четверг, 1 января 2015 г.

Էկոլագիա

Նախագիծ



Բնական աղետներ

1.      Ձեր ցանկությամբ ներկայացրեք որեւէ բնական աղետ:


Երկրաշարժերը տեղի են ունենում երկրակեղևի որոշակի զանգվածում կուտակված էներգիայիկտրուկ լիցքաթափման արդյունքում։
Տարբեր ժամանակաշրջաններում երկրաշարժերի առաջացումը բացատրվել է տվյալժամանակներում ընդունված պատկերացումների համաձայն և հիմնականում կապվել էտարատեսակ կենդանիների շարժումների հետ։ Այսպես օրինակ, հին Չինաստանում երկրաշարժերի«մեղավորը» ցուլն էր, Ճապոնիայում՝ ձուկը, Հնդկաստանում՝ խլուրդը և այլն։ Առաջին անգամերկրաշարժերի բացատրությունը երկրի ընդերքում որոնելու վարկածն արտահայտել է հին հույնփիլիսոփա Արիստոտելը։ Նա համարում էր, որ Երկրի վրա առաջացող քամիները ճեղքերի ևքարանձավների միջոցով մտնելով Երկրի ընդերք, այնտեղ առկա կրակի պատճառով ուժեղանում ենև սկսում ճանապարհ որոնել դեպի Երկրի մակերևույթ, հենց դրա ժամանակ էլ տեղի են ունենումերկրաշարժերը։ Այս վարկածը թեև իր մեջ չի պարունակում ոչ մի լուրջ գիտական բացատրություն,սակայն երկար ժամանակ ընդունվել է որպես երկրաշարժերի առաջացման հիմնական վարկած։Դրա շնորհիվ մինչև այժմ էլ մնացել է «սեյսմավտանգ եղանակ» հասկացությունը։

2.      Նշեք տվյալ աղետի առաջացման պատճառները, բացահայտելով մարդկային գործոնի դերը, հնրարվորության դեպքում բերելով օրինակներ:

Երկրաշարժերը ըստ առաջացման բնույթի կարելի է դասակարգել երկու խմբերի.
·         Բնական երկրաշարժեր
·         Տեխնածին երկրաշարժեր
Բնական երկրաշարժերը կապված են տարբեր պրոցեսների հետ։ Հայտնի են տեկտոնականշարժումներով պայմանվորված երկրաշարժեր, հրաբուխների հետ կապված երկրաշարժեր,երկրակեղևում կարստային խոռոչների փլուզման հետևանքով առաջացող երկրաշարժեր և այլն։
Տեխնածին երկրաշարժեր ասելով պետք է հասկանալ այնպիսի երկրաշարժ, որը կապված էմարդկային գործունեության հետ։ Օրինակ ռազմական կամ արդյունաբերական պայթյուններիհետևանքով առաջացող ցնցումները կարող են «տրրիգեր» (շարժիչ ուժ) հանդիսանալ ուժեղերկրաշարժի համար։ Կամ օրինակ մեծ ջրամբարի կառուցումը կարող է հանգեցնել տվյալտարածքում սեյսմիկ ակտիվության բարձրացման։

3.      Ինչ ազդեցություն ունի աղետը բնական միջավայրի վրա:
       Երկրաշարժերի արդյունքում լինում են ավերածություններ, մարդկային                 կորուստներ: Որոշ ժամանակով խախտվում է տվյալ վայրի էկոհամակարգը:

4.      Ինչպես կարելի է պայքարել այդ աղետի դեմ: 
Աղետներից ընդհանարպես խուսափել հնարավոր չէ, քանի որ դրանք բնական երևույթներ են: Սակայն կարելի իջեցնել դրանց հաճախականությունը ձեռնարկելով որոշակի միջոցառումներ:



Комментариев нет:

Отправить комментарий