Հումանիստական հոգեբանության հայտնի
ներկայացուցիչներից
մեկը՝
Հարոլդ
Մասլոուն
ծնվել
է
1908 թվականի
ապրիլի
1-ին
Բրուքլինում
(Նյու
Յորք):
Նրա
ծնողները
Ռուսական
կայսրությունում
բնակվող
հրեաներ
էին,
ովքեր
20-րդ
դարի
սկզբին
հազարավոր
հրեաների
նման
ստիպված
լքեցին
Ռուսաստանը
և
բնակություն
հաստատեցին
ԱՄՆ-ում:
Նա 7 երեխաներից ամենամեծն էր: Մասլոուն ամաչկոտ էր, չշփվող և ընկերներ գրեթե չուներ: Նա վատ հարաբերությունների մեջ էր իր մոր հետ, որից երբեք մայրական քնքշանք չէր ստացել: Մասլոուն գրում է, որ երբեք չի մոռանա, թե ինչպես իր մայրը պատին հարվածելով ջարդեց իր երկու կատուների գլուխները: Նա այդպես էլ չներեց իր մորը և նույնիսկ թաղմանը չներկայացավ: Հորը նա հիշում էր որպես մի մարդու, ով սիրում էր կանանց, վիճաբանություններ և ալկոհոլ: Ավելին` հայրը շատ բացասական ազդեցություն է ունեցել նրա ինքնագնահատականի
վրա` անընդհատ կրկնելով, որ իր որդին հիմար է և տգեղ: Հետագայում Մասլոուն ներում է հորը և խոսում է նրա մասին սիրով:
Մասլուի հարաբերությունները ծնողների, հատկապես մոր հետ, աչքի չէին
ընկնում մտերմությամբ և սիրով: Մասլոուի կարծիքով՝ ինքը միայնակ ու դժբախտ է եղել իր մանկության գրեթե
ամբողջ ընթացքում: «Զարմանալի է, որ, ունենալով այդպիսի մանկություն, ես չեմ հիվանդացել պսիխոզով: Ես փոքր տղա էի ոչ հրեաների շրջապատում: Դա ինչ-որ չափով
հիշեցնում է այնպիսի իրավիճակ, երբ առաջին սևամորթ երեխան գնում է սպիտակամորթների համար
նախատեսված դպրոց: Ես միայնակ էի ու դժբախտ: Ես մեծացել եմ գրադարաններում, գրքերի մեջ, առանց ընկերների»,-պատմել է Մասլոուն:
Նա միջնակարգ կրթությունը ստացել է Նյու Յորքի անվճար դպրոցներում: 18 տարեկանում Մասլոուն
հոր
խորհրդով
ընդունվում
է
իրավաբանական
քոլեջ:
Սակայն
արագ
հասկանում
է,
որ
իրավաբանությունը
իրեն
չի
հետաքրքրում:
1928թ.
Մասլոուն
ամուսնանում
է
Բերտա
Գուդմանի
հետ,
ում
նա
սիրում
էր
դեռ
դպրոցական
տարիքից:
Կնոջ
հետ
տեղափոխվում
է
Վիսկոնսին
նահանգ
և
ուսումը
շարունակում
տեղի
Մեդիսոնյան
համալսարանում:
Այստեղ Մասլոուն 1930թ. ստանում
է
հոգեբանության
բակալավրի,
1931թ.՝ մագիստրոսի,
իսկ
1934թ.-ին՝ դոկտորի
աստիճան:
Վիսկոնսինում
ուսանելու
տարիներին
նա
աշխատում
էր
իր
գիտական
ղեկավար
Հ.
Հարլոուի
հետ,
ով
այդ
ժամանակ
զբաղվում
էր
մակակների
վարքի
ուսումնասիրությամբ:
Դոկտորական կոչում ստանալուց հետո նա վերադառնում է Նյու Յորք, որպեսզի աշխատի Կոլումբյան համալսարանում հայտնի տեսաբան
Է.
Լ.
Թորնդայքի
հետ:
Այնուհետև
տեղափոխվում
է
Բրուքլինյան
համալսարան,
որտեղ
շարունակում
է
աշխատել
հաջորդ
14 տարիների
ընթացքում:
Այստեղ
նա
ծանոթանում
է
Է.
Ֆրոմի,
Ա.
Ադլերի,
Կ.
Հորնիի,
Ռ.
Բենեդիկտի
, Մ.
Վերտգեյմերի
հետ:
Վերջիններիս հետ ոչ պաշտոնական զրույցների ազդեցության տակ Մասլոուն սկսում է զբաղվել հոգեպես առողջ մարդկանց ուսումնասիրմամբ /իսկ Մ. Վերտգեյմերին
և
Ռ.
Բենեդիկտին
համարում
էր
հոգեպես
առողջ
հազվագյուտ
կերպարներ,
որոնցում
արտացոլվում
էին
մարդկային
էության
ամենալավ
կողմերը/:
1951թ. Մասլոուն նշանակվում է Բրանդեիս համալսարանի հոգեբանության ամբիոնի վարիչ,
և
մնում
այդ
պաշտոնին
մինչև
1961 թվականը:
1969թ.-ին նա տեղափոխվում
է
Կալիֆորնիա
և
սկսում
աշխատել
Ու.Պ.Լոգլինի
բարեգործական
ֆոնդում:
Մասլոուի առաջին գիտական հոդվածը, որը զետեղված էր Ռ.Ստագների անձի հոգեբանություն գրքում, լուս է տեսել
1937թ.:
Մասլոուի առաջին նշանակալի աշխատանքը, որն այժմ էլ իր պատվավոր տեղն ունի համաշխարհային հոգեբանական գրականության
գանձարանում,
եղել
է
«Դրդապատճառ
և
անձ»
աշխատությունը,
որը
լույս
է
տեսել
1954թ.:
Այս
աշխատության
մեջ
Մասլոուն
ներկայացրել
է
իր
տեսության
առանցքային
գաղափարներից
մեկը`
պահանջմունքների
հիերարխիկ
համակարգը,
որը
ներկայացնում
էր
բուրգի
տեսքով:
Մասլոուի գրքերի մեծ մասը գրվել են նրա կյանքի վերջին տասը տարիներին: Դրանք են «Կրոն, արժեքներ և բարձրագույն ապրումներ», «Դրդապատճառ և անձ»,
«Էուպսիխեա.
Օրագիր»,
«Մարդու
զարգացման
հետագա
սահմանները»
և
այլն:
Մասլոուն եղել է մի շարք հասարակական կազմակերպությունների պատվավոր
անդամ:
Ամերիկյան
հոգեբանական
ասոցիացիայի
կազմում
նա
եղել
է
անձի
և
սոցիալական
հոգեբանության
բաժնի
ղեկավար:
Մասլոուն
Հումանիստական
հոգեբանության
ամսագրի(Journal
of Humanistic Psychology) և Տրանսպերսոնալ հոգեբանության ամսագրի
հիմադիր-խմբագիրն
է
եղել
(Journal of Transpersonal Psychology), ինչպես նաև խորհրդատու խմբագիր՝ մի շարք այլ ամսագրերի համար: Մեծ և նշանակալի է Մասլոուի ավանդը հոգեբանական մտքի զարգացման գործում: Ա.Մասլոուն մահացել է 1970թ.-ի հունիսի 8-ին՝ սրտի նոպայից:
Комментариев нет:
Отправить комментарий