Հետհաշվարկը մեկնարկած է: Մնաց ընդամենը 16 օր և ես կավարտեմ 11-րդ դասարանը: Հարցնում եք լավն էր այս տարին, թե`ոչ: Պատասխանեմ: Անցած տարի թեև առաջին տարին էի այս դպրոցում, բայց ամեն բան ավելի լավ էր, հետաքրքիր: Բայց դե միակ մեղավորը ես եմ: Սեպտեմբերը սկսվեց մի քիչ տխուր(մոտ ընկերուհիներիցս մեկը դեռ հանգստանում էր): Հոկտեմբերը շարունակվեց նույն երանգով (ինչ ասեմ տաքարյուն եմ, հաճախ լեզվիս համար պատասխանատու չեմ): Նոյեմբեր: Դեկտեմբեր: Հունվար ու փետրվար ամիսները միանման սարսափելի էին (ամենա-ամենաս գնաց ԱՄՆ երկու ամսով): Մարտն ու ապրիլը սովորական ամիսներ էին: Ոչ մի արտասովոր դեպք: Եվ վերջապես մայիս: Մայիսի 1, մայիսի 2,......., մայիսի 6: Հիմա նստած համակարգչի առաջ դասակարգում են այն բոլոր դեպքերը, որոնք եղել են: Մի քիչ շատ բամբասեցի ինձանից, անցնեմ նրան ինչի համար իրականում նստեցի համակարգչի առաջ` կրթական ձեռքբերումներին: Այստեղ արդեն բողոքել չեմ կարող: Մասնագիտական առարկաներիս տիրապետում եմ անխոս շատ ավելի լավ քան երբևէ(գլուխ գովալ չլինի , բայց փաստորեն բավականին ընդունակ եմ): Իմ այս տարվա մեծ ձեռքբերումներից եմ համարում <<Հրաշքով լի կյանք>> նախագծին մասնակցելը, որի ընթացքում շատ-շատ նոր բաներ հասկացա: Դե ճամփորդությունների մասին էլ չխոսեմ: Որ ավարտեմ գնամ, ոնց եմ ապրելու առանց դրանց, անգամ չեմ ուզում պատկերացնել:
Բայց դե ինչ էլ արած լինեմ, ինչ էլ սովորած լինեմ, առաջնային դասում եմ այն մեծ շրջապատը, որ ստեղծվեց այս տարի, ու որից ես դեռ շատ բան պիտի սովորեմ: Չե՛մ թողնելու, չե՛մ կորցնելու ու ոչ մեկին չե՛մ մոռանալու:
Եթե ուզում եք ծանոթանալ իմ գործունեությանը, փորփրեք
իմ բլոգը :
Комментариев нет:
Отправить комментарий