четверг, 1 января 2015 г.

Էկոլոգիա

Նախագիծ 2
Էկոհամակարգերի հիմնախնդիրները

1. Ձեր կարծիքով որոնք են էկոհամակարգերի կարևորագույն հատկանիշները:Ինչու:
      
   Էկոհամակարգի գլխավոր հատկանիշներն են ինքնակարգավորումը ,   ինքնավերականգնումը, ամբողջականությունը, կայունոթյունը որոնց իմացությունն անհրաժեշտ է բնօգտագործման ու բնապահպանության հարցերի լուծման ժամանակ:
1.         Ինքնավերարտադրողականություն- բավարար սննդի ու էներգիայի պայմաններում օրգանիզմների բազմանալու կարողությունը       
2.         Ամբողջականություն-կենդանի օրգանիզմների փոխկապակցվածությունը միմյանց ու բնական միջավայրին` էներգիայի ու նյութերի փոխանակման հաշվին
3.         Կայունություն- hավասարակշռության պահմանումը արտաքին միջավայրի փոփոխությունների դեպքում` անբարենպաստ պայմաններին դիմակայելու ու այդ պայմաններում վերարտադրողականություն ապահովելու կարողություն
4.         Ինքնակարգավորում-տվյալ բիոգեոցենոզում oրգանիզմների պոպուլյացիայի սեփական թվաքանակը սահմանափակելու կարողություն


2. Ինչպես է ազդում մարդը Ձեզ շրջապատող էկոհամակարգերի կենսագործունեության վրա:
     Մարդու ազդեցությունը շրջակա միջավայրի վրա կարելի է դիտել տարբեր ասպեկտներում` կախված այդ հարցի հետազոտման նպատակներիցՄարդու տնտեսական միջամտության հետևանքով, ձևավորվել են նոր, մինչ այդ գոյություն չունեցող, էկոհամակարգեր` ագրոէկոհամակարգեր: Ագրոէկոհամակարգերի օրինակներ են արհեստականորեն, մարդու միջամտությամբ ստեղծված համալիրները` անասնապահական տարածքներ, բանջարանոցներ, արոտավայրեր, մարգագետիններ և այլնՄարդու միջամտության արդյունքում այս տարածքներում խախտվում են բնական էկոհամակարգերին հատուկ պրոցեսները: Բացի այդ, այստեսակ համակարգերն, անընդունակ լինելով ինքնավերականգնվել ու ինքնակարգավորվել, չեն կարող գոյատևել առանց մարդու միջամտության ու վերահսկողության:
Բայց միայն սրանով չի սահմանափակվում մարդու ազդեցությունը էկոհամակարգերի վրա. այն կարող է լինել նաև խիստ բացասական, քանի որ  կարող է հանգեցնել էկոլոգիական ճգնաժամի:

3.      Ինչ տեղի կունենա էկոհամակարգերի հետ, եթե պակասի էներգիայի, ֆոսֆորի, ածխածնի ու ազոտի հոսքը (յուրաքանչյուր տարբերակը ներկայացնել առանձին):

Ազոտի ու ֆոսֆորի հոսքը էկոհամակարգում

Ազոտը մտնում է սպիտակուցների և նուկլեինաթթուների կազմության մեջ և համարվում անփոխարինելի կենսածին տարր:
Ֆոսֆոր: Մեծ է ֆոսֆորի կենսաբանական ու կենսաքիմիական դերը կենդանի բջջի կանքում: Առանց ֆոսֆորի հնարավոր չի սպիտակուցների սինթեզը: Այն մտնում է ուղեղի, կմախքի հյուսվածքների, խեցիների կազմի մեջ:
Կենսոլորտում ֆոսֆորի շրջանառությունը կապված է կենդանիների ու բույսերի մեջ ընթացող նյութերի փոխանակության հետ: Շրջանառության ընթացքում ֆոսֆորը հիմնականում կուտակվում է լճերում, ծովերում ու գետաբերաններում: Ջրում, ապարների լվացման ու լուծման արդյունքում, անօրգանական ֆոսֆորը մտնում է շրջանառության մեջ: Անցնելով ցամաքային էկոհամակարգ` հող, անօրգանական ֆոսֆորը  կլանվում է բույսերի կողմից և, սննդային շղթայի մասը դառնալով, փոխանցվում է էկոհամակարգի մյուս օրգանիզմներին: Մանրէների ազդեցությանը ենթարկվելով` բույսերի ու կենդանիների մնացորդները փոխակերպվում են անօրգանական ֆոսֆորի: Հետագայում սկսվում է ֆոսֆորի կրկնվող շրջանառությունը: Մակերևութային ջրերի միջոցով անօրգանական ֆոսֆորի մի մասն էլ անցնում է ջրային էկոհամակարգեր` գերհագեցնելով դրանք:
Ֆոսֆորի, ինչպես նաև ազոտի միացությունները, ժամանակակից հողագործության կարևորագույն հանքային պարարտանյութերն են հանդիսանում:
Այսպիսով, ֆոսֆորի ու ազոտի հոսքերի նվազման պատճառով, հնարավոր չի լինի իրականացնել սպիտակուցների սինթեզ: Բացի այդ կխախտվեն դրանց շրջանառությունները էկոհամակարգում:

