Ադամանդը
վերլուծություն
վերլուծություն
«Պատմություններ սիրո,
խենթության և մահվան մասին» … ահա թե որտեղ է զետեղված Օրասիո Կիրոգաըի <<Ադամանդը>>
ստեղծագործությունը: Պատմվում են դեպքեր, իրադարձություններ որոնք իրար հաջորդելով
տանում են մի անհավանական, հետաքրքիր ու խենթ
վերջաբանի, որի մասին ընթերցող սկզբում ոչ մի կերպ չեր կռահի: Անվերջ հակադրումներ
ու վեճեր ամուսնում և կնոջ կերպարների մեջ, ամենատարբեր բնավորություններ:
<<Ադամանդը>>
պատմվածքում գլխավոր հերոցները երկուսն են Քասսիմը և Մարիան: Քասսիմը հիվանդոտ մարդ
էր, մասնագիտությամբ` ոսկերիչ, թեև կրպակ չուներ: Մասնագիտացած էր թանկարժեք քարեր
տեղադրելու մեջ և անվանի տների համար էր աշխատում: Նրա ձեռքերի նման նուրբ միացումներ
անող շատ քիչ ձեռքեր կան: Ավելի վճռական լինելու և առևտրական ջիղ ունենալու դեպքում
նա հարուստ կլիներ: Սակայն երեսուհինգ տարեկանում դեռ շարունակում էր պատուհանի տակ
արհեստանոցի կցակառույց բնակարանում ապրել: Վտիտ
մարմնով, սև մորուքով ստվերված անարյուն դեմքով Քասսիմը շատ գեղեցիկ և խիստ դյուրաբորբոք
կին ուներ, որի անունն էր Մարիա: Նա ադամանդների համար խենթանում էր, եւ չէր կարողանում
իրեն զսպել, երբ Քասսիմը ինչ որ մեկի համար ադամանդ էր հղկում, կամ այդ շքեղ քարը դարձնում
էր ճարմանդ, դրանով շքեղացնում ինչ-որ կնոջ
ապարանջանը կամ վզնոցը: Ամեն անգամ կինը վերցնում էր դեռ չավարտված գործը, գնում, հայելու
դեմը սքանչանում դրանով, իրեն դնում այդ վզնոցի երջանիկ սեփականատիրոջ տեղը, հետո ջղաձգումներով,
լաց ու կոծով գնում իր սենյակը: Իսկ
Քասսիմն աշխատասենյակից լսում էր կնոջ հեծկլտոցը, գնում իր մոտ եւ ասում, որ անպայման
իրեն էլ կսարքի, եթե կարողանա: Սակայն կինը շարունակում էր լաց լինել վիրավորելով ու
զրպարտելով Քասսիմին:
Գիշերները Քասսիմը
նստում էր, հղկում եւս մի ադամանդ, որպեսզի որքան հնարավոր է շուտ գոհացնի կնոջը: Կինը
ստանալուն պես վերցնում էր դա, հիանում, պճնվում հայելու դիմաց: Բայց մի քանի ժամ անց
տեսնում էր պատուհանից այն կողմ քայլող գեղեցիկ հագնված կանանց ու գլխին տալիս, մեղադրում
Քասսիմին, այդ ողորմելիին իր կյանքը գողանալու համար:
Մարիայի տեսած վերջին
ադամանդը ամենագեղեցիկն էր իր տեսած բոլոր ադամնդների մեջ: Քարի մաքրությունն ու փայլը
հիացրել էին նրան: Մարիան այս քարի համար ամենաշատն էր տառապել ու լաց եղել, ստիպելով
Քասսիմին ադամանդը մինչև վերջ սիրտը խրել:
Ամբողջ պատմվածքը՝ այստեղ:
rumus togel ampuh
ОтветитьУдалитьkata kata bijak
kata kata mutiara
kata kata kehidupan
kata kata penyemangat
kata kata galau
kata kata bijak cinta
kata kata bijak kehidupan
kata kata indah
kata kata romantis
seo
diva88bet