Ռեյ Բրեդբերի
Գիտական ֆանտաստիկայի հայտնի դասական գրող Ռեյմոնդ Դուգլաս (Ռեյ) Բրեդբերին ծնվել է 1920թ. օգոստոսի 22-ին ԱՄՆ Ուոկիգան քաղաքում: Նրա հայրը Ամերիկայի առաջին անգլիացի գաղութարարների սերնդից էր, իսկ մայրը` շվեդական հայտնի տոհմից:
Մեծ դեպրեսիայի տարիներին Բրեդբերի ընտանիքը տեղափոխվում է Լոս Անջելես, որտեղ և ապագա գրողը, ով ինը տարեկանից սիրում էր ազատ ժամանակն անցկացնել գրադարանում, ավարտում է դպրոցը (1938թ.): Ընտանիքն այնքան աղքատ էր, որ Ռեյը ստիպված է լինում կարկատված հագուստով գնալ ավարտական երեկույթին: Իհարկե, քոլեջի մասին խոսք անգամ լինել չէր կարող, քանի որ աղքատ ընտանիքը չէր կարող վճարել ուսման վարձը: Ապագա գրողը երեք տարի աշխատում է որպես թերթեր վաճառող, սակայն չի մոռանում ուսման մասին: Նա շաբաթը երեք անգամ գնում էր գրադարան և այնտեղ ծանոթանում համաշխարհային գրականությանը: Հետագայում դրա մասին նա գրում է «Ինչպես քոլեջի փոխարեն ես ավարտեցի գրադարանները կամ դեռահասի մտքերը, ով եղել է Լուսնի վրա 1932թ.» հոդվածը:
Ռեյ Բրեդբերին որոշել էր դառնալ գրող դեռևս տասներկու տարեկանում, և նրա հետագա բոլոր քայլերն ուղղված էին այդ նպատակին: Սկզբից նրա պատմվածքները տպագրվում էին էժան ամսագրերում: Նրա առաջին պատմվածքը տպագրվել է 1941թ., իսկ պատմվածքների առաջին ժողովածուն լույս է տեսել 1947թ.: Սակայն նրան հաջողություն բերեց պատմվածքների երկրորդ ժողովածուն «Մարսյան քրոնիկներ»-ը (1950թ.): Երբ Բրեդբերին այդ ժողովածուի ձեռագիրը ձեռքին առաջին անգամ գնում էր Նյու Յորք, գրական գործակալի հետ հանդիպման, նա չուներ բավական գումար գնացքի համար և ստիպված էր ավտոբուսով գնալ: Սակայն արդեն գրքի հրատարակումից հետո, երբ նա երկրորդ անգամ էր գնում Նյու Յորք, գնացքի կայարաններում նրան շրջապատում էին իր գրքի երկրպագուները` ինքնագիր ստանալու խնդրանքով:
Այն բանից հետո, երբ 1953թ. լույս է տեսնում «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» վեպը, Բրեդբերին համաշխարհային ճանաչում է ձեռք բերում: Դրանից հետո նա հրատարակել է շատ պատմվածքներ, վեպեր, հոդվածներ, պոեմներ, բանաստեղծություններ` «Գինի խատուտիկներից» (1957թ.), «Մահը միայնակ գործ է» (1985թ.), «Գերեզման խելագարների համար» (1990թ.), «Մնաս բարով, ամառ» (2006թ.):
Նա նաև ակտիվ մասնակցում էր կինոյի և հեռուստատեսության կյանքին: Բացի նրանից, որ իր ստեղծագործություններն էին էկրանավորվում, Բրեդբերին ինքը ևս գրում էր կինոսցենարներ, իսկ 1985-1992թթ. հեռուստատեսությամբ վարում էր «Ռեյ Բրեդբերիի թատրոն» հաղորդումը, որտեղ ցուցադրվում էին մինի ֆիլմեր նրա պատմվածքների հիման վրա:
Մի շարք պարգևների և մրցանակների արժանացած Ռեյ Բրեդբերիին իրավմամբ համարում են ֆանտաստիկայի վարպետ, չնայած որ նա իրեն չէր սահմանափակում միայն այդ ժանրով: Ըստ կենսագիրների նրա երևակայության և ներաշխարհի վրա մի շարք հանգամանքներ են ազդել: Նա ունեցել է բացառիկ հիշողություն. հիշել է փաստեր և դրվագներ իր կյանքի առաջին տարիներից: Նրա քույրն ու մի եղբայրը մահացել են փոքր տարիքում, ինչը մեծ ազդեցություն է ունեցել գրողի վրա: Մանուկ հասակում նա խոշոր ավտովթարների ականատես է եղել (այդ պատճառով նա երբեք մեքենա չի վարել): Կա վարկած, որ նրա նախատատը եղել է վհուկ և նրան այրել են խարույկի վրա. համենայն դեպս գրողը հավատում էր, որ ինքը վհուկի թոռ է: Նման հանգամանքներ շատ են եղել, և գրողը չի թաքցրել, որ իր գրքերի գրեթե բոլոր կերպարներն իր մանկության և հասուն տարիքի հիշողություններն են:
Ռեյ Բրեդբերին ամուսնացել է 1947թ. Մարգարեթ ՄաքԿլյուրի հետ (նա միակ կինն է եղել, ում հետ գրողը ժամադրվել է): Նրանք միասին ապրել են 56 տարի` մինչև կնոջ մահը, և մեծացրել իրենց չորս դուստրերին: Երկար տարիներ Մարգարեթը շատ աշխատում էր, որպեսզի ամուսինը հնարավորություն ունենա մնալ տանը և գրել:
Բրեդբերին շարունակել է գրել մինչև խոր ծերություն` չնայած կյանքի վերջին տարիներին հաշմանդամի սայլակին էր նստած: Ամեն առավոտ նա իր օրը սկսում էր գրելով նոր ստեղծագործություններ կամ խմբագրելով արդեն հրատարակվածները: Ռեյ Բրեդբերին մահացել է երկարատև հիվանդությունից 2012թ. հունիսի 5-ին Լոս Անջելեսում:

Комментариев нет:
Отправить комментарий