суббота, 16 мая 2015 г.

Հարուկի Մուրակամի «Սպիտակ սուտը» վերլուծություն

Ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ կյանքում լինում են դեպքեր, երբ ուղղակի պիտի ստես, ինչքան էլ չուզես, նեղվես, դեմ գնաս քո սկզբունքներին ու մայրիկին տված խոստումին, որ այլևս չես խաբելու, դու դա անում ես: Անում ես նորից ու նորից: Ու ամեն անգամ մտածում ես, որ դե մի փոքր սուտ էր էլի: Սուտ էլ չէր, ընդամենը ամբողջ ճշմարտությունը չասացի: Բայց արդյոք դա ճիշտ է: Իհարկե ոչ: Ստեղծագործությունը կարդալուց հետո իմացա, որ գոյություն ունի <<Սպիտակ սուտ>> արտահայտություն: Այսինքն, երբ դու խաբում ես, ու դրանից ոչ ոք չի տուժում: Այո~, ես արեցի դա: Ես գտա իմ ստերը արդարացնելու ձևը(հուսով եմ հասկացաք` ինչի մասին եմ խոսում):  Սակայն երբեմն սուտը բարին է(հավատացեք լինում են այդպիսի անհասկանալի իրավիճակներ): Ի՞նչ անել այդ դեպքում: Ընտրել բարին, թե` ճիշտը: Շատերը(ես էլ բացառություն չեմ) ընտրում են բարին` զերծ մնալով բարոյախրատական դասընթացներից ու ավելորդ հայացքներից:
Բայց ամեն դեպքում պետք է անել հնարավոր յուրաքանչյուր քայլ, որ չստես: Որովհետև սուտը նման է այն ձնագնդիկին, որը հետո վերածվում է ձնեմարդուկի մի ամբողջական մեծ կտորի(նորից հուսով եմ, որ հասկացաք):



Комментариев нет:

Отправить комментарий