրա,
նորմերի
խախտման
դեպքում
մեղքի
զգացում է առաջացնում:
ԷԳՈ-ի ամենակարևոր ֆունկցիան տագնապի և մեղքի դեմ պաշտպանական մեխանիզմների ձևավորումն
է:
Դրանք անգիտակցական հոգեբանական տակտիկաներ
են,
որոնք
օգնում
են
պաշտպանել
մարդուն
տհաճ
հույզերից:
Նևրոտիկ
տագնապը
ազդանշան
է,
որ
անգիտակցական
ազդակները
սպառնում
են
հաղթահարել
պաշտպանական
մեխանիզմները
և
հասնել
գիտակցության:
Ֆրոյդը առաջինը բնորոշեց հոգեկանը որպես <<մարտի դաշտ>>:
Հիմնական մեթոդներ: Ազատ ասոցիացիաների վերլուծություն, որոնք
օգտագործվում
են
սխալների
վերլուծության
ժամանակ,
այցելուի
երազների
վերլուծություն,
ինքնավերլուծություն,
հակազդեցության
մենաբանություն
և
այլն:
Նպատակ: Դուրս մղված, աֆֆեկտավորված նյութը անգիտակցականից հասցնել գիտակցական
մակարդակ`
կյանքի
համար
կարևոր
գործունեությունների
մեջ
այդ
էներգիան
կիրառելու
նպատակով,
որը,
ըստ
Զիգմունդ
Ֆրեյդի,
հնարավոր
է
հուզական
արձագանքի,
հույզերի
բուռն
դրսևորման
և
դրա
միջոցով
հանգստության
ձեռք
բերման
դեպքում
(կատարսիս):
Հոգեվերլուծական տեսությունը ունեցավ մեծ ճանաչում, մեծ ձեռքբերումներ: Նրա հիմնական
արժանիքներից
է
անգիտակցական
մակարդակի
ուսումնասիրությունը,
հայտնաբերումը,
կլինիկական
մեթոդների
կիրառումը,
այցելուի
իրական
խնդիրների
և
հույզերի
հայտնաբերումն
ու
ուսումնասիրումը:
Չնայած
նրա,
որ
հոգեվերլուծությունը
անգնահատելի
դեր
ունեցավ
հոգեբանության
մեջ,
այն
նաև
ունի
իր
թերությունները,
ինչպիսիք
են
բարձր
սուբյեկտիվությունն
ու
ամեն
ինչը
սեռականին
հանգեցնելն,
ինչպես
նաև
ուղղվածությունը
միայն
դեպի
անցյալը:
Комментариев нет:
Отправить комментарий