Միրհավ
Աշուն էր, պայծառ աշուն…
Օդը մաքուր էր, արցունքի պես ջինջ։ Կապտավուն սարերին այնքան մոտ, այնքան պարզ էին երևում, որ հեռվից կարելի էր համրել նրանց մաքուր լանջերի բոլոր ձորակները, կարմրին տվող մասրենու թփերը։
Աշուն էր՝ տերևաթափով, արևի նվազ ջերմությամբ, դառնաշունչ քամիով,
որ
ծառերի
ճղներից
պոկում
էր
դեղնած
տերևները,
խմբերով
քշում,
տանում
հեռու
ձորերը։
Նույնիսկ
քարափի
հաստաբուն
կաղնին
խոնարհվում
էր
քամու
առաջ։
Ամայի
ձորերում,
դեղնակարմիր
անտառի
և
հնձած
արտերի
վրա
իջել
էր
մի
պայծառ
տխրություն։
Ջինջ
օդի
սառնության
մեջ
զգացվում
էր
առաջին
ձյունի
շունչը։
Այգում երիտասարդ կեռասենիները մրսում էին, քամուց
խշշում։
Սիմինդրի
երկար
տերևները
թրերի
նման
քսվում
էին
իրար,
պողպատի
ձայն
հանում։
Կարծես
ձիավորներ
էին
արշավում
իրար
դեմ,
և
սիմինդրի
տերևը,
որպես
բեկված
սուսեր,
ընկնում
էր
քամու
առաջ։
Արևի տակ ժպտում էր վերջին արևածաղիկը և օրորում դեղին գլուխը։
Դիլան դային նստել էր հնձանի պատի տակ, ընկուզենու չոր կոճղին։ Նա սովորություն ուներ ուշ աշնանը
վերջին
անգամ
այգին
մտնելու,
դուռ
ու
ցանկապատ
ամրացնելու
և
հնձանը
փակելու,
որպեսզի
ձմռան
ցուրտ
գիշերներին
գայլ
ու
գազան
չպատսպարվեն
ներսը։
Չորացած ոստերի և ցողունների մի կապ ժողովել էր, դրել մոտը։ Եվ հոգնությունից հանգստանում էր՝ աչքը հեռու
սարերին։
Նստել
էր
ու
միտք
էր
անում՝
ականջը
սիմինդրի
տերևների
խշշոցին։
Աշնան արևը ջերմացնում էր նրան. ձորի խաղաղությունը դուրեկան էր։ Ծառերին
փաթաթված
վազերն
օրորվում
էին
քամուց։
Դիլան
դայու
միտքն
էլ
տարուբեր
էր
լինում,
ինչպես
քամիների
բերանն
ընկած
չոր
տերև։
Քամուց
հնձանի
դռնակը
մեղմ
ճռնչում
էր,
և
մաշված
դուռը
դողդոջ
երգում
էր
մի
հին
երգ։
Եթե արևը չխոնարհվեր դեպի մայրամուտ, նա առանց հոգնության երկար կմնար այդ դիրքով և չէր հագենա մրգերը քաղած և արդեն դեղնող ծառերի սոսափից։ Շուտով կիջնի ձմեռ, և ո՞վ գիտի, բացվող գարնանը նորից պիտի ի՞նքը բանա այգու դուռը, թե մի ուրիշ ձեռք։
Աշնան խաղաղ օրին նրան հաճելի էր և՛ սիմինդրի տերևների խշշոցը, և վազերի օրորը, և՛ հնձանի դռնակի երգը։
Այդպես մի անգամ էլ, շատ տարիներ առաջ, ճռնչաց այգու դուռը։ Էլի արև օր էր։ Հնձանի ստվերում՝ ուռենու կողովների մեջ, սև խաղողը շողշողում էր։
Ներսը՝ քարե տաշտի մեջ, Դիլան դային, մինչև ծնկները բաց ոտներով, ճմլում էր խաղողը, և արնագույն շիրան քարե տաշտից ծորում էր կավե կարասը։
Հնձանը շոգ էր, ճմլում էր խաղողը և ինքն իրեն դնդնում կայտառ մի երգ, և քրտինքի կաթիլները գլորվում էին, ընկնում շիրայի մեջ։ Երիտասարդ էր այն ժամանակ, երակներում արյունը եռում էր իբրև թունդ գինի։
Դռան ձայնին Դիլանը գլուխը դուրս հանեց։ Այգում ոչ ոք չկար։ Ու հանկարծ, երբ սիմինդրի մարգերում երևաց գլխի վառ կապույտ մանդիլը[1], ինքը պահվեց դռան հետևը։
