Զգայարաններ
Զգայարանների օգնությամբ մարդն ստանում է տարատեսակ տեղեկություններ շրջակա միջավայրի մասին: Մարդու հիմնական
զգայարանները 5-ն են՝ տեսողության, լսողության, հոտառության, համի և շոշափելիքի: Յուրաքանչյուր զգայարան
ապահովում է միայն որոշակի գրգիռների ընկալումը: Տեսողության զգայարանը
աչքն է, լսողությանը՝ ականջը, հոտառությանը՝ քիթը, համի զգայարանները լեզվի վրա տեղադրված համային ընկալիչներն են, շոշափման զգացողությունն իրականանում է մաշկի միջոցով:
Զգացողության օրգանները հնարավորություն
են տալիս
ընկալել շրջակա
միջավայրի առարկաներն ու տարբերել դրանց
հիմնական բնույթը,
ձևը, գույնը,
ջերմաստիճանը, կոշտությունը, հոտը, համը և
այլն:
Ականջներ
Ականջները լսողության օրգաններն են. դրանց միջոցով ընկալվում են ձայնային ազդանշանները: Կաթնասունների ականջների կառուցվածքը գրեթե միանման է: Չնայած սողունները, երկկենցաղները և թռչունները նույնպես օժտված են գերազանց լսողությամբ, սակայն նրանց լսողության օրգանների կառուցվածքը տարբեր է: Որոշ միջատների լսողության օրգանները տեղադրված են մարմնի կամ վերջույթների վրա:
Լսողության օրգանի տեսանելի մասը կոչվում է արտաքին ականջ կամ ականջախեցի: Այն մաշկով պատված աճառային թիթեղ է, որի միայն ականջաբլթակ կոչվող մասն է աճառազուրկ: Ականջի ձագարաձևության շնորհիվ այն հավաքում է ձայնային ալիքները և արտաքին լսողական անցուղիով դրանք ուղղում անցուղու վերջում գտնվող հատուկ թաղանթի՝ թմբկաթաղանթի վրա: Թմբկաթաղանթի տատանումները հաղորդվում են նրան միացած լսողական 3 փոքրիկ ոսկրիկներին (մուրճ, սալ, ասպանդակ), որոնք սկսում են թրթռալ: Թրթռումների շնորհիվ ներքին ականջի մաս կազմող ականջախխունջում պարունակվող հեղուկը շարժման մեջ է դրվում: Խխունջի մեջ կան մազիկներով պատված զգացող բջիջներ, որոնք գլխուղեղ են ուղարկում ձայնային ազդակներ: Երեվույթների այսպիսի հաջորդականությունը հանգեցնում է այն բանին, որ մարդ կարողանում է լսել տարբեր ձայներ, այդ թվում՝ խոսքը և երաժշտությունը, տարբերել նրանց ուժգնությունը:
Կենդանիների մեծամասնությունն ունի 2 ականջ, որը հնարավորություն է տալիս որոշելու, թե որտեղից է գալիս ձայնը: Ձայնի աղբյուրից հեռու գտնվող ականջում ձայնի ազդեցությունը համեմատաբար թույլ է լսվում: Ամենացածր ձայները, որոնք կարող է մարդը ընկալել, առաջանում են վայրկյանում 20 տատանումից, ամենաբարձրը՝ 20 հզ. տատանումից:
Ներքին ականջը (կոչվում է նաև լաբիրինթոս), բացի լսողությունից, կարևոր դեր է կատարում նաև հավասարակշռության զգացողության մեջ. գլխի դիրքի նույնիսկ չնչին փոփոխության դեպքում ներքին ականջում գտնվող 3 կիսաբոլոր խողովակներում պարունակվող հեղուկում առաջացած շարժումներն ընկալվում են նյարդային բջիջների կողմից, որոնք տեղեկություն են ուղարկում գլխուղեղ: Առանց այդ տեղեկությունն ընկալելու մարդը չի կարող քայլել:
Արտաքին լսողական անցուղին պատված է մաշկով, որն ունի նուրբ մազեր և դեղնադարչնագույն ականջածծումբ արտադրող ճարպագեղձեր: Վերջիններիս արտազատուկն ունի պաշտպանական նշանակություն. այն իր վրա է հավաքում ականջն ընկած մանրէներն ու տարատեսակ կեղտը: Բնական պայմաններում այն չորանալով՝ աստիճանաբար ինքնուրույն դուրս է գալիս: Սակայն ավելցուկը կարող է առաջացնել ականջի ծծմբախցան և փակել լսողական անցուղին:
Աչքեր

