Ճամփորդություն դեպի Գեղարոտ






Սեպտեմբերի քսանիից քսանմեկը <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում բարձրունքների հաղթահարման օրեր են հայտարարված: Տարբեր խմբեր, տարբեր բարձրունքներ: Խմբերից մեկում ներգրավված էի նաև ես: Մեր նպատակակետըԳեղարոտի ջրվեժն էր:
Այս շաբաթ`սեպտեմբերի քսանին, մեր պատանի արշավականների խումբը սկսեց իր ճանապարհը: Ցուրտ օր էր, անձրևոտ, բայց ոչինչ մե չխանգարեց հետաքրքիր և ուրախ օր ունենալու համար: Իրար օգնելով,կատակելով ու երգելով հասանք տեղ: Ահա և Գեղարոտի ջրվեժը…
Գեղարոտ գետը սկիզբ է առնում Արագածի արևելյան լանջից` 3600 մ բարձրությունից: Երկարությունը 25 կմ է: Գտնվում է Արագածոտնի մարզում, Քասաղի աջ վտակն է:Գետահովիտը V-աձև է և կիրճանման, ստորին հոսանքում լայնանում է: Սնումը հիմնականում հալոցքային է, վարարումը` մայիս-հունիսին: Ձմռանը սառցակալում է: Ակունքից քիչ ներքև` ծովի մակարդակից 3000 մ բարձրության վրա առաջացնում է այս հիասքանչ ջրվեժը: Ջրվեժի բարձրությունը մոտ 16 մետր է (աչքաչափով, պաշտոնական տվյալներ չկան): Արտաքինից շատ նման է Թռչկանի ջրվեժին: Ընդգրկված է ՀՀ բնության ջրագրական հուշարձանների ցանկում:



Комментариев нет:
Отправить комментарий