Կարծես հավք էր թաքնվել անտառի մթին խորշում։ Ապա վիզը երկարեց, ինչպես կաքավը դեղնած արտերում խշշյուն լսելուց, և մի ջահել կին դուրս եկավ սիմինդրի խիտ արտից։ Դուրս եկավ, ճոճեց բարակ մարմինը, որպես եղեգ և կաքավի մանր քայլերով սուրաց դեպի հնձանը։
Սոնան էր. զառ մանդիլով նորահարսը, լույս ատամներով այն աղջիկը, որ որպես զրնգան ծիծաղում էր, երբ առվակի մեջ կախում էր սպիտակ սրունքները, իսկ դրացու տղան` Դիլանը, ջուր էր ցնցղում նրա ողկույզի պես գանգուր մազերին։
Հարսը փափուկ քայլերով, ինչպես այծյամը ձյունի վրա, մոտեցավ հնձանին։ Դռան մոտ զրնգացին Սոնայի շալե շապիկի արծաթ սուրմաները և ներս մտավ, ինչպես միամիտ հավքը վանդակի բաց դռնով;
Հանկարծ տեսավ նրան, ցնցվեց, ոստյուն արեց դեպի ետ, բայց մի կրակված ձեռք փակեց հնձանի դռնակը։
― Բաղը մարդ կգա, Դիլան,― դողալով խնդրեց նա։
Ու չիմացավ գինուցն էր, թե հնձանն էր տաք, Դիլան դային չիմացավ։ Սոնայի ականջին շշնջաց․
― Կաց, անխիղճ…
Շշնջաց ու պինդ-պինդ փաթաթվեց նրան։ Այնքան դուրեկան էր նրա շույը[2] վեր չարած, լաջվարդ հալավի հոտը, այնքան տաք էր հնձանը։
Սոնան օձի պես կեռումեռ արեց, փորձեց ազատվել նրա բազուկների օղակից, կարոտով խնդրեց, խոստացավ։ Որպես եղեգ ճոճվեց նրա դալար մարմինը և մեջքը խոնարհեց… Անիմաստ մաքառումից հոգնած, հարսը սրտաբուխ նրան ընծայեց իր մարմինը՝ որպես անարատ զոհ։ Եվ նա ագահ համբուրեց հարսի կարմիր լար շրթունքը, անհագուրդ հիացավ ոսկեդեղձան հյուսերով, որ ծփում և խշշում էին լուսեղեն լանջի վրա։
Հետո թևը ջարդված հավքի պես Սոնան ամաչկոտ դուրս թռավ հնձանինց, մի անգամ էլ շորորաց այգու շաղոտ խոտերի վրա և ներսը թողեց լաջվարդ շապիկի բույրը։
Իսկ զրնգան սուրմաները կայտառ կոհակների նման ծափ էին զարկում։
***
Նրանք մանկության ընկերներ էին և նրանց սերը ծնվել էր նույնքան աննկատ, ինչպես մի գիշերում բացվում է մուգ մանիշակը։ Առուների ափին, այգիներում, դաշտերից խուրձ կրելիս, ամառվա լուսնյակ գիշերներին խոտի դեզի մոտ, ամեն տեղից այդ սերը ծիծեռնակի պես ճռվողում էր, մինչև հասունացան նրանք, և մի օր էլ մեծատուն հարևանի շեմքով ներս մտավ Սոնան, հարսի քողը երեսին, արցունքից կարմրած աչքերը` պայծառ, որպես լեռնային ծովակ։
Հարսանիքից չորս ամիս հետո, պատահմամբ հանդիպել էին իրար այգիների ճանապարհին։ Դիլանը նրան կանգնեցրել, հարցրել էր հալը, Սոնան թախիծով թոթվել էր ուսը և արագ հեռացել։
Հանդիպումը բորբոքել էր նրան, բայց առաջվա նման մոտիկ լինելու ցանկությունը, իբրև խոր երկնքում
ճախրող
թռչուն,
երբեք
չէր
իջնում
նրա
շեմքին։
Ու հանկարծ այդ հավքը թառեց նրա ուսին…
Ինչո՞ւ եկավ այգին, արդյոք Սոնան մանկության առվակի ջրե՞րն էր կարոտել, թե՞ պատահմամբ մոտեցավ հնձանի դռնակին` մտածելով, որ ներսն էլ ամայի է, ինչպես այգում։ Դիլան դային մինչև վերջ չիմացավ այդ։
Մի քանի անգամ մոտեցավ, կամեցավ նրա հետ խոսել, բայց Սոնան խույս տվեց։
― Թո՛ղ, Դիլան, գնա քեզ համար…
Եվ էլ իրար չտեսան։