Էներգիայի հոսքը էկոհամակարգում

Ավտոտրոֆներն իրենցից ներկայացնում են էկոհամակարգի առաջին տրոֆիկական մակարդակը: Հենց ավտոտրոֆներն էլ հանդիսանում են էներգիայի միակ աղբյուրը (կլանում են արևի էներգիան), ինչը անհրաժեշտ է էկոհամակարգերի գոյության ու դրանցում ընթացող գործընթացների համար: Հաջորդ տրոֆիկական մակարդակներն են կոնսումենտներն ու ռեդուցենտները, որոնք օրգանական նյութները բյուրեղային վիճակի են բերում, այսինքն այն ձևի, որը կորղ է յուրացվել ավտոտրոֆների կողմից: Էներգիայի հոսքի նվազումը կարող է հանգեցնել այս շրջապտույտի խախտմանը:

Ածխածնի հոսքն էկոհամակարգում

Ածխածնի շրջանառության գործընթացում կարևոր դեր են խաղում ածխածնի ենթօքսիդը (CO) և երկօքսիդը (CO2): Կենսոլորտում ածխածինն հիմնականում հանդիպում է իր ավելի շարժուն ձևով (CO2): Ածխաթթու գազի միգրացիայի առաջին ճանապարհը ունի մոտավորապես այսպիսի տեսք.ածխաթթու գազը կլանվում է ֆոտոսինթեզի ժամանակ, որի արդյունքում սինթեզվում են բույսերի հյուսվածքները կազմող գլյուկոզն ու  այլ օրգանական նյութեր: Հետագայում վերջիններս առաջացնում են մյուս բոլոր կենդանի օրգանիզմների հյուսվածքները` տեղափոխվելով սննդային շղթաներով: Ցերեկվա ժամերին բույսերը` ֆոտոսինթեզի արդյունքում, կլանում են ածխաթթու գազ, իսկ գիշերը դրա որոշ քանակություն կրկին արտազատվում է մթնոլորտ: Բույսերի ու կենդանիների մահից հետո օրգանական նյութերը հանքայնացվում են, անջատվում է CO2 գազ, որն էլ անցնում է մթնոլորտԷներգետիկ պահանջները բավարարելու համար, օգտագործվում են նավթ, ածուխ, տորֆ, որոնց տեսքով և դարեր առաջ կուտակվել էր ածխածինը: Այժմ դրանց այրման հետևանքով ավարտվում է ածխածնի  շրջանառությունը:

Ածխածնի շրջանառության երկրոդ ուղղությունը կատարվում է ծովային ավազաններում: Ածխաթթու գազը միանում է այլ նյութերի  և կրաքարերի տեսքով կուտակվում ջրային ավազանների հատակին, օգտագարծվում ծովային օրգանիզմների կողմից` վերջիններիս կմախքի կազմավորման գործում: Այնուհետևմահացած օրգանիզմների մնացորդները իջնում են ծովերի ու օվկիանոսների հատակն ու առաջացնում կրաքարի կուտակումներ


Այսպիսով, ածխաթթու գազի մի զգալի մասը դուրս է գալիս ածխածնի ընդհանուր շրջանառությունից: Ածխածնի հոսքի նվազելու հետևանքով, դրա երկու շրջանառություններն էլ կխախտվեն:

Комментариев нет:

Отправить комментарий