Եղիշե Չարենցը (Եղիշե Աբգարի Սողոմոնյան, 1897թ., մարտ 13 (նոր տոմարով՝ մարտի 25) - 1937թ., նոյեմբերի
27) 20-րդ
դարի
նշանավոր
հայ
բանաստեղծ
է:
1908-1912թթ.
սովորել
է
Կարսի
հայկական,
ապա
ռուսական
ռեալական
ուսումնարաններում,
1916-1917թթ.՝ Մոսկվայի
Շանյավսկու
անվան
ժողովրդական
համալսարանում,
1922թ.,
որպես
ազատ
ունկնդիր
ընդունվել
է
Վալերի
Բրյուսովի
հիմնադրած
Գեղարվեստական
գրականության
բարձրագույն
ինստիտուտը,
բայց
չի
ավարտել:
Հեղափոխությամբ ոգևորված՝ Չարենցը 1918-1919թթ. Ռուսաստանում
մասնակցել
է
քաղաքացիական
կռիվներին,
1920թ.`
Հայաստանում՝
Մայիսյան,
1921թ.՝ Փետրվարյան
ապստամբություններին:
1920թ.
աշխատել
է
Հայաստանի
լուսժողկոմատում
որպես
արվեստի
բաժնի
վարիչ:
1922թ. Գևորգ Աբովի և Ազատ Վշտունու հետ համատեղ «Երեքի դեկլարացիան» հրապարակելուց հետո սկսվել
է
Չարենցի
բուռն
գրական-կազմակերպչական
գործունեությունը:
1924-1925թթ.
եղել
է
Թուրքիայում,
Իտալիայում,
Գերմանիայում,
Ֆրանսիայում:
1925թ.-ի կեսերից ղեկավարել է «Նոյեմբեր» գրական խմբակցությունը: 1926-1928թթ. աշխատել
է
«Խորհրդային
Հայաստան»
թերթի
և
«Նորք»
հանդեսի
խմբագրություններում,
1928-1935թթ.՝ Հայպետհրատում:
1935թ.-ի փետրվարից Չարենցի դեմ սկսվել են քաղաքական հալածանքներ: 1937թ.-ի հուլիսին
բռնադատվել
է,
նոյեմբերի
27-ին
մահացել
Երևանի
բանտի
հիվանդանոցում:
Արդարացվել
է
հետմահու:
Չարենցն
ընդարձակել
է
գեղարվեստական
մտածողության
հայեցադաշտը,
կանխորոշել
գրականության
հետագա
զարգացման
ուղիները,
թարմացրել
լեզուն,
տաղաչափությունը,
հարստացրել
գրական
ժանրերը:
Գրողի առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1912թ. Թիֆլիսի «Պատանի» ալմանախում: 1914թ. Կարսում
լույս
է
տեսել
նրա
առաջին
գրքույկը՝
«Երեք
երգ
տխրադալուկ
աղջկան»,
իսկ
1915թ.-ին Թիֆլիսում
հրատարակվել
է
«Կապուտաչյա
հայրենիք»
պոեմը:
1915թ.
զինվորագրվելով
հայկական
կամավորական
խմբին`
հասել
է
Վանի
մատույցները,
ականատես
եղել
պատերազմի
դաշտում
և
Վանումտեղի
ունեցող
ողբերգությանը:
Տեսածի ու ապրածի անմիջական տպավորությամբ գրել է «Դանթեական
առասպել»
(1916թ.)
պոեմը:
Դանթեական
մղձավանջով
անցած
բանաստեղծը
«Վահագն»
(1916թ.),
«Ազգային
երազ»
(1917թ.),
«Հատված»
(1918թ.)
պոեմներում
ընդվզում
է
նրանց
դեմ,
ովքեր
իրականի
փոխարեն
տեսնում
են
առասպելական
Հայաստանը
և
տարվում
առասպելական
հերոսներով:
1918-1921թթ. Չարենցը գրել է «Սոմա» (1918թ.), «Ամբոխները խելագարված» (1919թ.), «Նաիրի
երկրից»
(1920թ.)
պոեմները
և
այլ
գործեր:
«Ամբոխները
խելագարված»
պոեմը
կյանքի
վերափոխման
համար
պայքարի
կոչ
է,
որի
նպատակը
հին
աշխարհի
կործանումն
է:
Բանաստեղծն
ստեղծել
է
խորհրդանիշներ՝
պայքարող
ժողովուրդ,
հինը
մարմնավորող
քաղաք,
հավերժական
արև
և
այլն,
որոնք
պոեմը
վերածել
են
ինքնատիպ
դյուցազներգության:
Սիրո թեման Չարենցի ստեղծագործության մեջ զարգանում է յուրօրինակ ձևով: Բանաստեղծությունների առաջին
շարքերին
(«Հրո
երկիր»,
1913-1916թթ.,
«Լիրիկական
բալլադներ»,
1915-1917թթ.,
«Ծիածան»,
1917թ.,
«Ողջակիզվող
կրակ»,
1918-1920թթ.,
և
այլն),
որոնց
բնորոշ
են
անցած
սիրո
հիշողությունն
ու
սրբազան
կարոտը,
հաջորդել
են
1920-1921թթ.
գրած
«Էմալե
պրոֆիլը
Ձեր»,
«Փողոցային
պչրուհին»,
«Տաղարան»,
«Ութնյակներ
արևին»
շարքերը:
Չարենցը թարգմանել է Յոհան Վոլֆգանգ Գյոթեի, Հայնրիխ Հայնեի, Վիկտոր Հյուգոյի, Ռայներ Մարիա Ռիլկեի, Ալեքսանդր Պուշկինի, Նիկոլայ Նեկրասովի, Միխայիլ Լերմոնտովի, Մաքսիմ Գորկու, Վլադիմիր Մայակովսկու, Սերգեյ Եսենինի
և
ուրիշների
գործերից,
հանրակրթական
դպրոցների
համար
կազմել
է
դասագրքեր,
խմբագրել
ու
հրատարակել
է
հայ
բանահյուսության
նմուշներ,
հայ
դասական
և
ժամանակակից
գրողների
գրքեր:
Հայ թատրոնում բեմադրել են Չարենցի «Կապկազ» թամաշա» պիեսը, «Դեպի ապագան» (ըստ Չարենցի գործերի), «Երևանի ուղղիչ տնից» հուշ-ակնարկը, «Երկիր Նաիրի» վեպը (հեռուստաներկայացում), «Խմբապետ
Շավարշը»
(ռադիոբեմադրություն):
Չարենցի
կերպարին
անդրադարձել
են
գրականության
մեջ,
կերպարվեստում
և
կինոյում,
նրա
մի
շարք
բանաստեղծությունների
հիման
վրա
գրել
են
երգեր:
Սահմանվել է ՀԳՄ Չարենցի անվան մրցանակ: ՀՀ թղթադրամներից մեկի վրա պատկերված
է
Չարենցի
դիմանկարը,
Երևանում
գործում
է
նրա
տուն-թանգարանը:
Չարենցի
անունով
կոչվել
են
փողոցներ,
դպրոցներ,
գրադարաններ
Երևանում,
ՀՀ,
ԼՂՀ
և
Ջավախքի
քաղաքներում,
Չարենցավան
քաղաքը,
Երևանի
գրականության
և
արվեստի
թանգարանը:
Երևանում կառուցվել է նրա հուշահամալիրը (1985 թ., քանդակագործ՝
Նիկողայոս
Նիկողոսյան),
նրա
անվան
դպրոցի
առջև
տեղադրված
է
բանաստեղծի
կիսանդրին:
Комментариев нет:
Отправить комментарий