***
Դիլան դային միայն գիշերը տուն գնաց։ Ամբողջ օրը թափառել էր ձորում, եղել էր հարևանի այգու շրջակայքում, աղբյուրն էր գնացել, փողոցի անկյունում կանգնել էր, բայց ոչ մի տեղ Սոնային չէր տեսել։
Լուսնյակ գիշեր էր, երկինքն անամպ։ Փչում էր գիշերվա հովը։ Դիլան դային պառկեց դեզի գլխին, նոր հարած խոտերի վրա ու քունը չտարավ։
Հազարավոր չորացած ծաղիկներ էին բուրում խոտի խուրձերի միջից և լուսնյակ գիշերով նրան այնպես էր թվում, ասես այդ նույն դեզի վրա պառկել է Սոնան և խուրձերի մեջ թողել լաջվարդի բույրը։
Լուսաբացին հալվեցին աստղերը, գիշերվա լազուրը գունատվեց։ Երբ ծաղիկներն արթնացան գիշերվա նիրհից և ցողը շողշողուն կաթիլներ շարեց նարնջագույն քարերի վրա, արևի առաջին շողերի հետ, գյուղի դիմաց, դեղնած արտերում, զարթնեց կաքավը.
― Կա՛խ-կղա, շա՛խ-կղա…
Լսվում էր կաքավի թավ երգը։ Ավելի վերև, անտառի խորքից, կանչում էր միրհավը։
Դիլան դային վեր կացավ, ուսը գցեց կայծքարով հրացանը և երեսը դարձրեց դեպի սարալանջի անտառը, որտեղից կանչում էր միրհավը։
Սիրտ չուներ իջնելու այգին, տեսնելու հնձանը։
Քայլում էր Դիլան դային շաղոտ խոտերի միջով, հնձած արտերն էր կոխ տալիս, ոսկեգույն ծղոտները, և գլուխը կախ բարձրանում դեպի անտառը` արահետի կեռմաններով և թփերի միջով։
Ահա ճամփի եզրին` մասրենու պառավ թուփը, նրա մոտ տափակ քարը, որի վրա հովիվներն այժմ էլ աղ են ցանում ոչխարի համար… Խուրձ էին կրում միասին` ինքը, Սոնան։ Արևը խանձել էր աղջկա երեսը, ոսկեդեղձան հյուսերի ծայրը։ Դեղին ծղնոտի փշրանքներ կային մազերի արանքում։
Կալից ձիերը քաշում էին, հասնում այդ քարին, և ձիերը կանգնեցնում։ Ինքը բարձրացնում էր Սոնային ձիու վրա, հետո իր ձին նստում և գնում արտերը խուրձի։
Մի անգամ էլ Սոնան խնդրեց, որ միասին նստեն։ Ու մի ձին հետևից քաշեցին։ Առջևը Սոնան էր նստել, հետևում` ինքը։ Մի ձեռով սանձն էր պահում, մյուսով գրկել էր նրա բարակ մարմինը։ Աղջկա ծամերը քսվում էին նրա երեսին։
Իսկ մյուս առավոտը, երբ այդ քարին հասան, և ինքը առաջարկեց նորից միասին մի ձի նստեն, Սոնան հայտնեց, որ մայրը հանդիմանել է իրեն և խստիվ պատվիրել առանձին նստելու։
― Ինչո՞ւ։
― Ամոթ է,― ասաց աղջիկը արդար ժպիտով։
Դիլան դային մոտեցավ մի դեզի, ձեռքը կոխեց խուրձերի մեջ և տաքություն զգաց։ Կեծացել[3] էին խուրձերը, գիշերվա խոնավությունից հասկերը տմկել[4]
էին։
Երբ ծանոթ արտին հասավ, հենվեց կայծքարով հրացանին, միտք արեց։ Սոնան այստեղ մի ամառ քաղհան էր անում, կռանում էր ցորենների վրա, մատները փուշ էին մտնում։ Սոնան հնձվորի համար հաց էր բերում, քրտնում էր արևի տակ և քրտինքից շապիկը փակչում էր լանջին։
Լինե՜ր, այնպես լիներ, որ ինքը հնձվոր լիներ, նրանց արտը հնձեր, Սոնան հաց բերեր իրեն, շապիկը քրտներ և քրտնած նստեր կողքին։
Ետ նայեց Դիլան դային, եկած ճանապարհին նայեց։ Մարդ չկար. աշնան մերկ դաշտերն էին։ Ու միայն մասրենու կարմիր թփերն էին, և փայլուն մասուրները դեղնած տերևների արանքում։
Հանկարծ մի թփի հետևից լսվեց կաքավի ձայնը.
