Միտոզ
Բազմաբջիջ օրգանիզմներում բջիջներն ունեն որոշակի կառուցվածք
և կատարում են որոշակի գործառույթ: Բջիջների կյանքի տևողությունը նույնը չէ:
Մահացած բջիջները փոխարինվում են նորերով: Նոր բջիջներն առաջանում
են բջիջների բաժանման՝ միտոզի ճանապարհով:
Բաժանման ճանապարհով բջջի առաջացումից մինչև մահը կամ հաջորդ
բաժանումն ընկած ժամանակահատվածը բջջի կենսական ցիկլն է:
Միտոզն ավարտելուց հետո բջիջը նախապատրաստվում է հաջորդ բաժանմանը՝
ինտերֆազին: Ինտերֆազը բջջի մեկ բաժանումից մինչև
մյուսն ընկած ժամանակահատվածն է: Տարբերվում են ինտերծազի երեք շրջան՝ G1,
S, G2:
G1
փուլում սինթեզվում են ՌՆԹ, ԱԵՖ, սպիտակուցներ: S փուլում ԴՆԹ-ն մոլեկուլի շղթաները հեռանում
են միմյանցից, և դրանցից յուրաքանչյուրի վրա կոմպլեմենտարության սկզբունքով կազմավորվում
է ԴՆԹ-ի համապատասխան շղթան, ԴՆԹ-ն կրկնապատկվում է: G2 փուլում շարունակվում է սպիտակուցների սինթեզը,
կրկնապատկվում են ցենտրիոլները, կուտակվում է ԱԵՖ:
Կորիզավոր բջիջների
մեծ մասը բաժանվում է միտոզով: Միտոզը բջջիջներ բաժանման անուղղակի եղանակ է: Տարբերվում
են միտոզի 4 փուլ՝ պրոֆազ, մետաֆազ, անաֆազ և թելոֆազ:
Պրոֆազ. Քրոմոսոմները պուրվում են, կարճանոում, հաստանում: Դառնում
եմ տեսանելի: ԴՆԹ-ից ինֆորմացիայի արտագրման դադարում: Քրոմոսոմների չափը, ձևը, կառուցվածքը
կարելի է որոշել: Քրոմոսոմները ունեն սեղմվածքներ, որոնք կոչվում են ցենտրոմերներ:
Դրանք բաժանում են ԴՆԹ-ն մի քանի մասի: Ցենտրոմերներին հետագայում կմիանան բաժանման
իլիկի թելիկները: Յուրաքանչյուր քրոմոսոմ բաղկացած է ԴՆԹ-ի երկու թելիկներից՝ քրոմատիդներ
կամ դուստր քրոմոսոմներ: Ցենտրոմերները, որոնք երկուսն են իրարից հեռանում են տարբեր
բևեռներ: Գոյանում է բաժանման իլիկը: Պրոֆազի վերջում կորիզաթաղանթը ճեղքվում է: Քրոմոսոմներըն
ազատ դասավորվում են ցիտոպլազմայի մեջ: Դրանից հետո կորիզակները անհետանում են:
Մետաֆազ. Ավարտվում է բաժանման իլիկի ձևավորումը, քրոմոսոմները դասավորվում
են իլիկի հասարակածային հարթության վրա՝ առաջացնելով մետաֆազային թիթեղ:Յուրաքանչյութ
քրոմոսոմին կպչում է բաժանման իլիկի թելիկներից մեկը: Սկսվում է քրոմոսոմի քրոմատիդների
հեռացումը դեպի բջջի բևեռներ:
Անաֆազ. Քրոմոսոմների շարժը դեպի բևեռներ իրականցվում է բաժանման
իլիկի թելիկների կրճատման շնորհիվ: Քրոմոսմների շարժման ընթացքում օգտագործվում է ԱԵՖ-ի
էներգիան:
Թելոֆազ. Վերջին փուլն է: Քրոմոսոմները մոտենում են բջջի բևեռներին,
ապապարուրվում են, ստանում թելիկների տեսք և միահյուսվում: Գոյանում է կորիզաթաղանթ,
վերակագնվում են կորիզակները:Տեղի է ունենում ցիտեկինեզ՝ ցիտոպլազմայի բաժանում:Եվ
վերջապես դուստր բջիջները անջատվելով իրարից դառնում են ինքնուրույն:
Комментариев нет:
Отправить комментарий