1. Ի՞նչ դեր ունի ՀՀ-ի համար
Էներգետիկ
համակարգը
Էներգետիկ համակարգը, ըստ իս, ՀՀ-ում ամենակարևորներից է: Ինչպես եք պատկերացնում հայաստանն առանց էներգիայի պաշարի: Ոմանք կարող են(օրինակ իմ ծնողներն ու նրանց հասակակիցները), բայց ես, որպես 21-րդ դարի ներկայացուցիչ, դա անհնար եմ համարում: Ու անգամ սարսափելի: Չէ որ էներգետիկ համակարգը թույլ է տալիս ապրել բարեկեցիկ և
ունենալ լույս և ընդհանրապես էլեկտրաէներգիա:
2. Ի՞նչպես են ՀՀ-ում ստանում էներգիան
ՀՀ-ում կա մեկ ատոմակայան,երկու ՋԷԿ և200-ից ավելի ՀԷԿ-եր որոնց միջոցով ենք ստանում էներգիա:Էներգիայի ստանալու աղբյուրները նավթն ու բնական գազն են ,որոնք բացակայում են ՀՀ-ում:ՀՀ-ում էլեկտրաէներգիայի մոտ 20 տոկոսն արտադրվում է հիդրոէլեկտրակայաններում:Այն բավարարում է ներկա պահանջարկի 40 տոկոսը:Չնայած հիդրոէլեկտրակայանները չեն աղտոտում շրջակա միջավայրը թունավոր նյութերով ,սակայն որոշ դեպքերում դրանք կարող են ոչ ցանկալի աղդեցություն ունենալ բնական միջավայրի վրա:
3. Ի՞նչ ազդեցություն ունի բնության վրա Էներգիայի ստացման պրոցեսը:
Գիտնականները ապացուցել են, որ ժամանակին երկրագնդի կլիման ավելի խոնավ է եղել, քան ներկայումս, ինչը նպաստել է փարթամ ծառային բուսականության գոյության համար: Բուսազանգվածի մնացորդները թաղվել են երկրի ընդերքում և ժամանակի ընթացքում ջերմաստիճանի ու ճնշման ազդեցությամբ վերափոխվել են ածխի: Ածուխը էներգիայի հիմնական աղբյուր է Լեհաստանում, Չեխիայում և Սլովակիայում: Բուլղարիայում արդյունաբերությունը հիմնված է գլխավորապես ածխի վրա:Յուրաքանչյուր 20 րոպեի ընթացքում երկրին հասնող արևային էներգիայի քանակը հավասար է էներգիա սպառող հիմնական երկրիների մեկ տարվա ընթացքում օգտագործած հանածո վառելանյութից ստացված էներգիային: Երկիր հասած էներգիայի մեծ մասը կլանում է Երկրի մակերույթը, փոխանցում է ծովերի, լճերի և գետերի ջրերին, ինչպես նաև բույսերին: Մի փոքր մասը քամիների, ալիքների առաջացման պատճառ է դառնում:
4. Էլեկտրաէներգիան ստանալու այլընտրանքային ինչ հնարավորություն ունի ՀՀ-ն այլընտրանքային էներգիա ստանալու:Ինչպես եք պատկերացնում ՀՀ էներգիայի ապագան:
Էներգիայի այլընտրանքային աղբյուրներ ասելով` հասկանում ենք վերարտադրվող և շրջակա միջավայրի համար անվտանգ էներգիայի աղբյուրները: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արեգակնային էներգիան հսկայական ու անսպառ ռեսուրս է, ինչպես նաև այն հանգամանքը, որ էկոլոգիապես շատ մաքուր է 20–րդ դարի երկրորդ կեսից սկսած մարդիկ սկսեցին մեթոդներ մշակել որպեսզի արեգակնային էնէրգիան փոխակերպեն էլէկտրական էներգիայի:Արևից ստացվող էներգիան վերականգնելի է և մաքուր: Սակայն արևի բացակայությանը գիշերային, երբեմն էլ ցերեկային ժամերին, կախվածությունը տարվա եղանակից խոչընդոտում են նրա արդյունավետ օգտագործումը: Բացի այդ արևի էներգիան լիարժեք օգտագործելու համար անհրաժեշտ է կուտակել, իսկ կուտակելու համար մեծածավալ սարքավորումներ են պահանջվում: Որքան մեծ է կուտաքվելիք էներգիայի պաշարը, այնքան մեծածավալ կուտակիչներ են անհրաժեշտ:Էներգիա ստանալու ավանդական եղանակներից բացի կան նաև այլընտրանքային էներգիայի այլընտրաքային աղբյուրներն են`արևի էներգիան,քամու էներգիան,գեոթերմալ էներգիան,ջրի էներգիան,ալկոհոլային վառելիք կամ կենսազանգվածը,կենսագազի էներգիան,ջէկերը,հէկերը և աէկները:Քանի որ ՀՀ-ում բացակայում է ածուխ,բնական գազ և նավթ վառելիքաէներգետիկ
երեք հիմնական պաշարները անվերջ չեն և նրանց ներմուծելը այլ երկրներից դժվար է և թանկ արժե:Էներգիա ստանալու այլընտրաքային եղանակներից օգտվելու համար անհրաժեշտ է պայմաններ:
5.Ի՞նչպես կարելի է խնայել էներգիան (տանը, դպրոցում և այլուր):
Հասկանալու համար, թե ինչպես խնայենք էներգիան, պետք է իմանանք, թե որ ոլորտներն են ամենաշատը էներգիա ծախսում: Օրինակ` ամենաշատ էներգիա տանող ոլորտներից մեկը դա արդյունաբերությունն է, հատկապես այումին ու պլասմաս արտադրող բնագավառները, այսինքն, եթե մենք քիչ ենք օգտագործում այդ ապրանքները ինքըստինքյան խնայում ենք էներգիա, բացի այդ կարող ենք խնայել նաև մեր միջավայրում. մեկ ավելորդ լամպի անջատում և մենք կխնայենք էներգիա թեկուզ և չնչին չափով:
Комментариев нет:
Отправить комментарий