― Կա՛խ-կղա, շա՛խ-կղա…
Լինե՛ր, այնպես լիներ., որ ինքը հնձվոր լիներ, նրանց արտը հնձած արտում կաքավները հավաքում էին ընկած հատիկները, կտցահարում թափված հասկերը։ Մեկը չէր, շատ էին։ Ցատկոտում էին, օրորում գեր մարմինները։ Գարնան երկու ճուտեր մի հասկի համար կռվում են` կտուց կտուցի։
Դիլան դային չոքեց, նշան բռնեց։ Մի գեր կաքավ սպիտակ վիզը ձգեց, սկսեց չորս կողմը նայել։ Մյուսները լռեցին, տապ արին[5] ծղոտների մեջ։
Քամին խշխշացրեց թփերը, ինչպես Սոնան սիմինդրի երկար ցողունները… Ու խշշոցը կաքավներին հասավ թե չէ, իսկույն փռռալով մի քանի հանգույց արին օդում, իջան արև առած արտերի վրա։
Ճանապարհը շարունակեց։ Քանի գնում, թփերն ավելի էին շատանում, արտերի մեջ երևում էին հատուկենտ կաղնիներ` ծռված, կռացած, կայծակի խառնված։ Ասես պահապաններ էին կանգնել անտառի և արտերի սահմանում։
Արահետը բարակում էր։ Վերջին արտերն էր կոխ տալիս։ Անտառից հովը փչեց նրա դեմքին, ռունգերն ագահորեն ծծեցին անտառի խոնավ ու զով օդը։
***
Անտառը ծանոթ էր նրան, գիտեր, թե որտեղ է սիրում բույն դնել ու կանչել միրհավը, մթին անտառների ոսկեփետուր թռչունը։
Անտառի մեջ մամռոտ ժայռեր կային, արջաբներ[6], քամուց ընկած դարավոր կաղնիներ, որոնց վրա սունկերը շատ էին ընկել։ Ծառերի կիսաչոր ճղները մամռոտել էին և կիսախավարի մեջ կարծես հետին որտքերի վրա բրդոտ արջեր էին կանգնած։
Ժայռերին չհասած` դիմացից լսվեց հրացանի պայթյուն։
Աղմուկից դրնգաց անտառը, դեղին տերևների ցողի խոշոր կաթիլները մետաղե ծանրությամբ ընկան խազալի[7] վրա։ Մթնկա խորշում թպրտաց գիշերահավը։
Ո՞վ պիտի լիներ։ Կայծքարով հրացանի ձայն չէր։ Իսկ գյուղում ուրիշ բերդան չկար։
― Տեսնես ո՞վ է որս անում,― մտածեց նա։
Տերևները խշշացին։ Դիլան դային տապ արավ, պահվեց քարի հետևը։ Միրհավն էր. հանգիստ քուջուջ անելով փոխում էր արնագույն տոտիկները և կտուցով քրքրում լորենու փափուկ տերևները։
Դիլան դային թաքստոցից գլուխը հանեց նշանի, հրացանի փողը երկարեց քարի վրա։ Բայց հանկարծ թռավ միրհավը, հետքից մի ուրիշը, ապա երրորդը, չորրորդը…
Զգույշ է միրհավը, դժվար է նրան խփել։ Երբեմն այնքան մոտ է գալիս, ահա ուզում ես կրակել, բայց մի թեթև խշշոցից, նույնիսկ որսորդի խոր շնչառությունից, բացում է թևերը, թռչում է գնդակից արագ, ծղրտում, պտույտներ անում թանձր սաղարթի վրա և անձայն իջնում մի ուրիշ տեղ։ Զգույշ է միրհավը, քուջուջ անելիս ձգում է վիզը, աջ ու ձախ կռանում և ապա նորից երկարում վիզը, չորս կողմը նայում։
Դիլան դային թաքստոցից դուրս եկավ, ճանապարհը շարունակեց։ Արդեն անտառի խորքն էր. տեղ-տեղ ծառերն անանց պատնեշ էին կազմել։ Տերևները հարյուրավոր տարիներ թափվել էին իրար վրա, արևերես չէին տեսել ու չէին փնտրել։ Ծառերի բները թաղվել էին տերևների կույտի մեջ և ճյուղերը թխսամոր թևերի նման փռել ստվերում կապույտ սունկերի վրա։