Մաշկ

Մաշկի հաստությունը մարմնի տարբեր մասերում տարբեր է. կոպերի վրա այն 1 մմ է, ներբանների վրա՝ մինչև 5 մմ և ավելի: Մաշկը բաղկացած է 2 հիմնական շերտերից. արտաքին շերտը վերնամաշկն է (էպիդերմիս), որը մենք տեսնում ենք, և այն հենց այդպես էլ կոչվում է՝ մաշկ: Վերնամաշկի գույնը պայմանավորված է նրա մեջ պարունակվող մելանին գունակով, որը մաշկը պաշտպանում է արևի ճառագայթներից: Արևի ճառագայթների ազդեցությամբ մելանինի քանակությունն օրգանիզմում ավելանում է, և առաջանում է մաշկի մուգ գունավորում՝ արևայրուք, երբեմն՝ նաև բծեր՝ պեպեններ:
Վերնամաշկի տակ գտնվում է բուն մաշկը (դերմա), որտեղ տեղակայված են արյան անոթները, քրտնագեղձերը, նյարդային վերջույթները և մազապարկերը (ֆոլիկուլներ):
Բուն մաշկի տակ բարակ ճարպաշերտ կա, որը կազմված է փուխր շարակցական հյուսվածքից և հարուստ է արյան անոթներով ու նյարդերով: Ճարպաշերտի մեղմիչ հատկության շնորհիվ օրգանիզմը պաշտպանվում է մեխանիկական վնասվածքներից, թույլ թթուների և հիմքերի ազդեցությունից:
Երբ մենք մրսում ենք, ենթամաշկային մանր մկաններն ու մազանոթները կծկվում են, և մաշկը փշաքաղվում է, վերածվում «սագամաշկի», որի շնորհիվ նվազում է մաշկի ջերմատվությունը:
Մաշկային հիվանդությունների մասին կարող եք կարդալ այստեղ:
Քիթ

Քթի խոռոչի բոլոր պատերը, խեցիներն ու հարքթային ծոցերը պատված են լորձաթաղանթով, որի էպիթելի թարթիչները շարժվում են խոանների ուղղությամբ՝ կլանելով փոշու հատիկները:
Օդում պարունակվող քիմիական նյութերը լուծվում են քթի ներքին մակերևույթի նյարդային վերջույթները ծածկող հեղուկում: Քիմիական ներգործությունն ընկալելով՝ ընկալիչները (ռեցեպտորներ) ազդանշաններ են ուղարկում գլխուղեղ և այդպիսով ապահովում հոտառական զգացողությունը:
Մարդաբանության մեջ, անձի նույնականացման բնագավառում, կարևոր նշանակություն ունի արտաքին քթի ձևի ուսումնասիրությունը:
Լեզու
Միջաձիգ-զոլավոր մկաններից բաղկացած մկանային օրգան է: Նրա ձևի և դիրքի փոփոխությունը մեծ նշանակություն ունի ծամելու և խոսելու գործողության համար, իսկ նրա լորձաթաղանթում գտնվող նյարդային հատուկ վերջավորությունների շնորհիվ լեզուն դառնում է ճաշակելիքի (համի) օրգան: Լեզուն կազմված է գլխավոր մասից կամ մարմնից (corpus linguae), որը դարձած է դեպի ծայրը(apex), և ստորին-հետին մասից կամ արմատից (radix linguae), որի միջոցով լեզուն կպչում է ստորին ծնոտին և կորճոսկրին: Նրա վերին կորը երեսը դարձած է դեպի քիմքին ու ըմպանը և կոչվում է մեջք (dorsum): Դիակից անջատած լեզուն, եթե նախապես չեն պնդացրել ֆիքսող հեղուկում, կորցնում է իր մեջքի կորությունը և դառնում է տափակ: Լեզվի ստորին երեսը (facies infertor linguae) ազատ է միայն իր առջևի մասում, հետին մասը զբաղեցնում են լեզվի մկանները, որոնք կպչում են ստորին ծնոտին, կորճոսկրին և մախաթ ելունին: Կողքերից լեզուն սահմանվում է կողմնային եզրերով (margo laterals):
Լեզվի մեջքը բաժանում են երկու մասի` առաջային, մեծ(մոտ 2/3), բերանային մաս(pars oralis), որը համարյա հորիզոնական դիրք ունի բերանի խոռոչի հատակում, և հետին` ըմպանային մաս(pars pհaryngea), որը գրեթե ուղղաձիգ է և դարձած է դեպի ըմպանը: Լեզվի առաջային և հետին բաժինների սահմանում միջին գծի վրա գտնվում է մի փոսիկ, որը կոչվում է կույր անցք (foramen
cecum linguae): Լեզվի առաջային բաժնի լորձաթաղանթը օժտված է բազմաթիվ պտկիկներով` Լեզվի պտկիկները(papillae
linguales) լինում են հետևյալ ձևերի. Թելանման և կոնձև պտկիկներ(papillae
filiformes et conicae),Սնկաձև պտկիկներ(papillae
fungiformes),Պատնեշավոր(խրամապատ) պտկիկներ(papillae valatea),Թերթաձև պտկիկներ(papillae foliatae): Համազգաց պտկիկներում կան ծայրամասային նյարդային վերջույթներ, որոնք կազմում են համի զգայական համակարգի ընկալիչները: Լեզվի մկաններն առաջացնում են նրա մկանային զանգվածը, որը երկարաձիգ ֆիբրող խտրոցով (septum
linguae) բաժանվում է երկու համաչափ կեսերի: Խտրոցի վերին եզրը չի հասնում մինչև լեզվի մեջքը: Լեզվի մկանները բաժանվում են 2 խմբի`արտաքին, կմախքային մկաններ, որոնք ոսկրերի վրա ունեն ամրացման կետ (punctum fixum) և իրենց կծկումներով փոփոխում են լեզվի դիրքը(m.
genioglossus, m. hyoglossus և m. styloglossus) ներքին մկաններ, որոնք կպած չեն ոսկրերին, տեղավորված են լեզվի հաստության մեջ և փոփոխում են լեզվի ձևը (mm.longitudinales superaior et
inferior. transversus և verticalis):
Комментариев нет:
Отправить комментарий