Նախագիծ - Իմ մասնագիտական կողմնորոշումը
1.1Ապագա հոգեբան եմ :
1.2 Ընտրել եմ այս մասնագիտությունը, քանի որ իմ կարծիքով առավել
լավ կկարողանամ դրսևվորվել այս ասպարեզում:
1.3 Հոգեբանությունը ինքնին հետաքրքիր որսորմնասիրության առակա
է, յուրահատկությունները առանձնացնել դժվար կլնի, բայց փորձեմ: Առաջին հերթին լինելով
հոգեբան դու կարողանում ես ավելի հեշտ ճանաչել մարդկանց, հասկանալ, վերջապես կարող
ես լավ խորհուրդներ տալ:
1.4 Մասնագիտությունս ընտրել եմ մեծ քրոջս խորհրդով(նա հեգեբան
է), հետագայում ամրապնդել եմ կարծիքս դպրոցում ակումգային գործունեության շնորհիվ:
1.5 Հոգեբանները արտասահմանում մեծ պահանջարկ ունեն: Հայաստանում այն դեռ զարգացող մասնագիտություն է: Հուսամ, որ ամեն բան կստացվի:
1.6 Վերևում նշեցի, որ Հայաստանում հնարավորությունները այդքան էլ մեծ չեն, իսկ արտասահմանում հակառակը: Հաշվի առնելով, որ հնարավորություն ունեմ մեր երկրից դուրս աշխատելու, մասնագիտության արդիականությունը բարձր եմ համարում:
1.7 Իմ ընտրած մասնագիտությունը ոսուցանում են Երևանի պետական համալսարի հոգեբանության և փիլիսոփայության և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հոգեբանության ֆակուլտետներում:
1.8 Երկրորդ մասնագիտություն
ընտրել երբեք չեմ մտածել, երազանքս հոգեբան դառնալն է: Սակայն եթե հնարավորություն,
ժամանակ և ցանկություն լինի սովորելու հաճույքով կսովորեմ Երևանի Մխիթար Հերացու անվանպետական բժշկական համալսարանում: Այդ դեպքում էլ կդառնայի մանկաբույժ:
Комментариев нет:
Отправить комментарий