Դիլան դային կոխ էր տալիս չորացած տերևները, թաղվում, ինչպես հարդի շեղջի մեջ, սայթաքում և ճղներից բռնելով ճանապարհը շարունակում։
Հասավ աղբյուրը, կռացավ կուշտ ջուր խմեց։ Քիչ հետո իջավ լորենիների ձորը։
Ներքև, քարերի վրա, այնքան շատ միրհավ կար… Արևը տաքացրել էր մամռոտ քարերը, ոսկեփետուր միրհավը, թևերին սև պուտեր, թռչում էր քարից քար, կանչում, կտցահարում հարևանին, էգի շուրջը պտույտներ անում։։
Նշան բռնեց։ Երբ քարը կայծ տվավ և կայծից բռնկվեց վառոդը, հրացանի փողից բոց ու մուխ ելավ, ձորերը որոտացին ահավոր արձագանքով, ձորից թռան միրհավները` թևերը լայն, փափուկ բմբուլով, թևերը փռած աշնան արևի ոսկե շողերի տակ։
Միայն մեկը թփրտաց, մամռոտ քարից վայր ընկավ թփուտների մեջ։
Դիլան դային վազեց և վազելիս նկատեց, որ մի սպիտակ շուն լեզու հանած, ցատկեց թփուտների կողմը։
Որսկան շան շունչն ու Դիլան դայու ձեռները միասին ձգվեցին դեպի արնոտ միրհավը։
Նրա մատները դիպան դեղին բմբուլներին, բայց վիրավոր միրհավը հանկարծ թևին տվեց, թռավ վեր։ Երկու փետուր օրորվելով վայր ընկան, աշնան դեղին տերևների նման։
Դիլան դային ափսոսանքով նայում էր արնոտ միրհավի ետևից, երբ հանկարծ, շատ մոտիկ, լսվեց ոտնաձայն։ Ետ նայեց, աչքերը զարմանքից լայնացան և հրացանը բնազդմամբ ձեռքից վայր սահեց ծառի հետևը։
Անտառապահն էր, աչքերը` կաս-կարմիր ածուխ…
Մոտեցավ, բղավեց և մինչև ուշքի կգար, նրա մտրակը օդը ճեղքելով չախեց Դիլան դայու ուսը, մինչև թիակների ոսկորը մրմուռը ծակեց, ինչպես եղինջի հարվածը բաց մսերը վրա։
Անտառապահը հարվածում էր նրան և զայրանում, որ Դիլան դային փախցրել էր նրա միրհավը։
Անտառապահի որսկան շունը մեկ նայում էր տիրոջը, մեկ` Դիլան դայուն, մռռում էր, պոչը գետնով տալիս, մեկ բերանը բաց` հուզմունքից հորանջում, մեկ էլ անհանգիստ հոտոտում թփերը, որտեղ քիչ առաջ թպտում էր արնոտ միրհավը։
Անակնկալ հանդիպումը նրան շշմեցրեց… Նրանք արդեն հեռացել էին, երբ Դիլան դային ուշքի եկավ, նայեց նրանց ետևից, մտաբերեց շան կարմիր երախը…
Դիլան դային նստեց քարի վրա։ Ցավից նրա դեմքը կծկվում էր։ Մեջքը կարծես շիկացած շամփուրներով խաշել էին, աչքի տակը հարվածից տաքացել էր։ Երկար միտք արեց Դիլան դային, աչքը միրհավի փետուրներին։ Մի անհուն
դառնություն
և
կսկիծ
ավերեվ
նրա
չքնաղ
օրը։
…Արևը խաղում էր մայրամուտի ամպերի հետ։ Անտառում լռություն էր։ Միրհավը թռել էր հեռու… Մամռոտ քարի վրա երկու փետուր էր ընկած, դեղնագույն-սև պուտերով, իսկ թփի չոր ճյուղերին` արյան կաթիլներ։
Դիլան դային ձորով իջավ ներքև։
Երբեմն երազ էր թվում միրհավը, բայց մտրակի տեղերը մրմնջում էին, աչքի տակ ցավ էր զգում, ոտքերը դողում էին։
