Լեզվի սայթաքման տեսությունը
111 տարի անց
գիտականորեն ապացուցվել
է Զիգմունդ
Ֆրեյդի լեզվի
սայթաքման տեսությունը:
Նոր ուսումնասիրությունը բացահայտել
է, թե
ինչպես այն
թեորիան, որը
կազմում է
հոգեվերլուծության հիմքի
մի մասը,
կապված է
անհանգստության խանգարումներ
ու ֆոբիաներ
ունեցող մարդկանց
գիտակից ախտանշանների
հետ:
Տարիներ շարունակ մարդիկ
այնպիսի սխալները,
ինչպիսին են,
օրինակ, զուգըներոջը
սխալ անունով
կոչելը, անվանել
են «ֆրեյդյան
լեզվի սայթաքում»:
Ենթադրվում է,
որ նման
սխալների պատճառը
հիմնականում ենթագիտակցական մտքերը
կամ զգացմունքներն են,
որոնք մարդկանց
գործողությունների պատճառ
են հանդիսանում:
Ֆրեյդի տեսության համաձայն՝
գիտակից միտքը
պարունակում է
այն ամենը,
ինչի մասին
մարդիկ տեղյակ
են: Ենթագիտակցականը զգացմունքներն են,
մտքերը, հիշողությունները, որոնց
մասին մարդիկ
անտեղյակ են:
Հաճախ դրանք
տհաճ են
կամ անընդունելի,
ինչպես ցավը,
անհանգստությունը, և
այդ պատճառով
դրանք ճնշվում
են:
Բայց ենթագիտակցականը շարունակում
է ազդել
մեր գործողությունների վրա,
չնայած մենք
չգիտենք դրա
ազդեցության մասին:
Ֆրեյդն ասում
էր, որ
այդ դեպքում
բախում է
տեղի ունենում
գիտակցականի ու
ենթագիտակցականի միջև:
Հետազոտողներն ապացուցելու համար
այս տեսությունն
ուսումնասիրություն են
կատարել անհանգստության հետ
կապված խանգարումներ
ունեցող 11 մարդկանց
շրջանում՝ տեսնելու
համար, թե
ինչպես ենթագիտակցական բախումներն
անկարող են
անհանգստության պատճառ
դառնալ:
Комментариев нет:
Отправить комментарий