Սեղմել էր հրացանի տաք փողը, ինչպես միրհավի մարմինը, որին միայն մեկ վայրկյան շոշափեց և մատների ծայրով զգաց, որ բմբուլը փափուկ է։ Միրհավի մարմինը` տաք բմբուլ, ինչպես Սոնայի մարմինը լաջվարդ շապիկի մեջ։
Տուն չգնաց։ Քարքարոտ արահետով իջավ այգին։ Ճռնչաց հնձանի դռնակը, ներս մտավ, մեկնվեց քարե հատակի վրա։
Երբ առավոտյան արևի շողքը հնձանի դռնակի ճեղքով փայլեց ներսում, Դիլան դային զարթնեց, տրորեց աչքերը և աչքի տակ ցավ զգաց։ Ուռուցքը չէր անցել։
Այդ օրը նա քարե տաշտում ավելի զայրացած էր ճմլում սև խաղողը և չէր զգում, թե ինչպես քրտինքը գլորվում էր ճակատից, կաթում պղտոր գինու մեջ…
***
Աշուն էր, պայծառ աշուն…
Հնձանի առաջ նստել էր Դիլան դային, գլուխը խոնարհել կրծքին ու միտք էր անում արևի տակ` անցած-գնացած օրերի մասին։
Այդ աշնան հանջորդ ամառը Սոնան մեռավ երեխայի վրա և լաց լացին նրա մայրը, ամուսինը, բարեկամները։ Ուրիշ աղջիկ
գնաց
նրա
տեղը,
Դիլան
դային
էլ
կին
առավ,
բայց
հիշողության
մեջ
հավիտյան
անջինջ
մնաց
Սոնան,
հնձանը,
լաջվարդ
շապիկը,
արծաթե
սուրմաները։
Դիմացի բլրակի լանջին գերեզմանատունն է։ Սոնայի գերեզմանաքարի վրա մամուռ
կա,
գրերը
վաղուց
լցվել
են
հողով,
քարը
թեքվել
է
մի
կողմի
վրա
և
թաղվել
հողի
մեջ։
Սոնային լաջվարդ շապիկով թաղեցին։ Արդեն վաղուց փտել է նրա լաջվարդն էլ, ոսկե մամուռի նման մարմինն էլ…
Քանի աշուն էր անցել այն օրից, համարք[8] չունի։ Գիտի, որ ինքը զառամել է արդեն, քայլելիս հենվում է փայտին, աչքը չի տարբերում աշնան անտառի գույները, ականջը սուր չէ մանրիկ ոտնաձայն լսելու։
Հնձանի առաջ խոխոջալով հոսում էր առվակը, գիշեր-ցերեկ ջուրն աղմկում էր, ջրի անվախճան և անքննելի զրույցն անում մամուռներին, քարերին…
Դիլան դային առվակի կողմը նայեց, ժպտաց։ Նրա հիշողության խավար անդնդում բոցկլտաց այն օրը, ինչպես միայնակ աստղը մթին երկնքում։ Այն օրը, երբ Սոնան սրունքները կախել էր առվակի վրա և ծիծաղում էր…
Ապա միտքը սահեց, արահետով անցավ դեպի անտառը։
Միրհավ կար անտառում, թռավ արնակոլոլ, երկու փետուր թողեց փափուկ մամուռների վրա։ Միրհավի պես էր Սոնան, աչքերը խաղողի սև հատիկներ,― տարիներ առաջ, մի արևոտ աշնան, երբ իր ջլուտ ոտները պղնձաքարի ծանրությամբ ճմլում էին խաղողը և անապակ գինին շիթ առ շիթ ծորում էր մատների արանքով…
Միրհավի պես թռավ Սոնան, հետքից թողեց տխրություն և դառնաթախիծ հուշեր։
… Դիլան դային վեր կացավ, ետ քաշեց հնձանի դուռը, երկաթե փակն ամրացրեց, մինչև մյուս գարուն։ Ապա կռացավ, դժվարությամբ շալակեց չորացած
ոստերի
և
ցողունների
կապը
և
հոգնած
ոտքերը
ծերունու
հուշիկ
քայլերով
փոխեց
դեպի
այգու
դուռը։
Այգում էլ ոչ ոք չմնաց։
Միայն իրիկվա հովից խշշում էին սիմինդրի կոշտացած ցողունները. չորացած տերևներն անհանգիստ խմբվում էին այս ու այն անկյունում, թպրտում հուսահատ և անմռունչ պառկում սև գուբի մեջ։
Комментариев нет:
Отправить комментарий